Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 2/1 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2007 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Արմագեդոն. երջանիկ կյանքի սկիզբ
    2005 Դիտարան
  • Արմագեդոն. Աստծու պատերազմը, որը վերջ կդնի բոլոր պատերազմներին
    2008 Դիտարան
2007 Դիտարան
w07 2/1 էջ 31

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ է «Ամենակարող Աստուծոյ .... պատերազմ[ը]»՝ Արմագեդոնը, և ի՞նչ է այն իրականացնելու (Յայտնութիւն 16:14, 16)։

Եթե մի քանի խոսքով ասենք, Արմագեդոնը ապագայում տեղի ունենալիք աշխարհածավալ մի պատերազմ է, որի ժամանակ Եհովայի կողմից նշանակված Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, բնաջնջելու է Աստծու թշնամիներին։ Աստվածաշունչը բացատրում է, որ այդ թշնամիները՝ «բովանդակ տիեզերքի թագաւորներ[ը]», հավաքվում են «դևերի կողմից ներշնչված խոսքեր[ով]» «Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի համար .... այն տեղ որ Եբրայեցերէն Արմագեդոն է կոչվում» (Յայտնութիւն 16:14, 16)։

Այն վայրը, որտեղ հավաքվում են պատերազմող զորքերը, բառացի վայր չէ։ «Արմագեդոն» բառը նշանակում է «Մեգիդո (Մակեդդովի) լեռ» (Յայտնութիւն 16:16)։ Այդ անունը կրող լեռ երբեք չի եղել։ Բացի այդ, «երկրի թագաւորները եւ նորանց զօրքերը» չեն կարող բառացիորեն հավաքվել մեկ վայրում (Յայտնութիւն 19:19)։ Իրականում, «այն տեղը» մատնանշում է այն իրավիճակը, երբ երկրի քաղաքական կառավարիչներն ու նրանց աջակիցները կհավաքվեն Եհովայի դեմ։ Այդ իրավիճակը նրանց հակառակությունն է ընդդեմ Եհովայի և «երկնքի զօրքեր[ի]», որոնք գտնվում են «Թագաւորների Թագաւոր եւ Տէրերի Տէր» Հիսուս Քրիստոսի ղեկավարության ներքո (Յայտնութիւն 19:14, 16)։

Հատկանշական է, որ Արմագեդոն բառը առնչվում է հին Իսրայելի քաղաքներից մեկի՝ Մակեդդովի հետ։ Գտնվելով Կարմեղոս լեռան արևելյան կողմում՝ քաղաքը ռազմավարական տեսանկյունից նպաստավոր դիրք ուներ, և նրա միջով էին անցնում այն օրերի առևտրական ու ռազմավարական գլխավոր ճանապարհները։ Այն նաև վճռորոշ ճակատամարտերի վայր էր։ Օրինակ՝ «Մակեդդովի ջրի մօտ» էր, որ Իսրայելի դատավոր Բարակը ջախջախեց քանանացիների հզոր բանակը, որը ղեկավարում էր զորավար Սիսարան (Դատաւորաց 4:12–24; 5:19, 20)։ Այդ վայրում նաև Գեդեոն դատավորը պարտության մատնեց մադիանացիներին (Դատաւորաց 7:1–22)։ Ընդհանուր կապ ստեղծելով Մակեդդովի և գալիք պատերազմի միջև՝ Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է, որ Աստված իր Որդու միջոցով վերջնականապես հաղթանակ կտանի բոլոր հակառակվող ուժերի դեմ։

Իսկ ի՞նչ է իրականացնելու այդ պատերազմը։ Արմագեդոն պատերազմը երկիրը կմաքրի ամեն տեսակ ապականությունից ու չարությունից։ Այն ճանապարհ կբացի մարդկության պատմության մեջ ամենափառավոր դարաշրջանի համար (Յայտնութիւն 21:1–4)։ Աստծու Թագավորության սիրառատ ղեկավարման ներքո երկիրը կվերածվի դրախտի, որտեղ արդար մարդիկ կբնակվեն հավիտյան (Սաղմոս 37:29)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը