ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 29–33
«Թագավորը կթագավորի հանուն արդարադատության»
Թագավորը՝ Հիսուսը, «իշխաններ», կամ՝ երեցներ է նշանակում, որոնք հոգ են տանում հոտին
«Փոթորկի դեմ եղող թաքստոցի պես»՝ նրանք պաշտպանում են հոտը փոթորկանման հալածանքների և վհատեցնող դժվարությունների ժամանակ։
«Անջուր երկրում վտակների պես»՝ նրանք մարդկանց հոգևոր ծարավը հագեցնում են ճշմարտության զուլալ, անաղարտ ջրերով։
«Չորացած երկրում մեծ ապառաժի ստվերի պես»՝ նրանք թարմացնում են հոտին՝ տալով հոգևոր առաջնորդություն և օգնություն։