6. Համաշխարհային քարոզչական գործ
«Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ» (ՄԱՏԹԵՈՍ 24։14)։
● Վիատիան ապրում է Խաղաղօվկիանոսյան Թուամոտու կղզեխմբի հեռավոր կղզիներից մեկում։ Չնայած Թուամոտուն բաղկացած է մոտավորապես 80 կորալյան կղզիներից, որոնք ընդգրկում են ավելի քան 802900 քառակուսի կիլոմետր տարածք, սակայն բնակչության թիվը հազիվ 16000-ի է հասնում։ Այնուամենայնիվ, Եհովայի վկաները այցելեցին Վիատիային ու իր հարևաններին։ Ինչո՞ւ։ Քանի որ Վկաները ցանկանում են Թագավորության բարի լուրը պատմել բոլորին՝ անկախ նրանց բնակության վայրից։
Ի՞ՆՉ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ ՓԱՍՏԵՐԸ։ Թագավորության բարի լուրը հասնում է երկրի բոլոր ծայրերը։ Միայն 2010թ.-ին Եհովայի վկաները բարի լուրը տարածել են 236 երկրներում՝ տրամադրելով ավելի քան 1,6 միլիարդ ժամ։ Այսինքն՝ ամեն օր յուրաքանչյուր Վկա միջին հաշվով քարոզել է 30 րոպե։ Վերջին տասնամյակում նրանք տպագրել և տարածել են Աստվածաշնչի վրա հիմնված գրականությունների ավելի քան 20 միլիարդ օրինակ։
ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչի պատգամը հազարավոր տարիներ է, ինչ քարոզվում է։
ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՅՍ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ։ Ճիշտ է, շատերն են Աստվածաշնչից որոշ բաներ քարոզել, սակայն այդ գործը կարճատև է եղել և ընդգրկել է քիչ թվով տարածքներ։ Ի տարբերություն նրանց՝ Եհովայի վկաները կազմակերպված ձևով համաշխարհային քարոզարշավ են իրականացնում, որի միջոցով այդ լուրը հասնում է հարյուր միլիոնավոր մարդկանց։ Վկաները տոկացել են՝ շարունակելով իրենց քարոզչական գործը՝ չնայած մարդկության պատմությանը հայտնի որոշ զորեղ ու անողորմ կազմակերպությունների կողմից հրահրվող աննկարագրելի հալածանքներինa (Մարկոս 13։13)։ Ավելին, նրանք իրենց քարոզչական գործի համար չեն վարձատրվում։ Ընդհակառակը՝ հոժարակամորեն տրամադրում են իրենց ժամանակը և անվճար տարածում իրենց գրականությունը։ Նրանց աշխատանքը ամբողջովին իրականացվում է կամավոր նվիրաբերությունների շնորհիվ։
Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Աշխարհով մեկ քարոզվո՞ւմ է «թագավորության բարի լուրը»։ Կարո՞ղ է այս մարգարեության կատարումը նշանակել, որ մոտ ապագայում ավելի լավ բաներ են սպասվում։
[ծանոթագրություն]
a Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Հավատարիմ՝ հալածանքների ներքո», «Մանուշակագույն եռանկյունիներ», «Եհովայի վկաների արիությունը նացիզմի ճնշման տակ» վավերագրական տեսաֆիլմերը։ Թողարկվել է Եհովայի վկաների կողմից։
[մեջբերում 9-րդ էջի վրա]
«Քանի դեռ Եհովան թույլ է տալիս, եկեք եռանդորեն շարունակենք քարոզել Թագավորության բարի լուրը ամենուր՝ օգտվելով ամեն հնարավոր միջոցներից» (ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ 2010Թ. ՏԱՐԵԳԻՐՔ)։