Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 62 էջ 148–էջ 149 պարբ. 1
  • Թագավորություն, որը նման է մեծ ծառի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թագավորություն, որը նման է մեծ ծառի
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Թագավորություն, որը մնալու է հավիտյան
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ի՞նչ է Աստվածաշնչի ժամանակագրությունը ցույց տալիս 1914 թվականի մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ուշագրավ մտքեր «Դանիէլ» գրքից
    2007 Դիտարան
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 62 էջ 148–էջ 149 պարբ. 1
Նաբուգոդոնոսոր թագավորի երազի ծառը կտրվում է

ԴԱՍ 62

Թագավորություն, որը նման է մեծ ծառի

Մի գիշեր Նաբուգոդոնոսորը սարսափելի երազ տեսավ։ Նա հրամայեց, որ իր մոտ բերեն բոլոր իմաստուններին, որպեսզի հայտնեն իր երազի նշանակությունը։ Բայց նրանցից ոչ ոք չկարողացավ բացատրել նրա երազը։ Ի վերջո թագավորի առաջ ներկայացավ Դանիելը, ու թագավորը նրան պատմեց երազը։

Նաբուգոդոնոսորը Դանիելին ասաց. «Երազումս մի ծառ տեսա։ Ծառը այնքան մեծացավ, որ հասավ երկնքին, և այն երևում էր երկրի բոլոր ծայրերից։ Դրա տերևները շատ գեղեցիկ էին, իսկ պտուղները՝ առատ։ Գազանները հանգստանում էին դրա ստվերում, և թռչունները ճյուղերի վրա բույն էին հյուսում։ Հետո մի հրեշտակ իջավ երկնքից։ Նա բարձրաձայն ասաց. «Կտրե՛ք ծառը և ճյուղերը։ Սակայն դրա կոճղը թողեք երկրում և երկաթե ու պղնձե կապանքներ դրեք վրան։ Թող ծառի մարդկային սիրտը փոխարինվի գազանի սրտով և այդպես մնա յոթ ժամանակ։ Բոլոր մարդիկ կիմանան, որ Աստված է Իշխանը, և որ թագավորությունը տալիս է նրան, ում ուզում է»»։

Եհովան Դանիելին հայտնեց երազի նշանակությունը։ Դանիելը շատ վախեցավ։ Նա թագավորին ասաց. «Ո՛վ թագավոր, կուզեի, որ այդ երազը քո հակառակորդների մասին լիներ, բայց այն քո մասին է։ Մեծ ծառը, որը կտրվեց, դու ես։ Դու կկորցնես քո թագավորությունը և գազանների պես դաշտում խոտ կուտես։ Բայց քանի որ հրեշտակն ասաց, որ ծառի կոճղը մնա, նշանակում է, որ դու նորից թագավոր կլինես»։

Անցավ մեկ տարի։ Մի օր Նաբուգոդոնոսորը քայլում էր իր արքայական պալատի հարթ տանիքի վրա և հիանում էր Բաբելոնով։ Նա ասաց. «Ա՜խ, այս ի՜նչ փառահեղ քաղաք եմ շինել։ Որքա՜ն մեծ ու փառավոր եմ ես»։ Նա դեռ խոսում էր, երբ երկնքից մի ձայն լսվեց. «Ո՛վ Նաբուգոդոնոսոր, դու կորցրիր քո թագավորությունը»։

Հենց նույն պահին Նաբուգոդոնոսորը խելագարվեց ու նմանվեց գազանի։ Նա ստիպված էր հեռանալ իր պալատից և ապրել դաշտի գազանների հետ։ Նրա մազերը երկարեցին ու դարձան արծվի փետուրների պես, իսկ եղունգները՝ թռչունների ճանկերի պես։

Անցավ յոթ տարի, և Նաբուգոդոնոսորը կրկին սովորական մարդ դարձավ, ու Եհովան նրան Բաբելոնի թագավոր դարձրեց։ Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորն ասաց. «Ես փառաբանում եմ Եհովային՝ երկնքի Թագավորին։ Հիմա գիտեմ, որ Եհովան է Իշխանը։ Նա խոնարհեցնում է հպարտներին և թագավորությունը տալիս է նրան, ում ուզում է»։

«Հպարտությունը նախորդում է կործանմանը, և գոռոզությունը՝ վայր ընկնելուն» (Առակներ 16։18)։

Հարցեր։ Ի՞նչ էր նշանակում Նաբուգոդոնոսորի երազը։ Նաբուգոդոնոսորն ասաց, որ ի՞նչ դաս է քաղել։

Դանիել 4։1-37

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը