Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 12/1 էջ 30
  • «Բավական լավ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Բավական լավ» թարգմանություն
  • 2004 Դիտարան
2004 Դիտարան
w04 12/1 էջ 30

«Բավական լավ» թարգմանություն

ՀԱՄԱՁԱՅՆ մի հաշվարկի՝ 1952–1990 թվականներին Քրիստոնեական Հունարեն Գրությունների ավելի քան 55 նոր թարգմանություններ են տպագրվել անգլերեն լեզվով։ Այն, որ թարգմանիչը ինքը պետք է որոշի, թե ինչպես թարգմանել որոշ բառեր, նշանակում է, որ երկու միանման թարգմանություններ չեն կարող լինել։ Թարգմանիչների կատարած աշխատանքի վստահելիությունը ստուգելու նպատակով կրոնական հետազոտությունների գծով պրոֆեսոր Ջեյսոն Բեդունը (Հյուսիսային Արիզոնայի համալսարան, Ֆլագստաֆ, Արիզոնա, ԱՄՆ) հետազոտեց և համեմատեց ութ առավել տարածված թարգմանություններ, որոնց թվում էր նաև «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։ Ինչպիսի՞ն եղավ արդյունքը։

Չնայած որ պրոֆեսոր Բեդունը քննադատեց «Նոր աշխարհ թարգմանության» մեջ գործածված որոշ բառեր, այնուամենայնիվ, նա այդ թարգմանությունն անվանեց «բավական լավ», «շատ ավելի լավ» և «ավելի հետևողական» թարգմանություն, քան հետազոտության ենթարկված որոշ թարգմանություններ։ Բեդունը եզրակացրեց, որ ընդհանուր առմամբ «Նոր աշխարհ թարգմանությունը» «Նոր Կտակարանի անգլերեն լեզվով գոյություն ունեցող թարգմանություններից ամենաճշգրիտն է», նաև «ամենաճշգրիտն է հետազոտության ենթարկված թարգմանությունների մեջ» («Truth in Translation։ Accuracy and Bias in English Translations of the New Testament»)։

Բեդունը նաև նշեց, որ շատ թարգմանիչներ ճնշման են ենթարկվել «այլ բառերով արտահայտելու Աստվածաշնչի տեքստը և մանրամասնություններ ավելացնելու, որ այն հնչի այնպես, ինչպես ժամանակակից ընթերցողներն են ցանկանում և ինչպես նրանց է հարմար»։ Սակայն նույնը չի կարելի ասել «Նոր աշխարհ թարգմանության» մասին, քանի որ, ինչպես նկատում է Բեդունը, «ՆԱ–ն Նոր Կտակարանը գրողների օգտագործած բնագիր արտահայտությունների շատ ավելի ճշգրիտ թարգմանություն է, բառացի, զգուշորեն արված թարգմանություն»։

Սուրբ Գրությունները բնագիր լեզվից ժամանակակից լեզուների թարգմանելը «շատ պատասխանատու գործ է», ինչպես նշում է Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» կոմիտեն այդ հրատարակության նախաբանում։ Կոմիտեն նաև ասում է. «Այս աշխատության թարգմանիչները, որ վախենում են Սուրբ Գրությունների Հեղինակից՝ Աստծուց, և սիրում են նրան, առանձնահատուկ պատասխանատվություն են զգում նրա մտքերն ու ազդարարությունները հնարավորին չափ ճշգրիտ փոխանցելու»։

«Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» իր առաջին հրատարակության լույս ընծայումից՝ 1961 թ.–ից ի վեր տպագրվել է 32 լեզուներով, նաև երկու հրատարակություն՝ Բրայլի գրատիպով։ «Նոր աշխարհ թարգմանության» Քրիստոնեական Հունարեն Գրությունները, այսինքն՝ Նոր Կտակարանը, հրատարակվել է ուրիշ 18 լեզուներով, և մեկ հրատարակություն էլ՝ Բրայլի գրատիպով։ Առաջարկում ենք ձեզ ընթերցել Աստծո Խոսքի այս ժամանակակից և «բավական լավ» թարգմանությունը, եթե այն կա ձեզ հասկանալի լեզուներից որևէ մեկով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը