Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 11/1 էջ 15
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ապաստան գտնո՞ւմ ես Եհովայի մոտ
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Թող Եհովայի անունը քո ապաստանը լինի
    2011 Դիտարան
  • Ընդօրինակիր Եհովայի արդարությունն ու ողորմությունը
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
2010 Դիտարան
w10 11/1 էջ 15

Գիտեի՞ք արդյոք

Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ ասաց, որ իր մարմնի վրա կրում է «Հիսուսի ծառան լինելու դրոշմները» (Գաղատացիներ 6։17)։

▪ Առաջին դարում ապրող մարդիկ Պողոսի խոսքերը կարող էին տարբեր ձևերով հասկանալ։ Օրինակ՝ հնում շիկացած երկաթով խարանում էին գերիներին, տաճար կողոպտողներին և իրենց տերերից փախած ստրուկներին։ Հետևաբար այդպիսի դրոշմ ունենալը խայտառակություն էր։

Սակայն ոչ բոլոր դրոշմներն են բացասական վերաբերմունք առաջացրել մարդկանց մոտ։ Որոշ հին ժողովուրդների մոտ այն ծառայել է որպես նշան, թե որ ցեղին կամ կրոնին է պատկանում անհատը։ Օրինակ՝ ինչպես նշվում է «Նոր Կտակարանի աստվածաբանական բառարանում», «ասորիներն իրենց դաստակի կամ պարանոցի վրա նշան էին դնում ցույց տալու համար, թե որ աստծուն են նվիրված՝ Ադադին, թե Ատարգատիսին.... Իսկ Դիոնիսոս աստծու երկրպագուները բաղեղի տերևի դրոշմն էին կրում»։

Ժամանակակից վերլուծաբաններից շատերն այն կարծիքին են, որ Պողոս առաքյալը նկատի ուներ միսիոներական ծառայության ժամանակ հալածանքների պատճառով ստացած վերքերի սպիները (2 Կորնթացիներ 11։23–27)։ Սակայն Պողոսը այդ խոսքերով հավանաբար նկատի ուներ, որ իր ընտրած կյանքի ուղին էր ցույց տալիս իր քրիստոնյա լինելը, ոչ թե բառացի ինչ-որ դրոշմ։

Արդյո՞ք Իսրայելում ապաստանի քաղաքները ապահով վայր էին հանցագործների համար

▪ Հնում հեթանոսական շատ տաճարներ հանցագործների համար ծառայում էին որպես պատսպարան։ Միջնադարում քրիստոնեական վանքերն ու եկեղեցիները նույնպես այդպիսի դեր են ունեցել։ Սակայն Իսրայելի ապաստանի քաղաքներին վերաբերող օրենքները ցույց են տալիս, որ այդ վայրերում հանցագործները պաշտպանություն չէին կարող գտնել։

Մովսիսական օրենքում ասվում էր, որ այդ քաղաք կարող էր մտնել միայն նա, ով պատահմամբ էր մարդ սպանել (2 Օրենք 19։4, 5)։ Նա կարող էր փախչել ամենամոտ ապաստանի քաղաքը, որպեսզի արյան վրիժառուն՝ մեռնողի ամենամոտիկ արու ազգականը, չսպաներ նրան։ Պատահածը քաղաքի երեցներին պատմելուց հետո այդ մարդը տարվում էր այն քաղաք, որը իրավասություն ուներ քննելու տվյալ վայրում տեղի ունեցած դեպքը։ Այնտեղ նրան հնարավորություն էր տրվում ապացուցելու իր անմեղությունը։ Երեցները պարզում էին, թե ինչ փոխհարաբերություններ են եղել մահացածի և նրա միջև. արդյոք ատել են միմյանց, թե ոչ (Թվեր 35։20–24; 2 Օրենք 19։6, 7; Հեսու 20։4, 5)։

Եթե փաստվում էր մարդասպանի անմեղությունը, նրան բերում էին ապաստանի քաղաք, որի սահմաններից նա չպետք է դուրս գար։ Այդ քաղաքները բանտեր չէին։ Այնտեղ ապաստան գտած մարդը ապրում էր սովորական կյանքով, աշխատում էր և շարունակում էր համարվել հասարակության լիարժեք անդամ։ Քահանայապետի մահից հետո նա կարող էր հանգիստ վերադառնալ տուն՝ առանց վախենալու, որ արյան վրիժառուն կսպանի իրեն (Թվեր 35։6, 25–28)։

[քարտեզ 15-րդ էջի վրա]

(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)

ԱՊԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԸ

1 ԿԵԴԵՍ

2 ԳՈԼԱՆ

3 ՌԱՄՈԹ-ԳԱՂԱԱԴ

4 ՍՅՈՒՔԵՄ

5 ԲՈՍՈՐ

6 ՔԵԲՐՈՆ

Հորդանան գետ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը