Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 10/15 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2001 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ էր ուխտի տապանակը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Նոյի տապանը և նավաշինությունը
    2007 Արթնացե՛ք
  • Փրկվում է ութ հոգի
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Գիտեի՞ք արդյոք
    2009 Դիտարան
Ավելին
2001 Դիտարան
w01 10/15 էջ 31

Ընթերցողների հարցերը

Ինչպե՞ս էին տեղադրված ուխտի տապանակը տեղափոխելու համար նախատեսված ձողերը, եթե Գ Թագաւորաց 8։8–ում ասվում է, որ դրանք երևում էին Սրբությունից։

Երբ Եհովան անապատում Մովսեսին տվեց խորանի նախագիծը, նա հատուկ ուշադրություն դարձրեց տապանակի վրա։ Այս ուղղանկյուն, ոսկեպատ արկղում պահվում էին Օրենքի տախտակները և այլ առարկաներ։ Այն տեղադրված էր տաճարի ներքին գավիթում՝ Սրբության Սրբությունում։ Տապանակի կափարիչի՝ «քավության» վրա, թևերը պարզած քերովբեների երկու ոսկե քանդակներ կային։ Տապանակի երկու կողմերում երկուական օղակներ կային երկու ձողերի համար, որոնք նախատեսված էին տապանակը տեղափոխելու նպատակով։ Ձողերը պատրաստված էին սատիմի փայտից, ապա՝ ոսկեզօծված։ Տրամաբանական է, որ ձողերն անցկացված էին օղակների միջով՝ տապանակի երկարությանը զուգահեռ։ Խորանի Սրբության Սրբությունում գտնվող տապանակն ուղղված էր դեպի արևելք, իսկ ձողերը՝ դեպի հյուսիս ու հարավ։ Նույնն էր պարագան նաև հետագայում, երբ տապանակը տեղադրվեց Սողոմոնի կառուցած տաճարում (Ելից 25։10–22; 37։4–9; 40։17–21)։a

Սրբությունը (դրսի գավիթը) Սրբության Սրբությունից բաժանվում էր վարագույրով։ Սրբությունում ծառայող քահանաներին արգելված էր Սրբության Սրբությունից ներս նայել և տեսնել տապանակը, որի վրա հայտնվում էր Աստված (Եբրայեցիս 9։1–7)։ Այսպիսով՝ Գ Թագաւորաց 8։8–ը կարող է շփոթություն առաջ բերել. «Ձողերը երկարացրին, եւ երեւեցան ձողերի գլուխները սրբութիւնիցը դաբիրի առաջին, բայց դուրսը չ’էին երեւում»։ Նույնանման խոսքեր կարդում ենք Բ Մնացորդաց 5։9–ում (տող. ծանոթ.)։ Ինչպե՞ս էր հնարավոր, որ ձողերը տեսանելի լինեին Սրբությունից։

Ոմանք ենթադրում են, որ ձողերը, հպվելով վարագույրին, Սրբությունից տեսանելի գնդեր են կազմել։ Սակայն այդպես չէր կարող լինել, քանի որ ձողերն ուղղված էին դեպի հարավ և հյուսիս, իսկ վարագույրը կախված էր ձողերին զուգահեռ (Թուոց 3։38)։ Գոյություն ունի ավելի խելամիտ բացատրություն։ Ձողերը կարող էին տեսանելի լինել այն դեպքում, եթե տաճարի պատի և վարագույրի միջև աննշան ճեղք լիներ, կամ էլ երևալ քահանայապետի՝ Սրբության Սրբությունը մտնելու պահին։ Չնայած որ վարագույրն ամբողջությամբ ծածկում էր տապանակը, սակայն երկու կողմ տարածվող ձողերը կարող էին տեսանելի լինել ճեղքերի միջից։ Թեև այսպիսի մեկնաբանությունը ճշմարտանման է, սակայն մենք չպետք է այս բացատրությունը համարենք միակ ճիշտը։

Պարզ է, որ շատ մանրամասնություններ դեռ պետք է սովորենք։ Եբրայեցիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը հիշատակեց խորանի վերաբերյալ որոշ մանրամասնություններ, ապա ասաց. «Դրանց մասին այժմ մէկ առ մէկ խօսելու կարիք չկայ» (Եբրայեցիս 9։5)։ Աստծո հավատարիմ ծառաների հարությունը հնարավորության լայն դռներ կբացի մեր առջև՝ սովորելու այնպիսի անհատներից, ինչպիսիք են՝ Մովսեսը, Ահարոնը, Բեսելիելը և ուրիշներ, ովքեր անձամբ ծանոթ են եղել խորանի կառույցին և նշանակությանը (Ելից 36։1)։

[ծանոթագրություն]

a  Ձողերն օղակների միջից չպետք է հանվեին նույնիսկ այն ժամանակ, երբ տապանակը գտնվում էր խորանում՝ իր տեղում։ Հետևաբար, ձողերն այլ նպատակներով չէին կարող գործածվել։ Նաև տապանակին չէր կարելի դիպչել. եթե ձողերը հանվեին օղակներից, ապա յուրաքանչյուր տեղափոխության ժամանակ ձողերն օղակների մեջ անցկացնելիս կդիպչեին տապանակին։ Թուոց 4։6–ում «ձողերը անցկացնել» արտահայտությունը թերևս վերաբերում է այդ ծանր արկղը նոր վայր տեղափոխելու համար պատրաստություններ տեսնելիս ձողերը ուղղելուն կամ կարգի բերելուն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը