Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g16 № 6 էջ 10–11
  • Դեզիդերիուս Էրազմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դեզիդերիուս Էրազմ
  • 2016 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԸ
  • ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ՀՈՒՆԱՐԵՆ ՏԵՔՍՏԸ
  • Դաս համար 6. Սուրբ Գրքի քրիստոնեական հունարեն տեքստը
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • «Կոմպլուտենյան Պոլիգլոտ». աշխատություն, որը մեծ նշանակություն է ունեցել թարգմանչական գործում
    2004 Դիտարան
  • Աստվածաշունչը՝ սիրված և ատված
    2000 Դիտարան
  • Բովանդակություն
    2016 Արթնացե՛ք
Ավելին
2016 Արթնացե՛ք
g16 № 6 էջ 10–11

ԱՆՑՅԱԼԻ ԷՋԵՐԻՑ

Դեզիդերիուս Էրազմ

Դեզիդերիուս Էրազմ

ԻՐ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ օրոք Դեզիդերիուս Էրազմը (մ. թ. 1469–1536 թթ.) սկզբում համարվել է ամենաականավոր աստվածաշնչագետը ողջ Եվրոպայում, բայց հետո նրան սկսել են վատաբանել՝ անվանելով վախկոտ կամ հերետիկոս։ Հայտնվելով կրոնական թեժ բանավեճերի կիզակետում՝ նա համարձակորեն մերկացնում էր կաթոլիկ եկեղեցու և այն մարդկանց սխալները, ովքեր ցանկանում էին բարեփոխել եկեղեցին։ Այսօր նա համարվում է կարևոր պատմական անձ, ով մեծ դեր է ունեցել Եվրոպայի կրոնական կազմի փոփոխման մեջ։ Տեսնենք, թե ինչու։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԸ

Էրազմը կատարելապես տիրապետում էր հունարենին և լատիներենին, ինչի շնորհիվ կարողացավ Աստվածաշնչի լատիներեն թարգմանությունները, այդ թվում «Վուլգատան» համեմատել Քրիստոնեական Հունարեն Գրությունների, այսինքն՝ Նոր Կտակարանի հին ձեռագրերի հետ։ Արդյունքում նա եկավ այն համոզման, որ անչափ կարևոր է լավ իմանալ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Ուստի հայտարարեց, որ անհրաժեշտ է Սուրբ Գիրքը թարգմանել այդ օրերում տարածված լեզուներով։

Էրազմը նաև կարծում էր, որ անհրաժեշտ է բարեփոխել կաթոլիկ եկեղեցին, քանի որ հավատացած էր, որ քրիստոնություն դավանողը պետք է այն իր ապրելակերպը դարձնի, ոչ թե պարզապես անիմաստ ծիսակատարությունների մասնակցի։ Այդ պատճառով, երբ ռեֆորմատորները բողոքի ալիք բարձրացրին ու պահանջեցին, որ Հռոմի եկեղեցու մեջ փոփոխություններ մտցվեն, կաթոլիկները սկսեցին կասկածանքով վերաբերվել Էրազմին։

Էրազմը համարձակորեն մերկացնում էր կաթոլիկ եկեղեցու և այն մարդկանց սխալները, ովքեր ցանկանում էին բարեփոխել եկեղեցին

Իր գրվածքներում Էրազմը կծու հեգնանքով դատապարտում էր հոգևորականների կողմից իշխանության չարաշահումը, նրանց պերճաշուք ապրելակերպը և փառատենչ պապերին, որոնք թիկունք էին կանգնում պատերազմներին։ Նա դեմ էր այն շահամոլ հոգևորականներին, ովքեր շահագործում էին մարդկանց՝ օգտագործելով եկեղեցական տարբեր սովորույթներ, օրինակ՝ մեղքերի թողությունը, սրբերի երկրպագությունը և ուխտագնացությունները։ Նա նաև չէր ընդունում եկեղեցական այնպիսի սովորություններ, ինչպիսիք էին ինդուլգենցիաների վաճառքը և պարտադիր կուսակրոնությունը։

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ՀՈՒՆԱՐԵՆ ՏԵՔՍՏԸ

1516 թ.-ին Էրազմը լույս ընծայեց Նոր Կտակարանի իր առաջին հրատարակությունը՝ հունարենով. դա Քրիստոնեական Հունարեն Գրությունների առաջին տպագիր օրինակն էր։ Էրազմի աշխատությունը ներառում էր ծանոթագրություններ, ինչպես նաև Քրիստոնեական Հունարեն Գրությունների՝ իր լատիներեն թարգմանությունը, որը տարբերվում էր լատիներեն «Վուլգատայից»։ Հետո նա որոշ ժամանակ շարունակեց աշխատել իր թարգմանության վրա և արդյունքում լույս ընծայեց մի նոր վերանայված տարբերակ, որը ավելի շատ էր տարբերվում «Վուլգատայից»։

Էրազմի հունարեն Նոր Կտակարանը

Էրազմի հունարեն Նոր Կտակարանը

Տարբերություններից մեկը 1 Հովհաննես 5։7 համարն էր։ Երրորդության հակասուրբգրային ուսմունքին թիկունք կանգնելու նպատակով՝ «Վուլգատայի» մեջ ավելացվել էր մի հատված, որը հայտնի է որպես «comma Johanneum» (Հովհաննեսի օտարամուծություն)։ Այդ հատվածը հետևյալն է. «Երկնքում. Հայրը, Խոսքը և սուրբ ոգին, և այս երեքը մեկ են»։ Էրազմը այդ խոսքերը հանել էր Նոր Կտակարանի իր առաջին երկու հրատարակություններից, քանի որ իր ուսումնասիրած հունարեն ձեռագրերից ոչ մեկում դրանք չկային։ Սակայն հետագայում եկեղեցու ճնշման տակ նա այդ հատվածն ավելացրեց Նոր Կտակարանի իր երրորդ հրատարակության մեջ։

Էրազմի լույս ընծայած հունարեն Նոր Կտակարանի վերանայված հրատարակությունները հիմք հանդիսացան եվրոպական այլ լեզուներով ավելի ճշգրիտ թարգմանությունների համար։ Մարտին Լյութերը, Վիլյամ Թինդալը, Անտոնիո Բրուչոլին և Ֆրանցիսկո դե Էնսինասը օգտվեցին դրանցից Հունարեն Գրությունները համապատասխանաբար գերմաներեն, անգլերեն, իտալերեն և իսպաներեն թարգմանելու համար։

Ապրելով կրոնական վայրիվերումների և խառնաշփոթի շրջադարձային մի ժամանակաշրջանում՝ Էրազմը անցավ շատ դժվարությունների միջով և հրատարակեց հունարեն Նոր կտակարանը, որն անգնահատելի օգնություն եղավ բողոքական ռեֆորմատորների համար։ Ոմանք Էրազմին էլ էին համարում ռեֆորմատոր, մինչև որ Ռեֆորմացիան դարձավ իրականություն։ Այդ ժամանակ Էրազմը որոշեց չեզոքություն պահել և աստվածաբանական բուռն բանավեճերի մեջ ոչ ոքի կողմը չբռնեց։ Ավելի քան հարյուր տարի առաջ գիտնական Դեյվիդ Շաֆը Էրազմի մասին գրեց. «Նա մահացավ միայնության մեջ՝ չունենալով որևէ կրոնական պատկանելություն։ Կաթոլիկները չէին ցանկանում նրան իրենց դավանակիցը համարել, իսկ բողոքականները չէին կարող»։

ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 1516 թ.-ին Էրազմը տպագրեց Նոր Կտակարանը՝ հունարենով։ Այդ հրատարակության մեջ մի սյունակում գրված էր հունարեն տեքստը, իսկ զուգահեռ սյունակում՝ Էրազմի լատիներեն թարգմանությունը։ Այն նաև ներառում էր մանրամասն ծանոթագրություններ։

  • Իր հրատարակած Նոր Կտակարանի նախաբանում Էրազմը գրել է. «Ես խիստ դեմ եմ նրանց դիրքորոշմանը, ովքեր չեն ցանկանում, որ հասարակ մարդիկ կարդան Սուրբ գիրքը, և որ այն [Սուրբ Գիրքը] թարգմանվի հասարակ ժողովրդին հասկանալի լեզուներով»։

  • Եվրոպայի որոշ երկրներում քննադատներն այրել են նրա գրքերը, և տարիներ շարունակ դրանք ընդգրկված են եղել Հռոմի պապերի կողմից արգելված գրականության ցուցակում։

Աշխարհահռչակ անձնավորություն

Իրավամբ կարելի է ասել, որ Էրազմը համաշխարհային մասշտաբի մտավորական էր։ Նա ապրել և գործունեություն է ծավալել եվրոպական մի քանի երկրներում և ազդեցիկ ընկերներ է ձեռք բերել թագավորական պալատներում ու համալսարաններում։ Նրա հետ խորհրդակցում էին տարբեր երկրների շատ գիտնականներ։ Էրազմին մեծ հռչակ բերեցին իր աշխատությունները, որոնք ընթերցողների լայն շրջանակ ունեին և բարձր էին գնահատվում։ Նրա կյանքում կար մի ժամանակահատված, երբ ուր էլ որ նա գնար, նրան գրկաբաց և մեծ շուքով էին ընդունում թե՛ իշխանավորները, թե՛ հոգևորականները և թե՛ մտավորականները։ Ուստի զարմանալի չէ, որ ժամանակակից գրողնեից մեկը Էրազմի մասին ասել է, որ «այդ անձնավորությունը Վերածննդի դարաշրջանում ունեցել է այնպիսի ճանաչում, ինչպիսին ունեն ներկայիս աշխարհահռչակ անձինք»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը