Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 8/1 էջ 14–15
  • Ինչու էին Այծեմնիկին սիրում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչու էին Այծեմնիկին սիրում
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովային վստահելով՝ ինձ իսկապես ապահով եմ զգացել
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Քրիստոնյաները մեկը մյուսի կարիքն ունեն
    2002 Դիտարան
  • Առավելագույնս օգտվիր քո ամուրիությունից
    2011 Դիտարան
  • Բարի գործեր անենք և առատաձեռն լինենք
    2005 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2011 Դիտարան
w11 8/1 էջ 14–15

Սովորեցրեք ձեր երեխաներին

Ինչու էին Այծեմնիկին սիրում

ԲՈԼՈՐՍ էլ ուզում ենք սիրված լինել։ Իսկ դու ուզո՞ւմ ես, որ քեզ սիրեն։~a Աստվածաշունչը պատմում է Այծեմնիկ անունով մի կնոջ մասին, որին շատ էին սիրում։

Այծեմնիկն ապրում էր Հոպպե քաղաքում, որը գտնվում էր Միջերկրական ծովի ափին։ Հոպպեն Երուսաղեմից հեռու էր 56 կիլոմետր։ Այծեմնիկը Հիսուսի աշակերտներից էր։

Քո կարծիքով՝ ինչո՞ւ էին Այծեմնիկին այդքան շատ սիրում։~ Աստվածաշունչն ասում է, որ նա բարի գործեր էր անում և նվերներ էր տալիս մարդկանց։ Ըստ ամենայնի, նա գեղեցիկ շորեր էր կարում այրիների համար։ Այրին այն կինն է, որի ամուսինը մահացել է։ Հիսուսի նման՝ Այծեմնիկը շատերի հետ խոսում էր ճշմարիտ Աստծու՝ Եհովայի մասին։

Գիտե՞ս՝ ինչ վատ բան պատահեց Այծեմնիկին։~ Նա ծանր հիվանդացավ ու մահացավ։ Նրա բոլոր ընկերները անչափ վշտացան։ Ուստի երկու հոգու ուղարկեցին Պետրոսին կանչելու, որը Հոպպեից 16 կիլոմետր հեռու գտնվող մի քաղաքում էր։ Նրանք խնդրեցին Պետրոսին շտապ գալ Հոպպե։ Երբ Պետրոսը եկավ, բարձրացավ այն սենյակ, որտեղ Այծեմնիկն էր։ Բոլոր կանայք լաց էին լինում։ Նրանք ցույց էին տալիս այն շորերը, որ Այծեմնիկը կարել էր իրենց համար։

Հետո Պետրոսը բոլորին ասաց, որ դուրս գան սենյակից։ Նա և մյուս առաքյալները անցյալում հրաշքներ գործել էին, բայց նրանցից և ոչ մեկը չէր կենդանացրել մահացած մարդու։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ էր անելու Պետրոսը։~

Նա ծնկի եկավ մահացած Այծեմնիկի կողքին և աղոթեց Եհովային։ Ապա նրան ասաց, որ վեր կենա։ Եվ Այծեմնիկը վե՛ր կացավ։ Պետրոսն իր ձեռքը մեկնեց նրան և օգնեց, որ կանգնի։ Այնուհետև կանչեց այրիներին և այլ մարդկանց, որ տեսնեն նրան։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ երջանիկ էին բոլորը։~

Այժմ մտածենք, թե ինչ կարող ես սովորել Այծեմնիկի պատմությունից։ Օրինակ՝ եթե օգնես մարդկանց, ապա շատերը կսիրեն քեզ։ Բայց ավելի կարևոր է այն, որ քեզ կհիշի ու կսիրի Աստված։ Նա երբեք չի մոռանա այն բարի գործերը, որ կանես ուրիշների համար։ Աստված քեզ կվարձատրի հավիտենական կյանքով, որը կվայելես արդար նոր աշխարհում, որտեղ բոլորը երջանիկ կլինեն։

Կարդա քո Աստվածաշնչում

Գործեր 9։36–43

Հայտնություն 21։3–5

[ծանոթագրություն]

a Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը