ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 58–62
Հռչակվում է Եհովայի բարեհաճության տարին
«Եհովայի բարեհաճության տարին» բառացի տարի չէ
Դա մի ժամանակահատված է, երբ Եհովան հեզ մարդկանց հնարավորություն է տալիս արձագանքելու բարի լուրին։
Առաջին դարում բարեհաճության տարին սկսվեց 29 թ.-ին, երբ Հիսուսը սկսեց իր ծառայությունը, և տևեց մինչև «վրեժխնդրության օրը», այսինքն մինչև 70 թ., երբ Երուսաղեմը ավերվեց։
Մեր օրերում բարեհաճության տարին սկսվել է 1914 թ.-ին, երբ Հիսուսը նստեց թագավորական գահին, և կավարտվի մեծ նեղությամբ։
Եհովան օրհնել է իր ժողովրդին՝ տալով «արդարության մեծ ծառեր»
Աշխարհի ամենաբարձր ծառերը հիմնականում աճում են միասին անտառներում, որտեղ ծառերը նպաստում են միմյանց աճին ու ամրությանը։
Սովորաբար հզոր արմատային համակարգերը միահյուսվում են՝ նպաստելով ծառերի ամրությանը, ինչի շնորհիվ էլ ծառերը կարողանում են դիմակայել փոթորիկներին։
Հզոր արմատային համակարգ ունեցող բարձր ծառերը ստվեր են գցում մատղաշ ծառերի վրա, և նրանց սաղարթներից թափված տերևները պարարտացնում են հողը։
«Արդարության մեծ ծառերը», այսինքն՝ օծյալ մնացորդը, աջակցում և պաշտպանում է համաշխարհային քրիստոնեական ժողովի բոլոր անդամներին։