Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 64 էջ 152–էջ 153 պարբ. 4
  • Դանիելին գցում են առյուծների գուբը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դանիելին գցում են առյուծների գուբը
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Դանիելը առյուծների գուբի մեջ
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ուշագրավ մտքեր «Դանիէլ» գրքից
    2007 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 27. Դանիել
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Սովորենք Դանիելից
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 64 էջ 152–էջ 153 պարբ. 4
Նախանձ մարդիկ բռնում են Դանիելին, մինչ նա աղոթում է բաց պատուհանի առաջ

ԴԱՍ 64

Դանիելին գցում են առյուծների գուբը

Բաբելոնում իշխում էր մարաց Դարեհ թագավորը։ Նա տեսավ, որ Դանիելը յուրահատուկ մարդ է, և նրան նշանակեց երկրի թագավորության ամենակարևոր մարդկանց վրա։ Սակայն այդ մարդիկ նախանձում էին Դանիելին և ուզում էին ազատվել նրանից։ Նրանք գիտեին, որ Դանիելը օրը երեք անգամ աղոթում է Եհովային, ուստի ասացին Դարեհին. «Ո՛վ թագավոր, թող օրենք սահմանվի, որի համաձայն՝ ամեն մարդ պետք է միայն քեզ աղոթի։ Իսկ ով որ չհնազանդվի այդ օրենքին, թող գցվի առյուծների գուբը»։ Դարեհին դուր եկավ այդ միտքը, և նա ստորագրեց օրենքը։

Հենց որ Դանիելը իմացավ այդ օրենքի մասին, գնաց իր տուն, ծնկի եկավ բաց պատուհանի առաջ և աղոթեց Եհովային։ Այդ ժամանակ այն մարդիկ, ովքեր նախանձում էին նրան, մտան նրա տուն և տեսան, որ նա աղոթում է։ Այնուհետև նրանք վազեցին Դարեհի մոտ ու ասացին. «Դանիելը չի հնազանդվում քեզ։ Նա օրը երեք անգամ իր Աստծուն է աղոթում»։ Դարեհը սիրում էր Դանիելին և չէր ուզում, որ նա մեռնի։ Թագավորը ողջ օրը միջոցներ փնտրեց, որ ազատի նրան։ Բայց անգամ նա չէր կարող փոխել իր ստորագրած օրենքը։ Դրա համար ստիպված եղավ հրամայել, որ Դանիելին գցեն սարսափելի առյուծների գուբը։

Այդ գիշեր Դարեհն այնքան անհանգիստ էր Դանիելի համար, որ չկարողացավ քնել։ Առավոտյան նա վազելով գնաց առյուծների գուբի մոտ, ձայն տվեց Դանիելին ու հարցրեց. «Քո Աստվածը փրկե՞ց քեզ»։

Դարեհը լսեց Դանիելի ձայնը։ Նա ասաց թագավորին. «Եհովայի հրեշտակը փակեց առյուծների երախը, և նրանք ոչ մի վնաս չհասցրին ինձ»։ Դարեհը շատ ուրախացավ և հրամայեց, որ Դանիելին հանեն գուբից։ Նրա վրա մի քերծվածք էլ չկար։ Հետո թագավորը հրամայեց. «Դանիելին մեղադրող մարդկանց գցե՛ք առյուծների գուբը»։ Երբ այդ մարդկանց գցեցին գուբը, առյուծները հարձակվեցին նրանց վրա ու հոշոտեցին։

Հետո Դարեհ թագավորը իր ժողովրդին հրաման տվեց. «Թող բոլորը վախենան Դանիելի Աստծուց։ Նա փրկեց Դանիելին առյուծների ճանկից»։

Իսկ դու Դանիելի նման ամեն օր աղոթո՞ւմ ես Եհովային։

Դանիելը՝ առյուծների գուբի մեջ

«Եհովան գիտի, թե ինչպես իրեն նվիրվածներին ազատի փորձությունից» (2 Պետրոս 2։9)։

Հարցեր։ Դանիելը օրը երեք անգամ ի՞նչ էր անում։ Եհովան ինչպե՞ս փրկեց Դանիելին։

Դանիել 6։1-28

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը