Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp16 № 4 էջ 8
  • Ինչու է Աստվածաշունչը պահպանվել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչու է Աստվածաշունչը պահպանվել
  • 2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշունչը Աստծու ուղերձն է մեզ
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Պատմություն, որն արժե իմանալ
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Այլ օգտակար խորհուրդներ ընտանիքների համար
    2018 Արթնացե՛ք
  • Ի՞նչ գիրք է Աստվածաշունչը ձեզ համար
    Ի՞նչ գիրք է Աստվածաշունչը ձեզ համար
Ավելին
2016 Դիտարան (հանրային թողարկում)
wp16 № 4 էջ 8
Մի մարդ Աստվածաշունչ է կարդում

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ՊԱՀՊԱՆՎԵԼ

Ինչու է Աստվածաշունչը պահպանվել

Այսօր Աստվածաշունչը հասանելի է բոլորին։ Եվ եթե ընտրեք Սուրբ Գրքի լավ թարգմանություն, կարող եք համոզված լինել, որ ձեր ձեռքում բնագիր տեքստերի վստահելի կրկնօրինակն է։a Չէ՞ որ Աստվածաշունչը, չնայած քայքայվելու վտանգին, խիստ թշնամական վերաբերմունքին և տեքստը խեղաթյուրելու փորձերին, ճշգրտորեն պահպանվել է ու հասել մեզ, ընդ որում հաճախ շատ զարմանալի կերպերով։ Բայց ինչո՞ւ է այն պահպանվել և ինչո՞վ է այս գիրքը յուրահատուկ։

«Այժմ համոզված եմ, որ իմ ունեցած Աստվածաշունչը նվեր է Աստծուց»

Աստվածաշնչի բազում ուսումնասիրողներ եկել են այն նույն եզրահանգման, ինչ Պողոս առաքյալը, որը գրեց. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16)։ Նրանք հավատում են, որ Աստվածաշունչը պահպանվել է, քանի որ այն Աստծու Խոսքն է, և Աստված է հոգ տարել, որ այն հասնի մինչև մեր օրերը։ Ֆայզելը, ում մասին նշվեց այս հոդվածաշարի առաջին հոդվածում, ի վերջո որոշեց ինքնուրույն համոզվել դրանում՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը։ Այն, ինչ նա սովորեց Աստծու Խոսքից, զարմացրեց նրան։ Նա իմացավ, որ քրիստոնեական աշխարհում լայն տարածում գտած շատ ուսմունքներ չկան Աստվածաշնչում։ Նա նաև տպավորվեց՝ իմանալով երկրի հետ կապված Աստծու նպատակը։

Ֆայզելն ասում է. «Այժմ համոզված եմ, որ իմ ունեցած Աստվածաշունչը նվեր է Աստծուց։ Վերջիվերջո, մի՞թե Աստված, ով ստեղծել է տիեզերքը, չէր կարող մեզ համար մի գիրք գրել տալ և այնպես անել, որ այն պահպանվի։ Եթե մտածենք, որ չէր կարող, կնշանակի՝ թերագնահատում ենք Աստծու զորությունը։ Բայց ո՞վ եմ ես, որ թերագնահատեմ Ամենակարողի զորությունը» (Եսայիա 40։8)։

a Տես «Ինչպե՞ս կարող եք ընտրել Աստվածաշնչի լավ թարգմանություն» հոդվածը «Դիտարանի» 2008 թ. մայիսի 1-ի համարում։

Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշունչը ճշգրիտ է

Այս հոդվածաշարում խոսվում է այն մասին, թե ինչպես է Աստվածաշունչը պահպանվել։ Բայց ինչո՞ւ կարող եք համոզված լինել, որ Աստվածաշունչը իրոք «Աստծու խոսքն» է (1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։ www.pr418.com կայքում դիտեք «Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշունչը ճշգրիտ է» կարճ տեսանյութը (տես ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ բաժինը)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը