Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 12/1 էջ 16
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2009 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Չամուսնացած, բայց հղի
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Մարիամն ամուսնացած չէ, բայց հղի է
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ինչ ենք սովորում Մարիամից
    2009 Դիտարան
  • Լավ ամուսին, հոգատար հայր, Աստծուն նվիրված ծառա
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
2009 Դիտարան
w09 12/1 էջ 16

Գիտեի՞ք արդյոք

Ինչպե՞ս մարդահամարը պատճառ դարձավ, որ Հիսուսը ծնվի Բեթլեհեմում։

Ղուկասի Ավետարանում նշվում է, որ Օգոստոս կայսրից մի հրամանագիր դուրս եկավ, որ ամբողջ Հռոմեական կայսրության մեջ գրանցում անցկացվի։ Հետևաբար «բոլոր մարդիկ գնում էին գրանցվելու, յուրաքանչյուրն՝ իր քաղաքում» (Ղուկաս 2։1–3)։ Հիսուսի հոր՝ Հովսեփի ծննդավայրը Բեթլեհեմն էր։ Այդ պատճառով Հովսեփն ու Մարիամը ճանապարհ ընկան դեպի Բեթլեհեմ, որտեղ էլ ծնվեց Հիսուսը։ Մարդահամարը նպաստում էր, որ հեշտությամբ հավաքվեն հարկերը և զորահավաքներ անցկացվեն։

Մ.թ.ա. 30 թ.–ին հռոմեացիները նվաճեցին Եգիպտոսը, որտեղ երկար տարիներ մարդահամար էր անցկացվում։ Գիտնականների կարծիքով՝ հռոմեացիները մարդահամար անցկացնելու համակարգը որդեգրել են Եգիպտոսից և գործի դրել ողջ կայսրության տիրույթներում։

Այդպիսի գրանցում մ.թ. 104 թ.–ին անցկացրել է Եգիպտոսի հռոմեացի կառավարիչը։ Այդ հրամանագրի օրինակում, որը պահպանվում է Բրիտանական թանգարանում, գրված է. «Գայոս Վիբիուս Մաքսիմոսը՝ Եգիպտոսի պրեֆեկտը, ասում է. «Քանի որ ժամանակն է մարդահամար անցկացնելու, հարկավոր է ստիպել բոլոր նրանց, ովքեր իրենց ծննդավայրում չեն ապրում, վերադառնալ իրենց ծննդավայր՝ մարդահամարին մասնակցելու, ինչպես նաև մշակելու իրենց հողատարածքները»»։

Ինչո՞ւ Հովսեփը որոշեց արձակման թուղթ տալ Մարիամին, եթե նրանք ամուսնացած չէին։

Մատթեոսի Ավետարանում նշվում է, որ Հովսեփը, որը նշանված էր Մարիամի հետ, իմանում է, որ նա հղի է։ Հովսեփը չգիտեր, որ Մարիամը հղիացել է «սուրբ ոգուց»։ Ուստի որոշում է բաժանվել նրանից, քանի որ մտածում էր, թե իր նշանածը անհավատարմություն է գործել (Մատթեոս 1։18–20)։

Թեև զույգը համատեղ կյանքով ապրում էր միայն հարսանիքից հետո, սակայն հրեաները նշանված զույգին համարում էին արդեն ամուսնացած։ Նշանադրությունը այնքան լուրջ քայլ էր, որ եթե փեսայի որոշման կամ մեկ այլ հիմնավոր պատճառով հարսանիք չլիներ, երիտասարդ աղջիկը չէր կարող ամուսնանալ ուրիշ տղամարդու հետ, մինչև արձակման թուղթ չունենար։ Իսկ եթե նախքան ամուսնանալը նշանված աղջկա փեսացուն մահանար, նա համարվում էր այրի։ Պոռնկություն գործելու դեպքում նշանված աղջկան քարկոծելով սպանում էին (Բ Օրինաց 22։23, 24)։

Ակնհայտ է, որ Հովսեփը գիտակցում էր, թե ինչ հանգամանքներում կհայտնվեր Մարիամը, եթե մարդիկ իմանային, որ նա հղի է։ Թեև Հովսեփը գիտեր, որ պարտավոր է այդ խնդրի մասին տեղեկացնել իշխանություն ունեցող մարդկանց, այդուհանդերձ նա ուզում էր պաշտպանել Մարիամին և խայտառակ չանել նրան։ Ուստի որոշեց արձակման թուղթ տալ և գաղտնաբար բաժանվել։ Եթե միայնակ մայրը արձակման թուղթ ունենար, կնշանակեր, որ նա ամուսնացած է եղել։

[նկար 16–րդ էջի վրա]

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ, ՈՐԸ ՏՎԵԼ է ԵԳԻՊՏՈՍԻ ՀՌՈՄԵԱՑԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ (Մ.Թ. 104)

[թույլտվությամբ]

© The British Library Board, all rights reserved (P.904)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը