Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 10/1 էջ 25–27
  • Ձկնորսական գործը Գալիլեայում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ձկնորսական գործը Գալիլեայում
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ծանր հարկեր
  • Ի՞նչ են ասում Ավետարանները
  • Կյանքը աստվածաշնչյան ժամանակներում. ձկնորսություն
    2012 Դիտարան
  • Հիսուսը չորս աշակերտներին հրավիրում է մշտապես իրեն հետևելու
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսը կանչում է չորս աշակերտներին
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Ինչու են ցանցերը դատարկ
    2009 Արթնացե՛ք
Ավելին
2009 Դիտարան
w09 10/1 էջ 25–27

Ձկնորսական գործը Գալիլեայում

ԻՆՉՊԻՍԻ՞Ն էր ձկնորսի կյանքը առաջին դարում։ Այս հարցի պատասխանը կօգնի հասկանալու Ավետարաններում արձանագրված շատ պատմություններ, ինչպիսին օրինակ՝ նախորդ հոդվածում նկարագրված դեպքն էր։

Քաղցրահամ այս լիճը ունի 21 կիլոմետր երկարություն և 12 կիլոմետր լայնություն։ Ձկնորսները տարիներ շարունակ որս են արել այդ ջրերում։ Ակներևաբար, Երուսաղեմի Ձկների դռան մոտ էր գտնվում այն շուկան, որտեղ վաճառում էին Գալիլեայի ծովից բռնած ձկները (Նէեմիա 3։3)։

Պետրոս առաքյալը ծնունդով Գալիլեայի ծովի մոտ գտնվող Բեթսայիդա քաղաքից էր, որի անունը հավանաբար նշանակում էր «ձկնորսի տուն»։ Ծովափի մոտ էր գտնվում նաև մեկ այլ քաղաք՝ Մագադան, կամ՝ Մագդաղեն։ Հենց այդ քաղաք էին գնացել Հիսուսը և իր աշակերտները այն դեպքից հետո, երբ Աստծու Որդին քայլել էր ջրի վրայով (Մատթեոս 15։39)։ Մի գրողի խոսքերի համաձայն՝ այդ քաղաքի հունարեն անունը կարող է թարգմանվել «ձկնեղենի պատրաստման քաղաք»։ Այստեղ բնակիչները զբաղվում էին ձկան մսի մշակմամբ. չորացնում էին, աղ կամ թթու էին դնում սոուս պատրաստելու համար, որն էլ պահում էին կավե կճուճների՝ ամֆորաների մեջ։ Արտադրանքը փաթեթավորվում և առաքվում էր Իսրայելի տարբեր քաղաքներ, նույնիսկ արտահանվում էր։

Ձկնորսությունը և ձկնեղենի արտադրությունը մեծ բիզնես էր Գալիլեայում։ Կարելի է ենթադրել, որ այդ գործը մարդկանց մեծ շահույթ էր բերում։ Իրականում, սակայն, դա այդպես չէր։ Մի պատմաբան նշում է, որ ձկնորսությունը «մասնավոր գործ չէր, ինչպես գուցե մտածեն Նոր Կտակարանն ընթերցողները։ Դա պետության կողմից վերահսկվող բիզնես էր, որը շահույթ էր բերում վերնախավին»։

Հերովդես Անտիպասը, որը Հռոմի կողմից նշանակվել էր Գալիլեայի շրջանի կառավարիչ, վերահսկում էր ճանապարհները, նավահանգիստները և բնական ռեսուրսները՝ հանքերը, անտառները, հողագործությունն ու ձկնորսությունը։ Հարկերի մեծ մասը գանձվում էր այս ամենից։ Մենք չգիտենք, թե Գալիլեայում ինչպես են հավաքվել հարկերը առաջին դարում։ Սակայն Հերովդեսի վարած քաղաքականությունը ակներևաբար շատ չէր տարբերվում հելլենիստական դարաշրջանի մյուս կառավարիչների կամ արևելյան պրովինցիաներում Հռոմի վարած հարկային քաղաքականությունից։ Տնտեսության այս ոլորտներից և բնական ռեսուրսների շահագործումից ստացված եկամտից ավելի շատ օգտվում էր վերնախավը, քան հասարակ ժողովուրդը, որը ծանր էր աշխատում։

Ծանր հարկեր

Հիսուսի օրերում Գալիլեայի լավագույն հողատարածքները պատկանում էին իշխանությանը։ Այդ տարածքները Հերովդես Անտիպասը բաժանում էր մասերի և նվիրում էր ազնվականներին։ Հերովդեսի իշխանության տակ եղողները ստիպված էին մեծ գումարներ տալ, որպեսզի նա ճոխ կյանք վարեր, շինարարական նախագծեր իրականացներ, ֆինանսավորեր վարչական բարդ համակարգը, նվերներ աներ քաղաքներին և պարգևներ շնորհեր իր ընկերներին։ Գանձվող հարկերը ծանր բեռ էին դարձել հասարակ ժողովրդի համար։

Հերովդեսին էին պատկանում նաև ջրային ռեսուրսները, ուստի կա՛մ նա էր վերահսկում ձկնորսությունը, կա՛մ այն մարդիկ, ում նվիրել էր այդ կալվածքները։ Ագրիպասին պատկանող տարածքներում հարկահավաքների պետերը կարող էին ձկնորսություն անելու թույլտվության պայմանագրեր կնքել։ Նրանք հարուստ մարդիկ էին ու մեծ գումարներ էին վճարում այդ իրավունքը ստանալու համար։ Քանի որ Մատթեոսի աշխատավայրը Կափառնայումում էր, որը ձկնորսական մեծ քաղաք էր Գալիլեայի ծովի ափին, որոշ մեկնաբաններ նշում են, որ նա հավանաբար աշխատում էր հարկահավաքների պետերից մեկի մոտ և որպես «իշխանության ներկայացուցիչ՝ ձկնորսության թույլտվության պայմանագրեր էր կնքում»a։

Մ.թ. ա. երկրորդ և առաջին դարերից մեզ հասած տեղեկությունները ցույց են տալիս, որ Պաղեստինում հարկերը վճարում էին ապրանքով, ոչ թե փողով։ Որոշ հմուտ ձկնորսներ ձկնորսության թույլտվություն ստանալու համար տալիս էին իրենց որսի 25–40 տոկոսը։ Հին վավերագրերում նշվում է, որ Հռոմի կառավարության մի շարք պրոնվինցիաներում ձկնորսությունը իշխանության մենաշնորհն էր և վերահսկվում էր լիազորված մարդկանց կողմից։ Պիսիդիայի ոստիկանության բաժիններից մեկը հսկում էր, որ ոչ ոք առանց թույլտվության ձուկ չորսա, և որ այն վաճառվի միայն լիազորված միջնորդներին կամ առևտրականներին, որոնց գործունեությունը ևս հսկվում էր կառավարության կողմից։ Վերջիններս նույնպես հարկեր էին վճարում։

Մի վերլուծաբան ասում է, թե որն էր հարկեր հավաքելու նպատակը. «Թագավորը և կալվածատերերը մեծ եկամուտ էին ստանում, մինչդեռ ձկնորսները քիչ շահույթ էին ունենում»։ Այլ գործունեությամբ զբաղվող մարդկանց շահույթը նույնպես քիչ էր բարձր հարկերի պատճառով։ Հարկատուները միշտ դժգոհում էին հարկերից։ Ավելին, ինչպես երևում է Ավետարանների արձանագրություններից, մարդիկ չէին սիրում հարկահավաքներին, որովհետև նրանք անազնիվ էին ու ագահ և մարդկանց ստիպում էին մեծ գումարներ վճարել (Ղուկաս 3։13; 19։2, 8)։

Ի՞նչ են ասում Ավետարանները

Ավետարաններից իմանում ենք, որ Սիմոն Պետրոսը մենակ չէր ձուկ որսում։ Ղուկաս 5։3–7-ում կարդում ենք, որ հրաշքով բռնված ձկները նավի մեջ լցնելու համար օգնության եկան «մյուս նավակի մեջ եղող իր գործընկերները»։ Պատմաբաններն ասում են, որ «ձկնորսները կազմում էին «կոոպերատիվներ».... որպեսզի պայմանագրեր կնքեն կամ թույլտվություն ստանան»։ Հավանաբար այս պատճառով էին Զեբեդեոսի որդիները, Պետրոսն ու Անդրեասը և իրենց մյուս գործընկերները միասին ձկնորսություն անում։

Սուրբ գրքում կոնկրետ չի նշվում՝ ձկնորսների՞ն էին պատկանում նավերն ու մյուս պարագաները, թե ոչ։ Սակայն ոմանց կարծիքով՝ այդ ամենը ձկնորսների սեփականությունն էր։ Ղուկաս 5։3–ում կարդում ենք, որ Հիսուսը նստեց «նավակներից մեկի մեջ, որը Սիմոնինն էր»։ Ավետարաններում նաև նշվում է, որ Հակոբոսն ու Հովհաննեսը նորոգում էին իրենց ցանցերը։ Այս թեմայով մի աշխատության մեջ նշվում էր. «Քիչ հավանական է, որ նավերը պատկանեին հարկահավաքների պետերին և օգտագործվեին կոոպերատիվի կողմից»։ Ինչևէ։ Ձկնորսները հավանաբար զբաղվում էին նաև բռնած ձկներն իրացնելով։ Նրանք անհրաժեշտության դեպքում աշխատողներ էին վարձում։

Փաստորեն, առաջին դարում ձկնորսությունն ավելի դժվար գործ էր, քան կարող է թվալ։ Այն տնտեսական բարդ համակարգի մի մասն էր։ Այս տեղեկության շնորհիվ ավելի լավ կպատկերացնենք Ավետարաններում արձանագրված դեպքերը և կհասկանանք ձկնորսության ու ձկնորսների մասին Հիսուսի խոսքերը։ Ինչպես նաև ավելի շատ կգնահատենք Պետրոսի, Անդրեասի, Հակոբոսի և Հովհաննեսի դրսևորած հավատը։ Իրոք, ձկնորսությունը նրանց ապրուստի միջոցն էր, բայց նրանք, երբ Հիսուսը առաջարկեց հետևել իրեն, պատրաստակամորեն թողեցին իրենց գործը և այդուհետ դարձան «մարդկանց որսորդներ» (Մատթեոս 4։19)։

[ծանոթագրություն]

a Պետրոս առաքյալը, ակներևաբար, Բեթսայիդայից տեղափոխվել էր Կափառնայում և իր եղբայր Անդրեասի ու Զեբեդեոսի որդիների հետ զբաղվում էր ձկնորսությամբ։ Հիսուսը նույնպես որոշ ժամանակ ապրել է Կափառնայում քաղաքում (Մատթեոս 4։13–16)։

[Քարտեզ 25–րդ էջի վրա]

(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)

Հուլա լիճ

Բեթսայիդա

Կափառնայում

Մագդաղե

Գալիլեայի ծով

Երուսաղեմ

Մեռյալ ծով

[թույլտվությամբ]

Todd Bolen/Bible Places.com

[նկար 26–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Todd Bolen/Bible Places.com

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը