Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 6/1 էջ 27
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2009 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովայի համար թանկ է քո «ամեն»-ը
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հիսուսի եզակի դերը Աստծու նպատակի մեջ
    2008 Դիտարան
2009 Դիտարան
w09 6/1 էջ 27

Գիտեի՞ք արդյոք

Ինչո՞ւ են մարդիկ աղոթքի վերջում ասում «ամեն»

Թե՛ հայերեն, թե՛ հունարեն լեզուներում «ամեն» բառը տառադարձվել է եբրայերեն ամե՛ն բառից։ Այդ բառը, որը սովորաբար օգտագործել են մի խումբ մարդիկ աղոթքից, երդումից, օրհնությունից կամ էլ անեծքից հետո, նշանակում է «թող այդպես լինի» կամ «անշուշտ»։ «Ամեն» ասելը ցույց է տալիս, որ անհատը համաձայն է իր լսած մտքերին։ Մի աշխատության համաձայն՝ «բառն ունի հաստատ, ճիշտ և հավատարիմ լինելու երանգ»։ Աստվածաշնչային ժամանակներում երդմանը կամ դաշինքին «ամեն» ասելը համարվում էր իրավական քայլ. անհատը ցույց էր տալիս, որ համաձայն է դրան և գիտակցում է, որ եթե դրժի կամ խախտի դաշինքը, պետք է կրի դրա հետևանքները (Բ Օրինաց 27։15–26)։

Քարոզելիս կամ ուսուցանելիս Հիսուսը երբեմն իր խոսքի սկզբում ասում էր «ամեն»։ Այդպես նա ընդգծում էր, որ այն, ինչ պիտի ասի, հաստատ է և ճիշտ։ Այդպիսի դեպքերում հունարեն ամե՛ն բառը թարգմանվել է «ճշմարիտ» (Մատթեոս 5։18; 6։2, 5)։ Իսկ երբ այս բառը նա օգտագործել է կրկնակի անգամ, այն թարգմանվել է «ճշմարիտ, ճշմարիտ» (Հովհաննես 1։51)։ Սուրբ Գրություններից տեսնում ենք, որ միայն Աստծու Որդին է այս բառը այդ իմաստով գործածել։

Աստվածաշնչի վերջին գրքում Հիսուսը կոչվում է «Ամեն», ինչը ցույց է տալիս, որ նրա վկայությունը «հավատարիմ է և ճշմարիտ» (Հայտնություն 3։14)։

Ի՞նչ էին Ուրիմն ու Թումիմը

Հնում իսրայելացիները օգտագործում էին Ուրիմն ու Թումիմը՝ իմանալու համար, թե ազգին կամ նրա առաջնորդներին առնչվող հարցերում որն է Եհովայի կամքը։ Այս առարկաները վստահվել էին քահանայապետին։ Նա դրանք պետք է պահեր «դատաստանի լանջապանակի մեջ» (Ելից 28։15, 16, 30)։ Չնայած Աստվածաշնչում չի նկարագրվում, թե ինչպիսին էին այս առարկաները, և ինչպես էին դրանք օգտագործվում, սակայն որոշ համարներից հասկանում ենք, որ դրանցով վիճակ էին գցում, որպեսզի իմանային՝ Եհովայի պատասխանն այո է, թե ոչ։ Երբեմն նա ոչ մի պատասխան չէր տալիս։

Աստվածաշնչում կարդում ենք Դավթի կյանքից մի դեպք, երբ Աբիաթարը նրա մոտ է բերում քահանայապետի եփուդը, որի մեջ պահվում էր Ուրիմն ու Թումիմը։ Դրանց միջոցով Դավիթը երկու հարց է տալիս Եհովային. «Արդեօք Կէիլայի բնակիչները ինձ նորա ձեռքը կ’մատնե՞ն, ծառայիդ լսածին պէս՝ Սաւուղը կ’իջնէ՞»։ Երկու հարցին էլ Եհովան պատասխանում է՝ այո և այդպիսով հնարավորություն է տալիս իր ծառային ճիշտ որոշում կայացնելու (Ա Թագաւորաց 23։6–12)։

Սավուղ թագավորը նույնպես օգտագործել է Ուրիմն ու Թումիմը, որպեսզի պարզի, թե ով է մեղավորը՝ ժողովուրդը, թե Հովնաթանն ու ինքը։ Այնուհետև երկրորդ անգամ վիճակ գցեց, այս անգամ պարզելու՝ ինքն է մեղավորը, թե Հովնաթանը (Ա Թագաւորաց 14։40–42)։ Սակայն հետագայում Սավուղը կորցրեց Եհովայի հավանությունը, և «Տէրը չ’պատասխանեց նորան՝ ոչ երազներով, ոչ ուրիմով, եւ ոչ մարգարէներով» (Ա Թագաւորաց 28։6)։

Ըստ ավանդության՝ երբ մ.թ.ա. 607–ին կործանվեց Եհովայի տաճարը, հրեաները այլևս չօգտագործեցին Ուրիմն ու Թումիմը։

[նկար 27–րդ էջի վրա]

«ԱՄԵՆ» (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 3։14)։ ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ ՁԵՌԱԳԻՐ, Մ.Թ. 5–ՐԴ ԴԱՐ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը