Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 9/15 էջ 30–31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2002 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Սատանա իրականում կա՞
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Աստված ընտրում է Դավթին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Աստվածաշնչի գիրք համար 13. 1 Տարեգրություն
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • «Տերը սրտին է նայում»
    2010 Դիտարան
Ավելին
2002 Դիտարան
w02 9/15 էջ 30–31

Ընթերցողների հարցերը

Աստվածաշնչում ասվո՞ւմ է, որ Արուսյակը Սատանայի անունն է։

«Արուսյակ» բառը որպես անձնանուն Գրություններում հանդիպում է մեկ անգամ, այն էլ՝ ոչ բոլոր հայերեն թարգմանություններում։ «Արարատ»–ում Եսայիա 14։12–ը թարգմանվում է հետևյալ կերպ. «Ի՜նչպէս վայր ընկար երկնքից, ով առաւօտը ծագող Արուսեակ»։

«Արուսյակ» թարգմանված եբրայերեն բառը նշանակում է «փայլփլուն»։ Իսկ հունարեն բառը, որ օգտագործվում է «Յոթանասնից» թարգմանության մեջ, նշանակում է «լուսաբեր»։ Ուստի որոշ թարգմանություններում այդ բառը փոխանցվում է «առավոտյան աստղ» կամ «լուսաստղ» իմաստով։ «Արուսյակ» (լուսաբեր) ձևով այն թարգմանվում է լատիներեն «Վուլգատայում»։ Հենց դա է պատճառը, որ Աստվածաշնչի որոշ թարգմանություններ այդ ձևով են ներկայացնում այն։

Ո՞վ է Արուսյակը։ «Փայլփլուն» կամ «արուսյակ» բառը գտնվում է մի համատեքստում, որտեղ Եսայիան մարգարեական լեզվով պատվիրում է իսրայելացիներին առակ ասել «Բաբիլոնի թագաւորի մասին»։ Ուստի այդ խոսքերը ուղղված են Բաբելոնում իշխած թագավորական դինաստիային։ Այն, որ «արուսյակ» բառը վերաբերում է մարդու, և ոչ թե ոգեղեն էակի, երևում է հետագա խոսքերից. «Ահա դժոխքը կ’իջնես»։ Դժոխքը մարդկության ընդհանուր գերեզմանն է, և ոչ թե՝ Սատանայի բնակատեղին։ Բացի այդ, «Արուսեակ[ին]» այդ վիճակում տեսնողները ասելու էին. «Այն մարդը սա՞ է, որ սարսեցնում էր երկիրը»։ Պարզ է, ուրեմն, որ «Արուսեակ» է կոչվում ինչ–որ մարդ, և ոչ թե՝ ոգեղեն արարած (Եսայիա 14։4, 15 Արևմտ. Աստ., 16)։

Իսկ ինչո՞ւ է Բաբելոնի թագավորների վերաբերյալ նման վեհ նկարագրություն տրվում։ Հարկավոր է հաշվի առնել, որ Բաբելոնի թագավորը պետք է կոչվեր «արուսյակ» իր անկումից հետո միայն. ուստի այդ նկարագրությունը տրվում է հեգնական իմաստով (Եսայիա 14։3)։ Գոռոզամտությունը դրդեց Բաբելոնի թագավորներին իրենց ուրիշներից վեր դասելու։ Ահա թե ինչպես է նկարագրվում նրանց մեծամտությունը. «Վեր կ’ելնեմ երկինքը, Աստուծոյ աստղերից բարձր կ’դնեմ իմ աթոռը, կ’նստեմ.... ժողովի սարի վերայ հիւսիսի ծայրերումը։ ....Բարձրելոյն կ’նմանուեմ» (Եսայիա 14։13, 14)։

«Աստուծոյ աստղեր[ը]» Դավիթի տոհմից սերող թագավորներն էին (Թուոց 24։17)։ Դավիթից սկսած՝ այդ «աստղերը» կառավարում էին Սիոն սարից։ Այն բանից հետո, երբ Սողոմոնը կառուցեց Երուսաղեմի տաճարը, «Սիոն» անվանումը սկսեց կիրառվել ամբողջ քաղաքի համար։ Օրենքի ուխտի համաձայն՝ իսրայելացի տղամարդիկ տարին երեք անգամ պետք է գնային Սիոն։ Ուստի այն դարձավ «ժողովի սար»։ Հուդայի թագավորներին հպատակեցնելու և այդ սարից նրանց հեռացնելու որոշում կայացնելով՝ Նաբուգոդոնոսորը ցույց տվեց, որ մտադիր է «աստղերից» վեր բարձրացնել իրեն։ Փոխանակ ընդունելու, որ Աստված էր պարգևել նրան այդ հաղթանակը՝ նա մեծամտորեն իրեն դրեց Եհովայի տեղը։ Ուստի բաբելոնական թագավորների դինաստիան, որ արդեն կործանվել էր, «արուսյակ» է կոչվում հեգնական իմաստով։

