Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 3 էջ 14–էջ 15 պարբ. 3
  • Ադամն ու Եվան չեն հնազանդվում Աստծուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ադամն ու Եվան չեն հնազանդվում Աստծուն
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ նրանք կորցրեցին իրենց բնակարանը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Աստված ամենքից զորեղ է
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Ինչպիսի՞ն էր կյանքը դրախտում
    Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան
  • Սկսվում է մի դժվարին կյանք
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 3 էջ 14–էջ 15 պարբ. 3
Ադամն ու Եվան դուրս են գալիս Եդեմի պարտեզից

ԴԱՍ 3

Ադամն ու Եվան չեն հնազանդվում Աստծուն

Ադամի ձեռքում արգելված պտուղն է, որը նրան տվել է Եվան

Մի օր, երբ Եվան մենակ էր, մի օձ խոսեց նրա հետ ու հարցրեց. «Աստված իսկապե՞ս ասել է, որ պարտեզի ոչ բոլոր ծառերից կարող եք ուտել»։ Եվան պատասխանեց. «Բոլոր ծառերի պտուղներից կարող ենք ուտել՝ բացի մի ծառից։ Եթե դրանից ուտենք, կմեռնենք»։ Օձն ասաց. «Չեք մեռնի։ Եթե ուտեք այդ ծառից, Աստծու պես կլինեք»։ Արդյոք նա ճի՞շտ էր ասում։ Ո՛չ, սուտ էր խոսում։ Բայց Եվան հավատաց նրա խոսքերին։ Ինչքան շատ էր նա այդ պտղին նայում, այնքան ավելի շատ էր ուզում ուտել այն։ Եվան կերավ արգելված ծառի պտղից և ամուսնուն էլ տվեց։ Ադամը գիտեր, որ եթե իրենք չհնազանդվեն Աստծուն, կմահանան։ Բայց, միևնույն է, կերավ պտղից։

Ադամն ու Եվան դուրս են եկել Եդեմի պարտեզից։ Հրեշտակները կանգնած են մուտքի մոտ, իսկ նրանց մեջտեղում բոցավառվող սուրն է

Այդ օրը՝ ավելի ուշ, Եհովան խոսեց Ադամի ու Եվայի հետ։ Նա հարցրեց, թե ինչու նրանք չհնազանդվեցին իրեն։ Եվան մեղադրեց օձին, իսկ Ադամը՝ Եվային։ Քանի որ Ադամն ու Եվան չլսեցին Եհովային, նա վռնդեց նրանց պարտեզից։ Եվ որպեսզի նրանք երբեք չվերադառնան պարտեզ, մուտքի մոտ հրեշտակների կանգնեցրեց և բոցավառվող սուր դրեց։

Եհովան ասաց, որ նա, ով խաբեց Եվային, նույնպես կպատժվի։ Իրականում Եվայի հետ խոսողը օձը չէր։ Եհովան խոսող օձեր չէր ստեղծել։ Մի չար հրեշտակ այնպես արեց, որ թվա, թե օձն է խոսում։ Այդպես նա ուզում էր խաբել Եվային։ Այդ չար հրեշտակը Բանսարկու Սատանան էր։ Ապագայում Եհովան կոչնչացնի Սատանային, որպեսզի նա չկարողանա խաբել մարդկանց և ստիպել, որ վատ արարքներ անեն։

«[Բանսարկուն] մարդասպան էր իր բռնած ընթացքի հենց սկզբից և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա» (Հովհաննես 8։44)։

Հարցեր։ Ինչո՞ւ Եվան կերավ պտղից։ Ի՞նչ պատահեց Ադամին ու Եվային, երբ նրանք չհնազանդվեցին Եհովային։ Ո՞վ է Բանսարկու Սատանան։

Ծննդոց 3։1-24; Հովհաննես 8։44; 1 Հովհաննես 3։8; Հայտնություն 12։9

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը