Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 45 էջ 110–էջ 111 պարբ. 2
  • Թագավորությունը բաժանվում է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թագավորությունը բաժանվում է
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Թագավորությունը բաժանվում է
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Եհովան չի թողնի իրեն նվիրվածներին
    2008 Դիտարան
  • Նա կարող էր ստանալ Աստծու հավանությունը
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստվածաշնչի գիրք համար 11. 1 Թագավորներ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 45 էջ 110–էջ 111 պարբ. 2
Աքիան Հերոբովամի առաջ պատռում է իր հանդերձը և այն 12 կտոր է անում

ԴԱՍ 45

Թագավորությունը բաժանվում է

Քանի դեռ Սողոմոնը ծառայում էր Եհովային, Իսրայելում խաղաղություն էր տիրում։ Սակայն նա ամուսնացավ շատ կանանց հետ, որոնք օտար երկրներից էին։ Այդ կանայք կուռքեր էին պաշտում։ Կամաց-կամաց Սողոմոնը փոխվեց, ու նա էլ սկսեց կուռքերի առաջ խոնարհվել։ Եհովան բարկացավ նրա վրա և ասաց. «Թագավորությունը կխլեմ քո սերունդներից, և այն երկու մասի կբաժանվի։ Դրա մեծ մասը քո ծառային կտամ, իսկ քո սերունդները միայն մի փոքր մասի վրա կթագավորեն»։

Եհովան մեկ այլ ձևով էլ հստակ ցույց տվեց իր որոշումը։ Սողոմոնի ծառաներից մեկը՝ Հերոբովամը, մի անգամ ճանապարհով գնալիս հանդիպեց Աքիա մարգարեին։ Աքիան, իր վրայի հանդերձը պատռելով, 12 կտոր արեց այն և ասաց Հերոբովամին. «Եհովան Սողոմոնի սերունդներից խլելու է թագավորությունը և այն երկու մասի է բաժանելու։ Տասը կտորը քեզ վերցրու, որովհետև դու ես թագավորելու տասը ցեղերի վրա»։ Երբ Սողոմոն թագավորը լսեց այդ մասին, որոշեց սպանել Հերոբովամին։ Այդ պատճառով Հերոբովամը փախավ Եգիպտոս։ Անցավ որոշ ժամանակ, և Սողոմոնը մահացավ։ Նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Ռոբովամը։ Այդ ժամանակ Հերոբովամը մտածեց, որ արդեն կարող է վերադառնալ Իսրայել, քանի որ իր կյանքին այլևս վտանգ չէր սպառնում։

Շատ իսրայելացիներ զոհեր են մատուցում Հերոբովամի կանգնեցրած ոսկե հորթին

Մի անգամ Իսրայելի երեցները եկան Ռոբովամի մոտ և ասացին. «Եթե դու ժողովրդին լավ վերաբերվես, նա քեզ հավատարիմ կլինի»։ Սակայն Ռոբովամի երիտասարդ ընկերներն ասացին նրան. «Դու պետք է խիստ լինես ժողովրդի հանդեպ։ Ստիպիր մարդկանց, որ ավելի շատ աշխատեն»։ Ռոբովամը հետևեց նրանց խորհրդին։ Նա դաժանաբար էր վերաբերվում մարդկանց։ Այդ պատճառով նրանք ըմբոստացան նրա դեմ։ Իսրայելացիները Հերոբովամին թագավոր նշանակեցին տասը ցեղերի վրա, որոնք հայտնի դարձան որպես Իսրայելի թագավորություն։ Մյուս երկու ցեղերը, որոնք հայտնի դարձան որպես Հուդայի թագավորություն, հավատարիմ մնացին Ռոբովամին։ Այդպիսով՝ Իսրայելի 12 ցեղերը բաժանվեցին։

Հերոբովամը չէր ուզում, որ ժողովուրդը գնա Երուսաղեմ և այնտեղ Եհովային երկրպագի։ Իսկ գիտե՞ս, թե ինչու։ Քանի որ Երուսաղեմը Ռոբովամի թագավորության կազմում էր, և Հերոբովամը վախենում էր, որ մարդիկ երես կթեքեն իրենից ու Ռոբովամի կողմը կանցնեն։ Այդ պատճառով թագավորը երկու ոսկե հորթ պատրաստեց և իր ժողովրդին ասաց. «Երուսաղեմը շատ հեռու է։ Դուք կարող եք այստեղ երկրպագություն անել»։ Եվ ժողովուրդը սկսեց ոսկե հորթերին պաշտել ու կրկին մոռացավ Եհովային։

«Անհավատների հետ մեկ լծի տակ մի՛ մտեք. դուք անհավասար լծակից կլինեք, որովհետև ի՞նչ գործ ունի արդարությունը անօրենության հետ.... Կամ ի՞նչ ընդհանուր բան ունի հավատացյալը անհավատի հետ» (2 Կորնթացիներ 6։14, 15)։

Հարցեր։ Ինչո՞ւ Իսրայելը բաժանվեց։ Ի՞նչ վատ բաներ արեցին Ռոբովամ և Հերոբովամ թագավորները։

1 Թագավորներ 11։1-13, 26-43; 12։1-33

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը