Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 10/1 էջ 8–10
  • Ի՞նչ է սպասվում մոտ ապագայում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է սպասվում մոտ ապագայում
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նոր աշխարհի օրհնությունները
  • Պայծառ ապագա
  • Հավիտյան ապրեք դրախտային երկրի վրա
    Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
  • Կյանքը խաղաղ նոր աշխարհում
    Կյանքը խաղաղ նոր աշխարհում
  • Կլինե՞ք արդյոք նոր աշխարհում
    2000 Դիտարան
  • Աստծո սքանչելի նոր աշխարհը
    Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
Ավելին
2008 Դիտարան
w08 10/1 էջ 8–10

Ի՞նչ է սպասվում մոտ ապագայում

ԱՊԱԳԱՅԻ մասին Պետրոս առաքյալը գրեց. «Նրա [Աստծու] խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն պիտի բնակվի» (2 Պետրոս 3։13)։ «Նոր երկնքի ու նոր երկրի» մասին խոստումը առաջինը գրել էր Եսայիա մարգարեն (Եսայիա 65։17; 66։22)։ Մեջբերելով այս մարգարեությունը՝ Պետրոսը ցույց տվեց, որ այն իր օրերում դեռ չէր կատարվել։

Ավելի ուշ՝ մ.թ. մոտ 96 թ.–ին, Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ այդ «նոր երկրի» օրհնությունները (Հայտնություն 21։1–4)։ Իսկ աշխարհում տիրող պայմանների մասին Հիսուսի և Պողոս առաքյալի խոսքերը այսօր կատարվում են։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ շուտով Թագավորությունը նոր աշխարհ է բերելու։ Ինչպիսի՞ պայմաններ են լինելու նոր աշխարհում։ Այս մասին կարդում ենք Աստվածաշնչի «Եսայիա» գրքում։

Նոր աշխարհի օրհնությունները

Համաշխարհային խաղաղություն և միավորված երկրպագություն։ «Նորանք կ’ձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլեւս պատերազմի չեն վարժուիլ» (Եսայիա 2։2–4)։

Խաղաղություն մարդկանց և կենդանիների միջև։ «Գայլը կ’բնակուէ գառի հետ, եւ ինձը ուլի հետ կ’պառկէ. եւ որթն ու առիւծը եւ պարարտ զուարակը մէկտեղ կ’լինին, եւ մի փոքր երեխայ կ’քշէ նորանց։ Եւ կովն ու արջը կ’արածեն, մէկտեղ կ’պառկեն նորանց ձագերը, եւ առիւծը առջառի պէս յարդ կ’ուտէ.... Նորանք չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը» (Եսայիա 11։6–9)։

Սննդի առատություն։ «Զօրաց Տէրը բոլոր ազգերի համար այս սարի վերայ խնջոյք է անելու պարարտ բաներով հին գինիներով, ծուծով լիքը պարարտ բաներով, հին եւ մաքրուած գինիներով» (Եսայիա 25։6)։

Մահ այլևս չի լինի։ «Նա [Աստված] պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից, եւ իր ազգի ամօթը պիտի հեռացնէ բոլոր երկրի վերայից, որովհետեւ Տէրն է ասում» (Եսայիա 25։8)։

Մահացածների հարությունը։ «Քու մեռելներդ պիտի ողջննան։ Մեռելներուդ մարմինները յարութիւն պիտի առնեն։ Արթնցէ՛ք ու ցնծութեամբ երգեցէ՛ք, ո՛վ հողի մէջ բնակողներ.... երկիրը իր մեռելները դուրս պիտի նետէ» (Եսայիա 26։19, ԱԱ)։

Արդար դատավոր Մեսիան։ «Նա իր աչքի տեսածին պէս չի դատիլ, եւ ոչ իր ականջների լսածին պէս կ’յանդիմանէ։ Այլ արդարութեամբ կ’դատէ աղքատներին, եւ ուղղութեամբ կ’յանդիմանէ երկրի խոնարհների մասին» (Եսայիա 11։3, 4)։

Կույրերը և խուլերը կբուժվեն։ «Բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին» (Եսայիա 35։5)։

Անապատները ծաղկելու են։ «Անապատն ու չոր երկիրը կ’ուրախանան, եւ կ’ցնծայ ամային ու կ’ծաղկի շուշանի պէս։ Կ’բացուի, կ’ծաղկի եւ կ’ցնծայ ցնծալով եւ բարձրաձայն երգելով» (Եսայիա 35։1, 2)։

Նոր երկիր։ «Ես նոր երկինք [նոր երկնային կառավարություն] եւ նոր երկիր եմ ստեղծում [արդար նոր մարդկային հասարակություն], եւ առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան։ Այլ դուք պիտի ուրախանաք եւ բերկրուիք յաւիտեանս յաւիտենից նորանով, որ ես ստեղծելու եմ.... [Աստծու խոստացյալ նոր աշխարհի բնակիչները] տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն եւ նորանց պտուղն ուտեն։ Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ. որովհետեւ իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ պիտի լինեն, եւ իրանց ձեռքերի գործը պիտի մաշեցնեն իմ ընտրեալները։ Նորանք պիտի դարտակ տեղը չ’վաստակեն, եւ չ’ծնեն թշուառութեան համար. որովհետեւ նորանք Տիրոջը օրհնեալների սերունդը կ’լինեն, եւ նորանց զաւակունքն էլ նորանց հետ։ Եւ պիտի լինի, որ նորանք դեռ չ’կանչած՝ ես կ’պատասխանեմ եւ նորանք դեռ խօսելիս՝ ես կ’լսեմ»։ «Ինչպէս որ այն նոր երկինքը եւ այն նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ, իմ առաջին պիտի կանգնին, ասում է Տէրը, նոյնպէս էլ պիտի հաստատ կենայ ձեր սերունդը եւ ձեր անունը» (Եսայիա 65։17–25; 66։22)։

Պայծառ ապագա

Միայն «Եսայիա» գիրքը չէ, որ պատմում է ապագա օրհնությունների մասին։ Աստվածաշնչում բազմաթիվ մարգարեություններ նկարագրում են այն հրաշալի դեպքերը, որ Աստված իրականացնելու է իր Թագավորության միջոցովa։ Կցանկանայի՞ք ապրել այսպիսի դրախտային պայմաններում։ Իրականում դուք ունեք այդպիսի հնարավորություն։ Անհրաժեշտ է իմանալ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը Աստծու բարի նպատակների մասին, և թե ինչ առնչություն ունեն դրանք ձեզ հետ։ Եհովայի վկաները ուրախությամբ կտրամադրեն իրենց օգնությունը։

[ծանոթագրություն]

a Աստծու Թագավորության մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 76–85 էջերում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[նկար 8–րդ էջի վրա]

Մարդիկ ինչպես իրար, այնպես էլ կենդանիների հետ խաղաղությամբ կապրեն

[նկար 9–րդ էջի վրա]

Մահացածները կյանքի կվերադառնան

[նկար 10–րդ էջի վրա]

Ամբողջ երկիրը դրախտի է վերածվելու

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը