Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 6/1 էջ 6
  • Գիտականորեն ճշգրիտ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտականորեն ճշգրիտ
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Հիգիենայի վերաբերյալ Աստծու առաջադեմ օրենքները
    Այլ նյութեր
  • Գիրք Աստծուց
    1998 Դիտարան
  • 6 միջոց՝ ձեր առողջությունը պահպանելու համար
    2004 Արթնացե՛ք
  • Բուժված տասը բորոտներից մեկն է երախտագիտություն դրսևորում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
2012 Դիտարան
w12 6/1 էջ 6

Գիտականորեն ճշգրիտ

«Մի՞թե մինչև հիմա ես չեմ գրել քեզ և խորհուրդներ ու գիտելիք տվել, որ ցույց տամ ճշմարիտ խոսքերի ճշմարտացիությունը, և որ կարողանաս ճշմարտության խոսքերով պատասխան տալ» (ԱՌԱԿՆԵՐ 22։20, 21)։

ԻՆՉՈ՞Վ Է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ։ Ժամանակակից գիտությունը հաստատել է, որ վաղեմի ժամանակների գրքերը հաճախ անհիմն և վտանգավոր գաղափարներ են պարունակում։ Նույնիսկ այսօր հեղինակները ստիպված են վերանայել իրենց գրած դասագրքերը, որպեսզի դրանք համապատասխանեցնեն վերջին հայտնագործություններին։ Մինչդեռ Աստվածաշնչի հեղինակը ինքը Արարիչն է, և նրա Խոսքը «մնում է հավիտյան» (1 Պետրոս 1։25)։

ՕՐԻՆԱԿ։ Մովսիսական օրենքը իսրայելացիներին պատվիրում էր իրենց բնական կարիքները հոգալ «ճամբարից դուրս»՝ արտաթորանքները թաղելով հողի մեջ (2 Օրենք 23։12, 13)։ Եթե նրանք դիպչեին կենդանու կամ մարդու դիակի, պետք է ջրով լվացվեին (Ղևտական 11։27, 28; Թվեր 19։14–16)։ Բորոտներին պետք է մեկուսացնեին այնքան ժամանակ, մինչև որ զննումով չպարզվեր, որ նրանք մաքրվել են վարակիչ ախտից (Ղևտական 13։1–8)։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ։ Արտաթորանքի հեռացումը, ձեռքերը լվանալը և հիվանդների մեկուսացումը շարունակում են մնալ արդյունավետ միջոցներ հիվանդությունների դեմ պայքարում։ Իսկ եթե մոտակայքում չկա՞ն զուգարաններ կամ այլ սանիտարական համակարգեր։ ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնները (ՀՎԿ) հետևյալ խորհուրդն են տալիս. «Հարկավոր է բնական կարիքները բավարարել ջրային պաշարներից առնվազն 30 մետր հեռու։ Արտաթորանքը պետք է ծածկել հողով»։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ երբ արտաթորանքները ճիշտ են հեռացվում, փորլուծությամբ հիվանդների թիվը նվազում է 36 տոկոսով։ 200 տարի առաջ բժիշկները հայտնաբերեցին, որ իրենք, երբ ձեռքերը չեն լվանում դիակներին ձեռք տալուց հետո, բազմաթիվ հիվանդների են վարակում։ ՀՎԿ-ն շարունակում է ձեռքերը լվանալը համարել «հիվանդության փոխանցումը կանխելու լավագույն միջոց»։ Իսկ ի՞նչ կարելի է ասել բորոտություն կամ այլ հիվանդություն ունեցողներին մեկուսացնելու մասին։ Վերջերս «Սաուդի մեդիքալ ջորնալ» հանդեսում գրվեց. «Համաճարակի վաղ շրջանում մեկուսացումը և կարանտինը կարող են լինել միակ միջոցը՝ վարակիչ հիվանդությունները արդյունավետորեն վերահսկողության տակ պահելու համար»։

Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Կարո՞ղ է որևէ այլ հին կրոնական գիրք ներդաշնակ լինել ժամանակակից գիտությանը։ Համաձայն չե՞ք, որ Աստվածաշունչը եզակի գիրք է։

[մեջբերում 6-րդ էջի վրա]

«Հնարավոր չէ չտպավորվել Մովսեսի ժամանակներում հիգիենայի մանրակրկիտ մշակված կանոններով» (ԴՈԿՏՈՐՆԵՐ ԱԼԴՈ ԿԱՍՏԵԼԱՆԻ ԵՎ ԱԼԲԵՐՏ ՉԱԼՄԵՐԶ, MANUAL OF TROPICAL MEDICINE)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը