Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 6/1 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2006 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • «Եհովայի օրենքը կատարյալ է»
    Մոտեցիր Եհովային
  • Ուշագրավ մտքեր «Ղեւտացոց» գրքից
    2004 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 3. Ղևտական
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ճիշտ գնահատիր կյանքի պարգևը
    2004 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 6/1 էջ 31

Ընթերցողների հարցերը

Մովսիսական օրենքում սեռական օրգանների բնական գործունեության հետ կապված որոշ բաներ ինչո՞ւ էին մարդուն «անմաքուր» դարձնում։

Աստված սեռական հարաբերությունը ստեղծել է մարդկային սերունդ առաջ բերելու և ամուսնական կյանքում հաճույք ստանալու համար (Ծննդոց 1։28; Առակաց 5։15–18)։ «Ղեւտացոց» գրքի 12–15-րդ գլուխներում անմաքրության վերաբերյալ կարդում ենք մանրակրկիտ օրենքներ, որոնք առնչվում են սերմի արտահոսմանը, դաշտանին և որդեծնությանը (Ղեւտացոց 12։1–6; 15։16–24)։ Հին իսրայելացիներին տրված այս օրենքները նպաստում էին նրանց առողջ կենսակերպին, բարձր բարոյական արժեքներ ունենալուն և շեշտում էին արյան սրբությունն ու մեղքերի քավության անհրաժեշտությունը։

Մովսիսական օրենքի՝ սեռական օրգանների գործունեության հետ կապված պահանջները, այլ բաների թվում, նպաստում էին ամբողջ Իսրայել ազգի առողջ լինելուն։ Մի գրքում ասվում է. «Դաշտանային ցիկլի ընթացքում կենակցությունից հրաժարվելը արդյունավետ կերպով կանխարգելում էր որոշակի սեռական հիվանդությունների առաջացումը.... ինչպես նաև արգանդի վզիկի չարորակ ուռուցքների ծագումն ու զարգացումը» («The Bible and Modern Medicine»)։ Այդ օրենքները պաշտպանում էին Աստծու ժողովրդին այնպիսի հիվանդություններից, որոնք գուցե անծանոթ կամ անբացահայտելի էին։ Սեռական կյանքի հիգիենան բարձրացնում էր ազգի ծնելիությունը, ազգ, որին Աստված խոստացել էր շատացում և բարգավաճում (Ծննդոց 15։5; 22։17)։ Այդ կանոնների շնորհիվ բարելավվում էր նաև Աստծու ժողովրդի զգացական առողջությունը։ Դրանց հնազանդվելով՝ իսրայելացի ամուսինն ու կինը սովորում էին տիրապետել իրենց սեռական ցանկությունները։

Սակայն գլխավոր հարցը՝ կապված սեռական օրգանների գործունեության արդյունքում առաջացած անմաքրությունների հետ, արյան արտահոսումն էր, կամ՝ կորուստը։ Արյան վերաբերյալ Եհովայի օրենքները իսրայելացիներին օգնում էին հասկանալ, որ արյունը ոչ միայն սուրբ է, այլև հատուկ դեր ունի Եհովայի երկրպագության մեջ, իսկ ավելի կոնկրետ՝ կապ ունի զոհաբերությունների և մեղքերի քավության հետ (Ղեւտացոց 17։11; Բ Օրինաց 12։23, 24, 27)։

Տեսնում ենք, որ քննարկվող հարցի առնչությամբ Օրենքի մանրամասն պահանջները սերտորեն կապված են մարդու անկատարության հետ։ Իսրայելացիները գիտեին, որ Ադամն ու Եվան մեղք գործելուց հետո չէին կարող կատարյալ երեխաներ ծնել։ Առաջին մարդկային զույգի բոլոր հետնորդները տառապելու էին ժառանգած մեղքի հետևանքներից՝ անկատարությունից և մահից (Հռովմայեցիս 5։12)։ Դա է պատճառը, որ ծնողներն իրենց երեխաներին կարող էին փոխանցել միայն անկատար և մեղավոր կյանք, թեև սկզբնապես մարդու սեռական օրգանները ստեղծվել էին ամուսնական կառույցի միջոցով կատարյալ կյանք փոխանցելու համար։

Այսպիսով՝ Օրենքի՝ մաքրման հետ կապված պահանջները իսրայելացիներին պիտի հիշեցնեին ոչ միայն իրենց ժառանգական մեղավորության մասին, այլև այն մասին, որ իրենք քավիչ զոհաբերության կարիք ունեն, որը կծածկեր նրանց մեղքերը և կվերականգներ մարդկային կատարելությունը։ Իհարկե, նրանց մատուցած կենդանական զոհերը չիրագործեցին դա (Եբրայեցիս 10։3, 4)։ Մովսիսական օրենքի նպատակն էր՝ առաջնորդել իսրայելացիներին դեպի Քրիստոսը և օգնել նրանց հասկանալ, որ միայն Հիսուսի կատարյալ մարդկային կյանքի զոհաբերությամբ է հնարավոր մեղքերի իրական թողություն ստանալ, զոհաբերություն, որը Աստծուն հավատարիմ մարդկանց համար հավիտենական կյանքի դուռ է բացում (Գաղատացիս 3։24; Եբրայեցիս 9։13, 14)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը