ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԱՌԱԿՆԵՐ 27–31
Աստվածաշունչը նկարագրում է, թե ինչպիսին է առաքինի կինը
«Առակներ» գրքի 31-րդ գլխում գրված է այն «ծանրակշիռ պատգամը, որով Լեմուել թագավորի մայրը կրթեց նրան»։ Նա իմաստուն խորհուրդներ տվեց իր որդուն այն մասին, թե առաքինի կին գտնելու համար ինչ հատկությունների վրա ուշադրություն դարձնի։
Առաքինի կինը վստահելի է
Նա գործնական առաջարկներ է անում ընտանեկան որոշումների հետ կապված, բայց միևնույն ժամանակ պատրաստակամորեն հնազանդվում է ամուսնու կայացրած որոշումներին
Նրա ամուսինը վստահ է, որ նա իմաստուն որոշումներ կկայացնի, և չի պահանջում, որ վերջինս ամեն հարցի հետ կապված իրենից թույլտվություն հարցնի
Առաքինի կինը աշխատասեր է
Նա ջանում է տնտեսող լինել ու համեստ կյանքով ապրել, ինչպես նաև հոգ է տանում, որ իր ընտանիքի անդամները լավ սնվեն և ունենան կոկիկ ու վայելուչ հագուկապ
Նա տքնաջան աշխատում է և օրուգիշեր հետևում իր տան գործերին
Առաքինի կինը հոգևոր անձնավորություն է
Նա աստվածավախ է և անձնական փոխհարաբերություններ է զարգացնում Աստծու հետ