Բաբելոնի թագավորների գոռոզամտությունը իսկապես արտացոլում է այն մտածելակերպը, որ ունի «այս աշխարհքի աստուածը»՝ Բանսարկու Սատանան (Բ Կորնթացիս 4։4)։ Նա նույնպես ձգտում է իշխանության և փափագում է իրեն Եհովայից վեր դասել։ Սակայն Աստվածաշնչում օգտագործվող «Արուսեակ» անվանումը նրան չի վերաբերում։

• Ա Մնացորդաց 2։13–15–ում Դավիթը կոչվում է Հեսսեի յոթերորդ որդի, մինչդեռ Ա Թագաւորաց 16։10, 11–ից երևում է, որ նա ութերորդն էր։ Ինչո՞ւմն է բանը։

Երբ հին Իսրայելի թագավոր Սավուղը երես թեքեց ճշմարիտ երկրպագությունից, Եհովա Աստված ուղարկեց Սամուել մարգարեին՝ Հեսսեի տղաներից մեկին, թագավոր օծելու։ Պատմական այդ իրադարձությունը գրի է առնվել մ.թ.ա. 11–րդ դարում՝ անձամբ Սամուելի կողմից։ Համաձայն այդ արձանագրության՝ Դավիթը Հեսսեի ութերորդ որդին էր (Ա Թագաւորաց 16։10–13)։ Մոտ 600 տարի անց, սակայն, Եզրաս քահանան գրեց հետևյալը. «Յեսսէն ծնեց իր անդրանիկը Եղիաբին, եւ երկրորդը՝ Աբինադաբին եւ երրորդը Սամաային, չորրորդը՝ Նաթանայէլին, հինգերորդը՝ Հռադային, վեցերորդը՝ Ասոմին և եօթներորդը՝ Դաւիթին» (Ա Մնացորդաց 2։13–15)։ Ի՞նչ էր պատահել Դավիթի եղբայրներից մեկին։ Ինչո՞ւ էր Եզրասը բաց թողել նրա անունը։

Գրություններում ասվում է, որ Հեսսեն «ութը որդի ունէր» (Ա Թագաւորաց 17։12)։ Ըստ երևույթին, նրա որդիներից մեկը մահացել էր նախքան ամուսնանալն ու երեխա ունենալը։ Ու քանի որ նա ոչ մի զավակ չէր թողել, մեծ տեղ չէր կարող ունենալ Հեսսեի տոհմաբանական արձանագրության մեջ։

Այժմ եկեք խորհենք Եզրասի օրերի մասին։ Քննենք այն իրավիճակը, որ տիրում էր «Մնացորդաց» գիրքը գրելու ընթացքում։ Արդեն մոտ 77 տարի էր, ինչ հրեաները ազատագրվել էին Բաբելոնի գերությունից և նորից բնակություն հաստատել իրենց երկրում։ Պարսից թագավորը լիազորել էր Եզրասին դատավորներ և Աստծո Օրենքի ուսուցիչներ նշանակելու։ Բացի այդ, Եզրասը պետք է գեղեցկացներ Եհովայի տունը։ Որպեսզի հնարավոր լիներ ճշտել, թե այս կամ այն անհատը որ տոհմին է պատկանում, և համոզվել, որ քահանաների ծառայությունը կատարում են այդ իրավունքն ունեցող մարդիկ, ճշգրիտ տոհմաբանական արձանագրություններ էին հարկավոր։ Եզրասը ամբողջովին շարադրեց ազգի պատմությունը՝ ճշգրտորեն ներկայացնելով նաև Հուդայի ցեղի ու Դավիթի տոհմածառը։ Հեսսեի այն որդու անունը, որ մահացել էր դեռևս մանուկ հասակում, գործին չէր վերաբերում, ուստի Եզրասը բաց է թողել այն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը