Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w14 1/1 էջ 11
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2014 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ղուկաս՝ սիրելի համագործակից
    2007 Դիտարան
2014 Դիտարան
w14 1/1 էջ 11

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

Հիսուսի օրերում ինչպե՞ս էին տաճարում նվիրաբերություններ արվում

Իսրայելացի մի կին նվիրաբերություն է գցում տաճարի գանձանակի մեջ

Տաճարի գանձատունը գտնվում էր կանանց գավիթում։ Մի գրքում ասվում է. «[Կանանց գավիթում] շուրջ բոլորը սյունաշար էին, որոնց ներսի կողմում՝ պատի դիմաց, տասներեք գանձանակներ, կամ՝ «շեփորներ» կային, [որտեղ] գցվում էին նվիրաբերությունները» (The Temple—Its Ministry and Services)։

Գանձանակները կոչվում էին «շեփորներ», քանի որ դրանց վերին հատվածը նեղ էր, ներքևի հատվածը՝ լայն։ Յուրաքանչյուր գանձանակի վրա գրված էր, թե ինչի համար է տվյալ նվիրաբերությունը։ Հավաքված գումարը օգտագործվում էր կոնկրետ նպատակներով։ Հիսուսը կանանց գավիթում էր, երբ տեսավ, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ, այդ թվում կարիքավոր մի այրի նվիրաբերություն անում (Ղուկաս 21։1, 2)։

1-ին և 2-րդ գանձանակները նախատեսված էին տաճարի հարկի համար. մեկը՝ տվյալ տարվա համար, մյուսը՝ նախորդ տարվա։ 3–7-րդ գանձանակները նախատեսված էին տատրակի, աղավնու, փայտի, խնկի և ոսկե անոթների նվիրաբերությունների համար՝ ըստ յուրաքանչյուրի համար սահմանված արժեքի։ Եթե անհատը այդ արժեքից ավելի շատ գումար էր նախատեսել, ապա ավելացած գումարը գցում էր մյուս գանձանակներից մեկը։ 8-րդ գանձանակը մեղքի ընծայից ավելացած գումարի համար էր։ 9–12-րդ գանձանակները հանցանքի ընծայից, թռչունների զոհաբերություններից, ուխտավորների և բորոտների մատուցած զոհաբերություններից ավելացած գումարի համար էին։ Իսկ 13-րդ գանձանակը կամավոր նվիրաբերությունների համար էր։

Աստվածաշնչի գրող Ղուկասը վստահարժա՞ն պատմիչ է

Աստվածաշնչի գրող Ղուկասը

Ղուկասը գրել է իր անունով կոչվող Ավետարանը, ինչպես նաև «Առաքյալների գործերը» գիրքը։ Նա ասում է, որ «սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտել է», բայց որոշ աստվածաշնչագետներ կասկածի են ենթարկել նրա արձանագրությունների ճշգրտությունը (Ղուկաս 1։3)։ Եկեք տեսնենք, թե արդյոք Ղուկասը վստահարժա՞ն պատմիչ է։

Ղուկասը հիշատակում է պատմական փաստեր, որոնց ճշգրտությունը հնարավոր է ստուգել։ Նա օգտագործում է հռոմեական պաշտոնյաների ոչ այնքան հատնի մի շարք տիտղոսներ, օրինակ՝ Փիլիպպեի համար՝ պրետորներ, կամ՝ քաղաքի պաշտոնյաներ, Թեսաղոնիկեի համար՝ պոլիտարքներ, կամ՝ քաղաքի իշխաններ, Եփեսոսի համար՝ կազմակերպիչներ (Գործեր 16։20; 17։6; 19։31)։ Ղուկասը Հերովդես Անտիպասին կոչում է չորրորդապետ, կամ՝ մարզի կառավարիչ, իսկ Սերգիոս Պողոսին՝ Կիպրոսի պրոկոնսուլ (Գործեր 13։1, 7)։

Ղուկասի կողմից տիտղոսների ճշգրիտ գործածումը ուշագրավ է, քանի որ երբ փոխվում էր Հռոմի որևէ տարածքի կարգավիճակը, փոխվում էր նաև կառավարչի տիտղոսը։ Այդուհանդերձ, «ամեն անգամ, երբ «Գործեր»-ում այդպիսի տեղեկություն է նշվում, այն ճշգրիտ է լինում թե՛ հիշատակված վայրի, թե՛ ժամանակի առնչությամբ», ինչպես ասում է աստվածաշնչագետ Բրյուս Մեցգերը։ Իսկ աստվածաշնչագետ Ուիլյամ Ռամզին Ղուկասի մասին ասում է, որ նա իսկապես «շատ լավ պատմիչ» է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը