Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 10/1 էջ 11
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Պե՞տք է քրիստոնյաները շաբաթը պահեն
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Պե՞տք է պահել շաբաթը
    2010 Դիտարան
2008 Դիտարան
w08 10/1 էջ 11

Գիտեի՞ք արդյոք

Ինչո՞ւ էին հրեաները Շաբաթը պահում երեկոյից սկսած

Երբ Եհովան իր ժողովրդին Քավության օրվա մասին օրենք տվեց, ասաց. «Այն օրումը ոչ մի գործ չ’գործէք.... այս ձեզ համար հանգստութեան շաբաթ լինի.... ձեր շաբաթը պահէք՝ իրիկուանից մինչեւ իրիկուն» (Ղեւտացոց 23։28, 32)։ Այս հրահանգից պարզ է դառնում, որ օրը սկսվում էր երեկոյան՝ մայրամուտից հետո, և վերջանում էր հաջորդ օրվա մայրամուտին։ Ուրեմն հրեաների համար օրը տևում էր երեկոյից երեկո։

Օրերը հաշվելու այս ձևը հաստատել էր Աստված։ Ստեղծագործության առաջին օրվա վերաբերյալ փոխաբերական լեզվով ասվում է. «Իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ առաջին օրը»։ Հաջորդ «օրերը» նույն կերպ են հաշվվում՝ սկսած «իրիկունից» (Ծննդոց 1։5, 8, 13, 19, 23, 31)։

Բացի հրեաներից, աթենացիները, նումիդացիները և փյունիկեցիները նույնպես այդպես էին հաշվում օրերը։ Իսկ բաբելոնացիները յուրաքանչյուր նոր օրվա սկիզբ էին համարում արևածագը, մինչդեռ եգիպտացիները և հռոմեացիները մինչև օրս էլ օրերը հաշվում են կեսգիշերից կեսգիշեր։ Հրեաները առ այսօր շարունակում են իրենց Շաբաթը նշել մայրամուտից մայրամուտ։

Ի՞նչ է «շաբաթ օրվա ճանապարհը»

Այն բանից հետո, երբ աշակերտները տեսան Ձիթենյաց լեռան վրայից Հիսուսի երկինք համբարձվելը, վերադարձան Երուսաղեմ, որը «մոտ է շաբաթ օրվա ճանապարհի չափ» (Գործեր 1։12)։ Սովորաբար մարդը օրվա մեջ կարող էր քայլել մոտ 30 կիլոմետր կամ ավելի։ Իսկ Ձիթենյաց լեռը մոտ էր Երուսաղեմին։ Ուրեմն որքա՞ն երկար էր «շաբաթ օրվա ճանապարհը»։

Շաբաթ օրը բոլոր իսրայելացիները պետք է հանգստանային և չզբաղվեին իրենց առօրյա գործերով։ Նրանք նույնիսկ այդ օրը իրենց տներում կրակ չպետք է վառեին (Ելից 20։10; 35։2, 3)։ Եհովան պատվիրել էր. «Ամեն մէկն իր տեղը թող նստէ. ոչ մէկն իր տեղիցը դուրս չ’գնայ եօթներորդ օրը» (Ելից 16։29)։ Այս պատվիրանը իսրայելացիներին հնարավորություն էր տալիս հանգստանալ առօրյա գործերից և մեծ ուշադրություն դարձնել հոգևոր բաներին։

Չբավարարվելով Եհովայի տված օրենքով՝ ռաբբիները, ովքեր կառչած էին օրենքին, կոնկրետ օրենք ավելացրին, թե որքան երկար կարող է քայլել անհատը Շաբաթ օրը, օրինակ՝ երկրպագության վայր հասնելու համար։ Դրա վերաբերյալ մի հանրագիտարանում նշվում է. «Շաբաթը պահելու վերաբերյալ խիստ օրենքներ սահմանելու հետևանքով.... որոշվեց, որ ոչ մի իսրայելացի Շաբաթ օրը որոշակի տարածությունից ավել չպետք է քայլի։ Այդ հեռավորությունը կոչվեց Շաբաթ օրվա ճանապարհ» («Cyclopedia of Biblical, Theological, and Ecclesiastical Literature»)։ Այդ ճանապարհը 2 000 կանգուն էր, այսինքն՝ մոտ 1 000 մետր։

[նկար 11–րդ էջի վրա]

Երուսաղեմը Ձիթենյաց լեռից

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը