Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 12/1 էջ 8
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ատաղձագործը
    2010 Դիտարան
  • Ինչո՞ւ պետք է աշխատասեր լինենք
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Հովհաննեսը մկրտում է Հիսուսին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ճանաչենք «Քրիստոսի միտքը»
    2000 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 12/1 էջ 8

Գիտեի՞ք արդյոք

Լինելով ատաղձագործ՝ ի՞նչ էր անում Հիսուսը

Հիսուսի հայրը՝ Հովսեփը, ատաղձագործ էր։ Նա այդ արհեստը սովորեցրեց նաև իր որդուն։ Երբ Հիսուսը «մոտ երեսուն» տարեկանում սկսեց իր ծառայությունը, մարդիկ նրան ճանաչում էին ոչ միայն որպես «ատաղձագործի որդու», այլև որպես ատաղձագործի (Ղուկաս 3։23; Մատթեոս 13։55; Մարկոս 6։3)։

Իսրայելում մարդիկ զբաղվում էին հողագործությամբ, հետևաբար կարիք ունեին այնպիսի հողագործական գործիքների, ինչպիսիք են՝ գութանը և լուծը։ Դրանք հիմնականում պատրաստվում էին փայտից։ Բացի այդ գործիքներից, ատաղձագործը պատրաստում էր նաև կահույք՝ սեղաններ, աթոռներ, նստարաններ, մեծ արկղեր, ինչպես նաև դռներ, պատուհաններ, փայտյա կողպեքներ և տանիքի գերաններ։

Մի անգամ Հովհաննես Մկրտիչն ասաց. «Կացինն արդեն ծառերի արմատի մոտ է դրված»։ Հիսուսը և ուրիշ ատաղձագործներ հավանաբար բազում անգամներ կացնով են ծառեր կտրել։ Իսկ հետո այդ փայտանյութը կա՛մ կոտրել են հենց անտառում, կա՛մ փոխադրել են իրենց արհեստանոց՝ այնտեղ մշակելու նպատակով։ Ինչ խոսք, այսպիսի աշխատանք կատարելու համար անհատը պետք է ֆիզիկապես ուժեղ լիներ (Մատթեոս 3։10)։ Հետաքրքիր է, որ Եսայիա մարգարեն գրի է առել, թե ինչ գործիքներ է օգտագործել ատաղձագործը հին Իսրայելում։ Նա նշել է. «Փայտագործը քաշում է լարը եւ մատիտով գծագրում է նորան, նորան շինում է դուրով եւ գծագրում կարկինով» (Եսայիա 44։13)։ Հնագիտական պեղումները հաստատում են, որ աստվածաշնչային ժամանակներում իրոք օգտագործվել են մետաղյա սղոցներ, քարե մուրճեր, բրոնզե մեխեր (Ելից 21։6; Եսայիա 10։15; Երեմիա 10։4)։ Ուստի տրամաբանական է մտածել, որ Հիսուսը այդպիսի գործիքներով է աշխատել։

Ովքե՞ր էին Հիսուսի առակներից մեկում նշված «վաշխառուները», և ի՞նչ գործ էին նրանք անում

Հիսուսը տաղանդների մասին մի առակ պատմեց։ Առակում նշվում էր, թե ինչպես է տերը հանդիմանում իր չար և ծույլ ծառային՝ ասելով. «Պետք է որ իմ արծաթե դրամները վաշխառուներին տված լինեիր, որ երբ ես գայի, իմը տոկոսով ետ ստանայի» (Մատթեոս 25։26, 27)։

Հիսուսի ժամանակներում գոյություն չունեին այնպիսի մեծ բանկեր, ինչպիսիք կան այսօր։ Սակայն բանկային նույն համակարգը գործում էր նաև այն ժամանակ։ Դեռ շատ վաղուց վաշխառուները տոկոսով փող էին վերցնում ուրիշներից և ավելի բարձր տոկոսով մեկ ուրիշին էին տալիս։ Մի աստվածաշնչային բառարանի համաձայն՝ տոկոսով տրվող վարկերը տարածված էին Հունաստանում մ.թ.ա. չորրորդ դարում։ Իսկ ողջ Հռոմեական կայսրության մեջ վարկերի համար նախատեսված տարեկան տոկոսադրույքը կազմում էր 4–ից 6 տոկոս («The Anchor Bible Dictionary»)։

Մովսիսական օրենքով արգելվում էր կարիքավոր իսրայելացիներին տոկոսով փող տալ (Ելից 22։25)։ Չնայած այս օրենքը վերաբերում էր հիմնականում աղքատ մարդկանց, սակայն Հիսուսի առակից երևում է, որ վաշխառուից, կամ՝ «դրամատիրոջից» տոկոսով փող վերցնելը սխալ չէր։ Ուստի երբ Հիսուսը խոսում էր «վաշխառուների» մասին, իր ունկնդիրները հասկանում էին, թե ում մասին է խոսքը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը