Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 102 էջ 236–էջ 237 պարբ. 2
  • Հովհաննեսին տրված հայտնությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հովհաննեսին տրված հայտնությունը
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի գիրք համար 66. Հայտնություն
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Տեսիլքներ նրանց մասին, ովքեր բնակվում են երկնքում
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 102 էջ 236–էջ 237 պարբ. 2
Հովհաննես առաքյալը գրում է «Հայտնություն» գիրքը

ԴԱՍ 102

Հովհաննեսին տրված հայտնությունը

Մինչ Հովհաննես առաքյալը աքսորված էր Պատմոս կղզում, Հիսուսը ապագայի վերաբերյալ 16 տեսիլք ցույց տվեց նրան։ Այդ տեսիլքներում Հովհաննեսը տեսավ, թե ինչպես էր սրբացվելու Եհովայի անունը, ինչպես էր գալու նրա թագավորությունը, և թե ինչպես էր նրա կամքը կատարվելու երկնքում և երկրի վրա։

Տեսիլքներից մեկում Հովհաննեսը տեսավ, որ Եհովան երկնքում նստած էր իր փառավոր գահին։ Այդ գահի շուրջբոլորը 24 երեցներ կային, որոնք սպիտակ հագուստներ էին հագել, և նրանց գլուխներին ոսկե պսակներ կային։ Գահից կայծակներ էին դուրս գալիս, ու որոտի ձայն էր լսվում։ 24 երեցները խոնարհվեցին Եհովայի առաջ ու երկրպագեցին նրան։ Մեկ ուրիշ տեսիլքում Հովհաննեսը տեսավ շատ մարդկանց։ Նրանք բոլոր ազգերից, ժողովուրդներից և լեզուներից էին ու երկրպագում էին Եհովային։ Գառը, այսինքն՝ Հիսուսը, հովվում էր նրանց ու առաջնորդում դեպի կյանքի ջրերը։ Ավելի ուշ մեկ այլ տեսիլքում Հիսուսը 24 երեցների հետ սկսեց թագավորել երկնքում։ Դրան հաջորդող տեսիլքում Հովհաննեսը տեսավ, որ Հիսուսը պատերազմում էր վիշապի, այսինքն՝ Սատանայի, ինչպես նաև նրա դևերի դեմ։ Հիսուսը նրանց երկնքից ցած գցեց երկրի վրա։

Հիսուսը և նրա 144 000 իշխանակիցները կանգնած են Սիոն լեռան վրա

Հետո Հովհաննեսը տեսավ մի գեղեցիկ տեսարան. Գառը և նրա 144 000 իշխանակիցները կանգնած էին Սիոն լեռան վրա։ Նա նաև տեսավ մի հրեշտակի, որը թռչում էր երկրի շուրջ և մարդկանց ասում, որ վախենան Աստծուց ու փառք տան նրան։

Հաջորդ տեսիլքը Արմագեդոն պատերազմի մասին էր։ Այդ պատերազմում Հիսուսը և նրա զորքը կործանեցին Սատանայի չար համակարգը։ Իսկ վերջին տեսիլքում Հովհաննեսը տեսավ, որ երկնքում և երկրի վրա կատարյալ համերաշխություն էր տիրում։ Սատանան ու նրա սերունդը կործանվել էին։ Երկնքում և երկրի վրա բոլորը սուրբ էին համարում Եհովայի անունը և միայն նրան էին երկրպագում։

«Ես թշնամություն կդնեմ քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև։ Կնոջ սերունդը քո գլուխը կջախջախի, և դու նրա կրունկը կխայթես» (Ծննդոց 3։15)։

Հարցեր։ Քանի՞ տեսիլք տեսավ Հովհաննեսը։ Հիսուսը ի՞նչ կանի Արմագեդոն պատերազմի ժամանակ։

Հայտնություն 1։1-3; 4։1-11; 7։4, 9-17; 11։15-18; 12։5-12; 14։6, 7; 16։14, 16; 21։5

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը