ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՍՈՓՈՆԻԱ 1–ԱՆԳԵ 2
Փնտրեք Եհովային, քանի դեռ չի հասել նրա բարկության օրը
Եհովայի բարկության օրը ծածկված մնալու համար բավական չէ պարզապես նվիրվել նրան։ Մենք պետք է հետևենք այն պատվերներին, որ Սոփոնիան հայտնեց իսրայելացիներին։
Փնտրեք Եհովային։ Պահպանեք անձնական ջերմ փոխհարաբերություններ Եհովայի հետ՝ համագործակցելով նրա կազմակերպության հետ։
Որոնեք արդարություն։ Ապրեք Եհովայի արդար չափանիշներով։
Որոնեք հեզություն։ Խոնարհաբար հնազանդվեք Աստծուն՝ կատարելով նրա կամքը և ընդունեք նրա տված խրատը։
Ինչպե՞ս կարող եմ բարելավվել Եհովային փնտրելու և արդարություն ու հեզություն որոնելու հարցում