Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 6/1 էջ 27
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Տյուրոսի մասին մարգարեությունը զորացնում է մեր վստահությունը Եհովայի խոսքերի հանդեպ
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Տյուրոս
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Երուսաղեմի հարևան ազգերը
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
  • Ազգերը «կիմանան, որ ես Եհովան եմ»
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
Ավելին
2008 Դիտարան
w08 6/1 էջ 27

Գիտեի՞ք արդյոք

Ինչո՞ւ Պոնտացի Պիղատոսը վախեցավ՝ լսելով կրոնական առաջնորդների խոսքերը, որոնք ասում էին, թե Հիսուսը «ինքն իրեն Աստծու որդի դարձրեց» (Հովհաննես 19։7)

Հուլիոս Կեսարի մահից հետո Հռոմի սենատը հայտարարեց, որ նա աստված է։ Հետագայում նրա որդեգրած որդին և ժառանգորդը՝ Օկտավիանոսը, հռչակվեց որպես «դիվի ֆիլիուս» («divi filius»), այսինքն՝ «աստվածային մարդու որդի» կամ «Աստծու որդի»։ Լատիներեն այս անվանումը կարևոր տիտղոս դարձավ կայսրերի համար։ Սա հաստատվում է այն բազմաթիվ մակագրություններով, որոնք կան հռոմեական զոհասեղանների, տաճարների, արձանների և մետաղադրամների վրա։ Երբ հրեաները ասացին, որ Հիսուսը ինքն իրեն «Աստծու որդի» է դարձնում, իրականում նրանք մեղադրում էին նրան իրեն պաշտոնական տիտղոս վերագրելու համար, ինչը հավասար էր դավաճանության։

Հիսուսին դատելու օրերում Տիբերիոս կայսրն էր կրում «դիվի ֆիլիուս» տիտղոսը։ Այս կայսրը դաժան մարդու հեղինակություն ուներ, քանի որ սպանում էր ցանկացած անհատի, ում իր թշնամին էր համարում։ Ուստի երբ հրեաները ասացին Պիղատոսին, որ Հիսուսին չդատապարտելու դեպքում անհավատարիմ կլինի Կեսարին, նա «ավելի շատ վախեցավ»։ Ի վերջո Պիղատոսը չդիմացավ ճնշմանը և հրամայեց Հիսուսին մահապատժի ենթարկել (Հովհաննես 19։8, 12–16)։

Ինչո՞ւ Զաքարիան Տյուրոսի կործանման մասին մարգարեացավ այն ժամանակ, երբ բաբելոնացիները վաղուց կործանել էին այն

Հին Տյուրոսը, որը գտնվում էր Միջերկրական ծովի ափին, բաղկացած էր երկու մասից։ Մեկը մայրցամաքն է, մյուսը՝ կղզին։

Մի ժամանակ Տյուրոսի բնակիչները լավ հարաբերություններ ունեին իսրայելացիների հետ։ Սակայն հետագայում Տյուրոսը բարգավաճեց և այն աստիճան ըմբոստացավ Եհովա Աստծու դեմ, որ նրա ժողովրդից գողացավ ոսկին ու արծաթը և նրանց մի մասին վաճառեց գերության (Յովէլ 3։4–6)։ Այդ պատճառով Եհովան դատապարտեց Տյուրոսին կործանման։ Իր մարգարեների միջոցով նա կանխագուշակեց, որ Տյուրոսը կընկնի Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքով, որը մ.թ.ա. 607–ին Երուսաղեմը կործանելուց հետո իր զորքերը մտցրեց Տյուրոս (Եսայիա 23։13, 14; Երեմիա 27։2–7; Եզեկիէլ 28։1–19)։

Պարտության մատնվելով՝ Տյուրոսի բնակիչները վերցրին իրենց ունեցվածքը և փախան կղզում գտնվող քաղաքը։ Իսկ մայրցամաքում գտնվող քաղաքը բաբելոնացիները ավերակների վերածեցին։ Մոտավորապես 100 տարի անց Եհովայի ներշնչմամբ Զաքարիա մարգարեն ազդարարեց Տյուրոսի դեմ Եհովայի դատաստանը։ Այդ մասին կարդում ենք. «Ահա Տէրը նորան պիտի նուաճէ, եւ զարկէ ծովումը նորա զօրութիւնը, եւ նա կրակով պիտի սպառուի» (Զաքարիա 9։3, 4)։

Մ.թ.ա. 332–ին Ալեքսանդր Մեծը կործանեց կղզում գտնվող քաղաքը, և այդպիսով կատարվեց Զաքարիայի մարգարեությունը։ Քաղաքին հասնելու համար Ալեքսանդրը մայրցամաքից մինչև կղզի 800 մետր երկարությամբ մի ճանապարհ կառուցեց ջրի վրա՝ օգտագործելով հին Տյուրոսի ավերակների փայտերն ու քարերը։ Իսկ այս մասին մարգարեացել էր Եզեկիելը (Եզեկիէլ 26։4, 12)։

[նկար 27–րդ էջի վրա]

«Տյուրոսի պաշարումը»

[թույլտվությամբ]

Drawing by Andre Castaigne (1898-1899)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը