ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՍԱՂՄՈՍՆԵՐ 87–91
Մնա Բարձրյալի ծածուկ տեղում
Եհովայի «ծածուկ տեղը» հոգևոր պատսպարան է
Այսօր նվիրումն ու մկրտությունը անհրաժեշտ են Եհովայի ծածուկ տեղում բնակվելու համար։
Նրանք, ովքեր չեն վստահում Աստծուն, չգիտեն այդ տեղի մասին։
Եհովայի ծածուկ տեղում բնակվողների վրա ոչ ոք կամ ոչինչ չի կարող ազդել, որ վտանգի Աստծու հանդեպ նրանց հավատն ու սերը։
«Թռչնորսը» փորձում է որոգայթի մեջ գցել մեզ
Թռչունները զգույշ են, նրանց դժվար է որոգայթի մեջ գցել։
Թռչնորսները ուշադիր ուսումնասիրում են թռչունների սովորությունները և նրանց բռնելու միջոցներ են փնտրում։
Սատանան՝ «թռչնորսը», ուսումնասիրում է Եհովայի ժողովրդին և որոգայթներ է դնում, որպեսզի հոգևորապես կործանի նրանց։
Սատանայի մահացու որոգայթներից չորսը՝
մարդավախություն
նյութապաշտություն
անառողջ զվարճություններ
տարաձայնություններ