Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 7/1 էջ 32
  • «Վերջապե՜ս»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Վերջապե՜ս»
  • 2005 Դիտարան
2005 Դիտարան
w05 7/1 էջ 32

«Վերջապե՜ս»

ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԵՐԿՈՒ թվականին Եհովայի վկաները մարզային համաժողով անցկացրին Մբանդակա քաղաքում, որը գտնվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում։ Երբ համաժողովի ժամանակ հայտարարվեց, որ լինգալա լեզվով լույս է տեսել «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը», ներկաները բառի բուն իմաստով վեր ցատկեցին ուրախությունից։ Ոմանք նույնիսկ արտասվեցին։ Ծրագրի վերջում մարդիկ վազեցին դեպի բեմահարթակը, որպեսզի կարողանան մոտիկից տեսնել նոր Աստվածաշունչը։ Նրանք բացականչում էին՝ «Բասո՛ւկի, բասա՛մբվե», այսինքն՝ «Վերջապե՜ս։ Նրանք ամոթո՛վ մնացին»։

Ինչո՞ւ էին մարդիկ այդքան ոգևորված, և ի՞նչ էին նշանակում այդ խոսքերը։ Մբանդակայի որոշ մասերում Եհովայի վկաները չէին կարողանում Աստվածաշունչ ձեռք բերել լինգալա լեզվով։ Ինչո՞ւ։ Որովհետև եկեղեցիները հրաժարվում էին այն վաճառել Վկաներին։ Վերջիններս ստիպված էին լինում խնդրել ուրիշ մարդկանց, որպեսզի նրանք իրենց համար ձեռք բերեն Սուրբ Գրությունները։ Ուստի Վկաները անչափ ուրախ էին, որ եկեղեցիներն այլևս չեն կարող խանգարել նրանց այս հարցում։

Նոր թարգմանությունը օգտակար կլինի ոչ միայն Եհովայի վկաների, այլև հասարակության մյուս անդամների համար։ Մի մարդ, որի տանը, համաժողովի վայրում տեղադրված բարձրախոսների շնորհիվ, հնարավոր էր լսել ծրագիրը, Եհովայի վկաների մասնաճյուղին գրեց. «Անչափ ուրախ եմ այս Աստվածաշնչի լույսընծայման համար։ Այն մեզ կլուսավորի բազմաթիվ հարցերում։ Ես Եհովայի վկա չեմ, բայց շատ եմ ցանկանում ունենալ ձեր կողմից վերջերս հրատարակված այդ Աստվածաշունչը»։

Ներկայումս «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» ամբողջությամբ թարգմանված է 33 լեզուներով, իսկ 19 ուրիշ լեզուներով, այդ թվում նաև լինգալայով, առկա են նույն թարգմանության Քրիստոնեական Հունարեն Գրությունները։ Ինչո՞ւ չհարցնեք Եհովայի վկաներին, թե ինչպես կարող եք ձեռք բերել այդ հիանալի Աստվածաշունչը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը