Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w13 4/15 էջ 32
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2013 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • «Չ’թողենք մեր իրար հետ ժողովուիլը»
    2002 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2002 Դիտարան
  • Աստվածաշնչյան մարգարեության հանդեպ հավատը կյանք է փրկում
    2007 Դիտարան
2013 Դիտարան
w13 4/15 էջ 32

Գիտեի՞ք արդյոք

70թ.-ից հետո Երուսաղեմի տաճարը երբևէ վերակառուցվե՞լ է

ՀԻՍՈՒՍԸ Եհովայի տաճարի մասին ասաց. «Քարը քարի վրա չի մնա»։ Այս մարգարեությունը կատարվեց այն ժամանակ, երբ հռոմեական զորքը Տիտոսի գլխավորությամբ 70թ.-ին ավերեց Երուսաղեմը (Մատթ. 24։2)։ Հետագայում Հուլիանոս կայսրը ծրագրեց վերակառուցել տաճարը։

Հուլիանոսը համարվում է Հռոմի վերջին հեթանոս կայսրը։ Նա Կոստանդին Մեծի եղբորորդին էր և ստացել էր, այսպես կոչված, քրիստոնեական դաստիարակություն։ Սակայն 361թ.-ին կայսր հռչակվելուց հետո նա բացահայտորեն հրաժարվեց այդ կրթությունից և իր օրերի աղավաղված քրիստոնեությունից ու պաշտպանեց հեթանոսությունը։ Պատմական գրքերում նա կոչվում է «Ուրացող»։

Հուլիանոսն ատում էր քրիստոնեությունը։ Պատճառներից մեկը հավանաբար այն էր, որ վեց տարեկանում նա տեսել էր, թե ինչպես են քրիստոնեության ներկայացուցիչները սպանել իր հորն ու ազգականներին։ Ըստ եկեղեցու պատմիչների՝ Հուլիանոսը հրեաներին կոչ արեց վերակառուցել իրենց տաճարը՝ մտածելով, թե այդպես կապացուցի, որ Հիսուսը կեղծ մարգարե է եղելa։

Կասկած չկա, որ Հուլիանոսը ծրագրել էր վերակառուցել տաճարը։ Բայց պատմաբանները միակարծիք չեն այն հարցում, թե արդյոք նա սկսել է տաճարի վերակառուցումը, իսկ եթե սկսել է, ապա ինչն է պատճառ եղել, որ այն դադարեցվի։ Մի բան, սակայն, հստակ է. իշխանության գալուց երկու տարի էլ չանցած՝ Հուլիանոսը սպանվեց, և նրա հետ մեռավ նաև իր ծրագիրը։

Տաճարի հավանական տեսքը Հիսուսի օրերում (ներքևում՝ ժամանակակից վայրը)

a Հիսուսը չէր ասել, որ տաճարը երբեք չի վերակառուցվելու, այլ ասել էր, որ այն ավերվելու է, ինչը տեղի ունեցավ 70թ.-ին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը