Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 10/1 էջ 23
  • «Աղոթքներ Լսող»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Աղոթքներ Լսող»
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աղոթքներս ի՞նչ են ասում իմ մասին
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Ո՞վ է աղոթքներ լսողը
    2012 Դիտարան
  • Գովաբանեք Եհովային՝ աղոթքներ Լսողին
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2016)
  • Նա գիտի «մարդկանց որդիների սրտերը»
    2010 Դիտարան
2010 Դիտարան
w10 10/1 էջ 23

Մոտեցեք Աստծուն

«Աղոթքներ Լսող»

1 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ 4։9, 10

ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ իսկապե՞ս պատասխանում է իր նվիրված երկրպագուների աղոթքներին։ Գաբես անունով մի մարդու մասին Աստվածաշնչի համառոտ արձանագրությունը ցույց է տալիս, որ Եհովան իրոք «աղոթքներ Լսող» է (Սաղմոս 65։2)։ Որքան էլ որ տարօրինակ է, այս կարճ տեղեկությունը նշված է «1 Տարեգրություն» գրքում արձանագրված տոհմաբանության ցուցակում։ Քննենք 1 Տարեգրություն 4։9, 10 համարները։

Այն ամենը, ինչ գիտենք Գաբեսի մասին, ամփոփված է այս երկու համարներում։ 9-րդ համարի համաձայն՝ մայրը «նրան Գաբես անվանեց՝ ասելով. «Ցավով ունեցա նրան»»a։ Ինչո՞ւ նա այդպիսի անուն ընտրեց։ Մի՞թե նա արտասովոր ցավեր էր կրել ծննդաբերելիս։ Գուցե նա այրի էր և ողբում էր, որ ամուսինը իր կողքին չէ, որ ուրախանա իրենց երեխայի լույս աշխարհ գալու համար։ Աստվածաշունչը ոչինչ չի ասում։ Այդուհանդերձ, նրա մայրը մի օր իր տղայով հպարտանալու պատճառ էր ունենալու։ Ըստ ամենայնի, Գաբեսի եղբայրները արդար մարդիկ էին, սակայն նա «իր եղբայրներից ավելի պատվարժան» համարվեց։

Գաբեսը հաճախ էր աղոթում Աստծուն։ Մի անգամ նա իր աղոթքը սկսեց Աստծուց օրհնություններ խնդրելով։ Հետո երեք բան խնդրեց, ինչը ցույց էր տալիս, որ նա ամուր հավատ ուներ։

Առաջին՝ Գաբեսը աղաչեց Աստծուն՝ ասելով. «Իմ տարածքը մեծացրու» (համար 10)։ Նա պատվարժան մարդ էր և չէր ցանկանում ագահաբար տիրանալ ուրիշի ունեցվածքին։ Նրա անկեղծ խնդրանքը ագահության դրսևորում չէր. Գաբեսը ոչ թե տարածքներ էր ուզում ունենալ, այլ ավելի շատ հետաքրքրված էր մարդկանցով։ Հնարավոր է՝ նա ուզում էր ընդարձակել իր տարածքը, որտեղ ավելի շատ մարդիկ կկարողանային երկրպագել ճշմարիտ Աստծունb։

Երկրորդ՝ Գաբեսը խնդրեց Աստծուն՝ ասելով. «Քո ձեռքն ինձ հետ լինի»։ Աստծու ձեռքը զորավոր է, և նա կարող է օգնել իր երկրպագուներին (1 Տարեգրություն 29։12)։ Այդ պատճառով իր սրտի ուզածը ստանալու համար Գաբեսը դիմեց Աստծուն, որի ձեռքը կարճ չէ նրանց համար, ովքեր հավատ են դրսևորում իր հանդեպ (Եսայիա 59։1)։

Երրորդ՝ Գաբեսը աղոթեց. «Պահպանիր ինձ աղետից, որ այն ինձ չվնասի»։ «Որ այն ինձ չվնասի» արտահայտությունը ցույց է տալիս, որ Գաբեսը աղոթում էր ոչ թե չարիքից խուսափելու, այլ դժվարությունները հաղթահարելու և ուրախությունը չկորցնելու համար։

Գաբեսի աղոթքից պարզ է, որ նրան մտահոգում էր ճշմարիտ երկրպագությունը։ Այդ աղոթքը ցույց է տալիս, որ նա հավատում ու վստահում էր աղոթքներ Լսողին։ Իսկ Եհովան պատասխանե՞ց նրա խնդրանքին։ Այս կարճ արձանագրությունը ավարտվում է հետևյալ խոսքերով. «Եվ Աստված կատարեց նրա խնդրանքը»։

Աղոթքներ Լսողը չի փոխվել։ Աստված հաճույքով լսում է իր երկրպագուների աղոթքը։ Ովքեր հավատում ու վստահում են Եհովային, կարող են համոզված լինել՝ ինչ էլ որ խնդրեն նրա կամքի համաձայն, կլսի նրանց (1 Հովհաննես 5։14)։

[Ծանոթագրություններ]

a Գաբես անունը ծագում է այն բառի արմատից, որը կարող է նշանակել «ցավ»։

b Թարգումներում՝ Սուրբ Գրքի արամերեն վերարտադրության մեջ, Գաբեսի խոսքերը հետևյալ կերպ են թարգմանված. «Օրհնիր ինձ և իմ երեխաներին ու մեծացրու իմ տարածքները, որ շատ աշակերտներ լինեն»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը