Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 6/1 էջ 20–23
  • Ե՞րբ է գրվել Աստվածաշունչը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ե՞րբ է գրվել Աստվածաշունչը
  • 2011 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի ժամանակացույցը
  • Ի՞նչ են ասում քննադատները
  • Թիկունք են կանգնում Աստվածաշնչի ժամանակացույցին
  • Ե՞րբ է գրվել Աստվածաշունչը
  • Գիրք, որը հրաշքով պահպանվեց
    2009 Դիտարան
  • Հին գրագիրները և Աստծու Խոսքը
    2007 Դիտարան
  • Ի՞նչ գիրք է Աստվածաշունչը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
2011 Դիտարան
w11 6/1 էջ 20–23

Ե՞րբ է գրվել Աստվածաշունչը

Աստվածաշունչը բացառիկ գիրք է։ Ավելի քան երեք միլիարդ մարդ այն սուրբ է համարում։ Այն նաև բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվող գիրքն է։ Ամբողջությամբ կամ մասամբ այս գիրքը տպագրվել է մոտ 6000000000 օրինակներով և ավելի քան 2400 լեզուներով։

ՉՆԱՅԱԾ որ պատմության մեջ ուրիշ ոչ մի գիրք այնքան շատ ընթերցող չի ունեցել, որքան Աստվածաշունչը, տարբեր կարծիքներ կան այն մասին, թե երբ է գրվել այս գիրքը, հատկապես Եբրայերեն Գրությունները կամ, ինչպես հաճախ ասում են, Հին Կտակարանը։ Գուցե դուք այդպիսի տեսակետների մասին տեղեկացել եք ամսագրերից, գրքերից կամ թերևս վավերագրական ֆիլմերից, որոնցում գիտնականները մեկնաբանություններ են տվել այս թեմայի վերաբերյալ։ Ահա մի քանի վկայակոչումներ, որոնք թիկունք են կանգնում որոշ ժամանակակից տեսակետների։

▪ «Աստվածաշնչյան գրականությունը հիմնականում գրվել է մ.թ.ա. 8–6-րդ դարերում՝ Եսայիա և Երեմիա մարգարեների ապրած ժամանակաշրջանում»։

▪ «Անցած երկու հարյուր տարիների ընթացքում աստվածաշնչագետները ենթադրում էին, որ Եբրայերեն Գրությունները գրվել ու տպագրվել են հիմնականում պարսկական և հելլենիստական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 5–2-րդ դարեր)»։

▪ «Եբրայերեն Գրությունների բոլոր գրքերը, այնպիսին, ինչպիսին որ այսօր դրանք կան, պատկանում են հելլենիստական դարաշրջանին ([մ.թ.ա.] 2-րդ և 1-ին դարեր)»։

Իսկ ինչպե՞ս պետք է վերաբերվի նման հակասական կարծիքներին քրիստոնյան, որը հավատում է, որ «ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16)։ Պատասխանը գտնելու համար քննենք երկու իրարամերժ կարծիքներ։

Աստվածաշնչի ժամանակացույցը

Եբրայերեն Գրությունները պարունակում են բազմաթիվ ժամանակագրական հղումներ։ Սա ցույց է տալիս, որ աստվածաշնչյան հին գրքերը գրվել են Մովսեսի ու Հեսուի օրերում՝ մոտ 3500 տարի առաջa։ Իսկ Սամուելը, Դավիթը, Սողոմոնը և ուրիշներ իրենց գրքերը գրել են մ.թ.ա. 11-րդ դարի ընթացքում։ Դրանց հաջորդել են պատմական, բանաստեղծական ու մարգարեական գրքերը, որոնք թվագրվում են մ.թ.ա. 9–5-րդ դարերով։

Աստվածաշնչյան այս գրքերի կրկնօրինակները կամ հատվածները, բացառությամբ «Եսթեր» գրքի, Մեռյալ ծովի ձեռագրերի թվում են։ Ածխածին 14-ի (ռադիոակտիվ ածխածին) և հնագիտության (հին ձեռագրերի ուսումնասիրություն) միջոցով արված հաշվարկները փաստում են, որ այս ձեռագրերից ամենահինը թվագրվում է մոտ մ.թ.ա 200–100 թվականներով։

Ի՞նչ են ասում քննադատները

Աստվածաշնչյան ժամանակացույցը հարցականի տակ դնելու գլխավոր պատճառն այն է, որ հենց այս գիրքն է պնդում իր՝ Աստծուց ներշնչված լինելը։ Օրինակ՝ իր գրքում պրոֆեսոր Վոլտեր Կայզերը գրում է. «[Աստվածաշնչի] արժանահավատ լինելը կասկածի տակ է դրվում հիմնականում այն պատճառով, որ այն պնդում է իր՝ Աստծուց ներշնչված լինելը, խոսում է հրաշքների և Աստծու մասին» (The Old Testament Documents)։ Գիտնականները, ովքեր թիկունք չեն կանգնում այն տեսակետին, որ Աստվածաշունչը Աստծուց է ներշնչված, ասում են, թե պետք է քննադատորեն վերաբերվել այս գրքին, ինչպես ցանկացած ուրիշ գրքի։

Դարվինի էվոլյուցիոն տեսության միջոցով բացատրվում էր, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվել կրոնները։ Սկզբում տարածված էր ոգեպաշտությունը, ապա՝ բազմաստվածությունը, ավելի ուշ՝ միաստվածությունը։ Քանի որ հին գրքերում խոսվում է հիմնականում միաստվածության՝ մեկ Աստծուն երկրպագելու մասին, այդ պատճառով ոմանք կարծում են, որ դրանք պետք է որ գրված լինեն ավելի ուշ, քան ցույց է տալիս գրքի ժամանակացույցը։

Այդ ժամանակվանից սկսած՝ Աստվածաշունչը տարբեր կերպերով քննադատության է ենթարկվել. օրինակ՝ վերջերս հրատարակված Հին Կտակարանի բառարանում կան հոդվածներ, որոնցում մանրամասնորեն խոսվում է դեպքերի պատմական ճշգրտության մասին՝ ինչպես է գրվել գիրքը, ինչպես են արձանագրված դեպքերը կապված ավանդական հավատալիքների ու սովորույթների հետ և այլն։

Թեև աստվածաշնչագետները տարակարծիք են այն հարցի հետ կապված, թե երբ են գրվել Աստվածաշնչի գրքերը, շատերը կողմ են պրոֆեսոր Ռ. Ֆրիդմանի առաջարկած տեսությանը։ Նա գրում է. «Հին գրողները հարյուրավոր տարիների ընթացքում կազմել են փաստաթղթեր, որոնք առնչվում են չափածո և արձակ ստեղծագործություններին, ինչպես նաև օրենքներին։ Ավելի ուշ խմբագիրները օգտվել են այդ աղբյուրներից և դրանց օգնությամբ կազմել Աստվածաշունչը»։

«Հավատ, ավանդույթ և պատմություն» գրքում խոսվում է այս և Աստվածաշնչին առնչվող շատ ուրիշ քննադատական տեսակետների մասին։ Գրքի համառոտ շարադրանքի մեջ ասվում է. «Թեև աստվածաշնչագետները համակարծիք են Աստվածաշունչը ոչ վստահելի համարելու հարցում և հակված են ընդունելու իրենց առաջ քաշած տեսությունները, սակայն միևնույն ժամանակ չափից շատ քննադատորեն են վերաբերվում միմյանց տեսակետներին»։

Թիկունք են կանգնում Աստվածաշնչի ժամանակացույցին

Աստվածաշնչի հին գրքերը գրվել են պապիրուսների ու մագաղաթների վրա, որոնք ենթակա էին քայքայման։ Ուստի անիրական է ակնկալել, որ Մովսեսի, Հեսուի, Սամուելի կամ Դավթի ժամանակների բնագրերը կամ հին նմուշները երբևէ կգտնվեն։ Այնուամենայնիվ, հնարավոր է ուսումնասիրել պատմական կողմնակի փաստեր, որոնց համաձայն տրամաբանական է ընդունել աստվածաշնչյան տարեթվերը։ Այդպես են վարվում բազմաթիվ հայտնի գիտնականներ ու հնագետներ։ Իսկ ի՞նչ են մեզ հայտնում նմանատիպ փաստերը։ Քննենք դրանցից մի քանիսը։

▪ Արդյո՞ք 3500 տարի առաջ Մերձավոր Արևելքում գոյություն են ունեցել գրավոր արձանագրություններ, երբ, ինչպես ասում է Աստվածաշունչը, ապրել են Մովսեսն ու Հեսուն։ Հին Միջագետքում և Եգիպտոսում պատմական, կրոնական, իրավական ու գրական տեքստեր եղել են։ Իսկ ինչ վերաբերում է Մովսեսին և իսրայելացիներին, ապա մի բառարանում ասվում է. «Հիմքեր չկան կասկածելու, որ գրավոր արձանագրություններ իրոք գոյություն են ունեցել Քանանում բրոնզի դարում [մոտ մ.թ.ա. 1550–1200թթ.]»։ Այնտեղ նաև ասվում է. «Երբ խոսում ենք հին գրավոր տեքստերի մասին, հիմքեր չկան կասկածելու, որ այն տեքստերը, որ ասում են, թե Մովսեսն է գրել, գրվել են նրա կողմից։ Նույնը կարելի է ասել նաև մյուս գրքերի մասին» (Ելք 17։14; 24։4; 34։27, 28; Թվեր 33։2; 2 Օրենք 31։24) (Dictionary of the Old Testament։ Pentateuch)։

▪ Աստվածաշունչ գրողները օգտվե՞լ են հին աղբյուրներից։ Այո՛, ոմանք օգտվել են «գրքերից», որոնք թերևս եղել են պետական փաստաթղթեր, ծագումնաբանական արձանագրություններ, պատմական աշխատություններ, տոհմին կամ ընտանիքին պատկանող փաստաթղթեր (Թվեր 21։14; Հեսու 10։13; 2 Սամուել 1։18; 1 Թագավորներ 11։41; 2 Տարեգրություն 32։32)։

▪ Ինչո՞ւ Մեռյալ ծովի աստվածաշնչյան ձեռագրերից ավելի հին ձեռագրեր չեն հայտնաբերվել։ «Աստվածաշնչյան հնագիտություն» պարբերագրում ասվում է. «Պաղեստինի շատ տարածքներում պապիրուսի ու մագաղաթի վրա գրված փաստաթղթերը ոչնչացել են։ Դրանք գտնվել են միայն այնպիսի չոր վայրերում, ինչպիսին օրինակ՝ Մեռյալ ծովի շրջակայքն է։ Պապիրուսը և մագաղաթը խոնավ հողում փտում են։ Եվ այն փաստը, որ դրանք չեն հայտնաբերվել, ամենևին էլ չի նշանակում, որ գոյություն չեն ունեցել»։ Պապիրուսները կամ մագաղաթները վերացել են կրակի կամ խոնավ հողի պատճառով, սակայն պահպանվել են հարյուրավոր կավե դրոշմվածքներ, որոնց միջոցով դրոշմում էին փաստաթղթերը։ Դրանք թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 9–5-րդ դարերով։

▪ Ինչպե՞ս են պահպանվել աստվածաշնչյան ձեռագրերը։ Մի գրքում ասվում է. «Պատմությունները, սաղմոսները, օրենքներն ու մարգարեությունները, որոնք որպես Աստվածաշնչի մաս հասել են մեզ, պետք է բազմիցս կրկնօրինակված լինեին նույնիսկ աստվածաշնչյան ժամանակներում.... Եթե այս տեքստերը աստվածաշնչյան ժամանակներում շարունակ կրկնօրինակվել են, ուրեմն դրանցից օգտվում էին. դրանք առօրյա կյանքում որոշակի դեր ունեին.... Ոչ ոք ջանքեր չէր թափի կրկնօրինակելու այս տեքստերը, եթե կարիք չլիներ» (2 Օրենք 17։18; Առակներ 25։1) (The Bible as It Was)։

Սա նշանակում է, որ գրքերը անդադար կրկնօրինակվել են մոտ 1500 տարիների ընթացքում մինչև մ.թ. առաջին դարը։ Կրկնօրինակման այս պրոցեսն իր մեջ ներառում էր հետևյալը՝ «կիրառել ժամանակակից քերականական կանոններ և ուղղագրություն, մի բան, որն ընդունված էր Մերձավոր Արևելքում» (On the Reliability of the Old Testament)b։ Փաստորեն, այս ամենը հարցականի տակ է դնում քննադատության օբյեկտիվ լինելը, որի առարկան գրավոր տեքստի ձևն ու ոճն է։

Ե՞րբ է գրվել Աստվածաշունչը

Մի՞թե տրամաբանական է պնդել, որ Մովսեսի, Հեսուի, Սամուելի և ուրիշների ապրած ժամանակներում գրված ձեռագրերի բացակայությունը փաստում է, որ աստվածաշնչյան գրքերը չեն գրվել հենց այդ ժամանակահատվածում։ Շատ գիտնականներ համաձայն են այն մտքի հետ, որ եթե մեր ձեռքի տակ չունենք այդ հին ձեռագրերը, ամենևին էլ չի նշանակում, որ դրանք գոյություն չեն ունեցել։ Անխոհեմություն կլինի ակնկալել, որ քայքայման ենթակա պապիրուսներն ու մագաղաթները կպահպանվեին։ Եգիպտագետ Ք. Քիտչենը պարզել է, որ մինչև հունա-հռոմեական ժամանակները գրված գրեթե բոլոր եգիպտական պապիրուսները ոչնչացել են։

Նրանք, ովքեր հարգանքով են վերաբերվում Աստվածաշնչին, թերևս մտածեն. «Ի՞նչ տեսակետ ուներ Հիսուսը Եբրայերեն Գրությունների վերաբերյալ»։ Նրա օրերում ժամանակագրության հարցը վիճաբանության առարկա չէր։ Մյուս հրեաների նման՝ Հիսուսն ակներևաբար վստահում էր Գրությունների ժամանակագրությանը։ Սակայն արդյոք նա ընդունո՞ւմ էր Աստվածաշնչի հին գրքերը գրողներին։

Անկասկած, քանի որ նա հիշատակեց Մովսեսի գրվածքները։ Օրինակ՝ Հիսուսը խոսեց «Մովսեսի գրքի» մասին (Մարկոս 12։26; Հովհաննես 5։46), մեջբերում արեց «Ծննդոց» (Մատթեոս 19։4, 5; 24։37–39), «Ելք» (Ղուկաս 20։37), «Ղևտական» (Մատթեոս 8։4), «Թվեր» (Մատթեոս 12։5) և «2 Օրենք» (Մատթեոս 18։16) գրքերից։ Նա ասաց. «Մովսեսի օրենքում, Մարգարեների գրվածքներում և Սաղմոսներում իմ մասին գրված բոլոր բաները պետք է կատարվեն» (Ղուկաս 24։44)։ Եթե նա ընդունում էր, որ Մովսեսը և մի շարք այլ անհատներ գրել են հին գրքերը, անշուշտ, ընդունում էր նաև Եբրայերեն Գրությունների ժամանակագրության ճշգրիտ լինելը։

Ուրեմն ե՞րբ է գրվել Աստվածաշունչը։ Վստահելի՞ է արդյոք Աստվածաշնչի ժամանակացույցը։ Մենք քննեցինք տարբեր աստվածաշնչագետների քննադատություններ, ինչպես նաև տեղեկություններ Աստվածաշնչից, կողմնակի պատմական փաստեր և Հիսուսի տեսակետը։ Ուստի այս ամենից ելնելով՝ համաձայն չե՞ս այն խոսքերի հետ, որ ասաց Հիսուսը՝ աղոթելով իր Հորը՝ Եհովա Աստծուն. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։

[ծանոթագրություններ]

a Աստվածաշնչի ժամանակագրության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանը, հատոր 1, էջ 447–467։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

b Տե՛ս «Դիտարանի» 2007​թ. մարտի 15-ի համարի «Հին գրագիրները և Աստծու Խոսքը» հոդվածը, էջ 18, 19։

[գծապատկեր/​նկար 20—23-րդ էջերի վրա]

(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)

(Ժամանակագրական սանդղակը ցույց է տալիս մոտավոր տարիները, երբ ավարտին են հասցվել Աստվածաշնչի գրքերը)

Մ.Թ.Ա. 2000

1800

[նկար]

Դեռ Մովսեսի օրերից առաջ եգիպտական դպիրները գրավոր նյութեր էին կազմում

[թույլտվությամբ]

© DeA Picture Library / Art Resource, NY

1600

[նկար]

Մովսեսը ավարտեց «Ծննդոց» գիրքը մ.թ.ա. 1513​թ.-ին՝ գրելով այն քայքայման ենթակա մագաղաթի կամ պապիրուսի վրա

Ծննդոց մ.թ.ա. 1513

Հեսու

1400

1200

Սամուել

Մ.թ.ա. 1000

[նկար]

Հայտնաբերվել են հարյուրավոր կավե դրոշմվածքներ

Թվագրվում են մ.թ.ա. 900–500թթ.-ով

Հովնան

800

Եսայիա

600

Երեմիա

Դանիել

[նկար]

Ծալված պապիրուս՝ կապված թելով ու կնքված կավե դրոշմվածքով

Թվագրվում են մ.թ.ա. 449թ.-ով

[թույլտվությամբ]

Brooklyn Museum, Bequest of Theodora Wilbour from the collection of her father, Charles Edwin Wilbour

400

200

[նկար]

Մեռյալ ծովի ձեռագրերը փաթաթված էին քաթանով և պահվում էին սափորների մեջ։ Դրանք մինչ օրս հայտնաբերված աստվածաշնչյան ամենահին գրվածքներն են

Թվագրվում են մ.թ.ա. 200–100թթ.-ով

[թույլտվությամբ]

Shrine of the Book, Photo © The Israel Museum, Jerusalem

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը