ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՍԱՂՄՈՍՆԵՐ 45–51
Եհովան չի արհամարհի կոտրված սիրտը
Դավիթը 51-րդ սաղմոսը գրեց այն բանից հետո, երբ Նաթան մարգարեն նրա ուշադրությունը հրավիրեց Բերսաբեի հետ նրա կատարած ծանր մեղքի վրա։ Դավթի խիղճը սկսեց տանջել նրան, և նա խոնարհաբար խոստովանեց իր սխալը (2Սմ 12։1–14)։
Դավիթը մեղք էր գործել, բայց նա կարող էր հոգևորապես ապաքինվել
Նախքան Դավիթը կարտահայտեր իր զղջումը՝ խոստովանելով իր մեղքը, նրա խիղճը հալումաշ էր արել նրան
Նա ծանր ապրումներ ուներ, քանի որ չուներ Աստծու հավանությունը, և իրեն զգում էր մի մարդու պես, ում ոսկորները փշրված են
Դավիթը փափագում էր, որ Աստված ների իրեն, հոգևորապես ապաքինի և տա այն ուրախությունը, որ ինքն ուներ նախքան մեղք գործելը
Նա խոնարհաբար աղերսեց Եհովային, որ օգնի իրեն հնազանդվելու պատրաստ ոգի զարգացնելու
Դավիթը վստահ էր, որ Եհովան կների իրեն