Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 2/1 էջ 15
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Խոնարհության դաս
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Խոնարհության դաս
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Գիտեի՞ք արդյոք
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
2008 Դիտարան
w08 2/1 էջ 15

Գիտեի՞ք արդյոք

Ի՞նչ տարողություն ուներ Սողոմոնի տաճարի ձուլածո ծովը

Գ Թագաւորաց 7։26 համարում ասվում է, որ այդ ծովը տանում էր «երկու հազար մար»a ջուր, որն օգտագործում էին քահանաները։ Իսկ Բ Մնացորդաց 4։5–ում նշվում է, որ տաճարում գտնվող ծովի տարողությունը «երեք հազար մար» էր։ Ոմանք պնդում են, որ այս երկու արձանագրությունների միջև եղած տարբերությունը առաջացել է այն պատճառով, որ «Մնացորդաց» գիրքը արտագրող գրագիրը սխալ է թույլ տվել։

Սակայն այս երկու արձանագրությունները չեն հակասում միմյանց։ Եբրայերեն բնագիր տեքստը օգնում է հասկանալ, որ Բ Մնացորդաց 4։5–ը մատնացույց է անում ծովի առավելագույն տարողությունը՝ այն, թե որքան կարող էր տանել ծովը, մինչդեռ Գ Թագաւորաց 7։26–ը թերևս մատնացույց է անում ջրի քանակը, որ սովորաբար լցնում էին այդ ավազանը։ Այլ խոսքերով՝ ծովը երբեք ամբողջությամբ չէին լցնում։ Ակներևաբար լցնում էին ծովի տարողության միայն երկու երրորդը, այսինքն՝ միայն երկու հազար մար ջուր։

Ինչո՞ւ Հիսուսը և Պետրոսը տաճարի տուրքի համար վճարեցին ընդամենը մեկ մետաղադրամ

Հիսուսի օրերում 20 տարեկանից բարձր յուրաքանչյուր հրեա տղամարդուց պահանջվում էր ամեն տարի տաճարի տուրքի համար վճարել երկու դրախմա կամ մեկ դիդրախմա։ Դա համարժեք էր մոտավորապես երկու օրվա աշխատավարձի։ Երբ հարց բարձրացավ այս տուրքը վճարելու մասին, Հիսուսը Պետրոսին ասաց. «Գնա՛ ծովը, կարթը գցի՛ր և վերցրո՛ւ դուրս եկած առաջին ձուկը, ու երբ բաց անես նրա բերանը, այնտեղ մի սատեր կգտնես։ Վերցրո՛ւ և տո՛ւր նրանց իմ ու քո տեղը» (Մատթեոս 17։24–27)։

Շատ աստվածաշնչագետներ կարծում են, որ այս համարում նշված սատերն իրականում տետրադրախմա էր։ Այս մետաղադրամը համարժեք էր չորս դրախմայի, որով կարող էին վճարել երկու հոգու տաճարի տուրքը։ Տետրադրախման ավելի տարածված էր և ավելի մատչելի էր, քան դիդրախման։ Մի աշխատության մեջ այսպիսի մեկնաբանություն է տրվում. «Հավանաբար երկու հրեաներ հաճախ միանում էին, որ Տաճարի տուրքը միասին վճարեին» («The New Bible Dictionary»)։

Բացի այդ, ցանկացած մարդ, որը պետք է մեկ հոգու համար վճարեր տուրքը, պարտավոր էր հավելավճար տալ դրամը փոխանակելու համար։ Այդ վճարը կարող էր ութ տոկոս կազմել։ Սակայն նրանք, ովքեր վճարում էին երկու հոգու համար, ազատվում էին հավելավճարից։ Ուստի Մատթեոսի արձանագրության մեջ նույնիսկ այդ փոքր մանրամասնությունը ներդաշնակ է այն տեղեկությանը, որ գիտենք Հիսուսի ժամանակների առօրյա գործերի վերաբերյալ։

[ծանոթագրություն]

a «Երկու հազար մարը» կազմում է 44 000 լիտր ջուր, իսկ «երեք հազար մարը»՝ 66 000 լիտր ջուր։

[նկար 15–րդ էջի վրա]

Մեծացված տետրադրախմա

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը