Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 66 էջ 156–էջ 157 պարբ. 1
  • Եզրասը սովորեցնում է Աստծու Օրենքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եզրասը սովորեցնում է Աստծու Օրենքը
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի գիրք համար 15. Եզրաս
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ուշագրավ մտքեր «Եզրաս» գրքից
    2006 Դիտարան
  • Արդյունավետ կերպո՞վ ես ուսուցանում
    2002 Դիտարան
  • Վստահիր Եհովային անհանգիստ ժամանակներում
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 66 էջ 156–էջ 157 պարբ. 1
Եզրասը հրապարակում գովաբանում է Եհովային, իսկ ժողովուրդը բարձրացրել է ձեռքերը՝ ի նշան համաձայնության

ԴԱՍ 66

Եզրասը սովորեցնում է Աստծու Օրենքը

Մոտ 70 տարի էր անցել այն բանից հետո, երբ իսրայելացիներից շատերը վերադարձել էին Երուսաղեմ։ Սակայն որոշ իսրայելացիներ դեռևս ապրում էին Պարսկական կայսրության տարբեր մասերում։ Այդ մարդկանցից էր Եզրաս անունով մի քահանա, որը սովորեցնում էր Եհովայի Օրենքը։ Մի անգամ Եզրասն իմացավ, որ Երուսաղեմում ապրող մարդիկ չէին պահում Օրենքը։ Նա ուզեց գնալ այնտեղ և օգնել նրանց։ Այդ ժամանակ Պարսկաստանի Արտաքսերքսես թագավորը նրան ասաց. «Աստված քեզ իմաստուն է դարձրել, որ սովորեցնես իր Օրենքը։ Գնա՛ և թող քեզ հետ գնան բոլոր նրանք, ովքեր կցանկանան»։ Եզրասը հանդիպեց այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում էին վերադառնալ Երուսաղեմ։ Նրանք աղոթեցին Եհովային, որ իրենց երկար ճամփորդությունն անվտանգ դարձնի, և ճանապարհ ընկան։

Չորս ամիս անց նրանք եկան Երուսաղեմ։ Այնտեղ իշխանները Եզրասին ասացին. «Իսրայելացիները չեն հնազանդվել Եհովային և ամուսնացել են կեղծ աստվածների ծառայող կանանց հետ»։ Ի՞նչ արեց Եզրասը։ Նա ժողովրդի առաջ ծնկի եկավ ու աղոթեց. «Ո՜վ Եհովա, դու այնքա՜ն բան ես արել մեզ համար, իսկ մենք մեղք ենք գործել քո հանդեպ»։ Թեև ժողովուրդը զղջաց, սակայն դեռ շարունակում էր սխալ բաներ անել։ Եզրասը երեցներ ու դատավորներ նշանակեց, որ քննեն նրանց գործերը։ Հաջորդ երեք ամիսների ընթացքում այն մարդիկ, ովքեր չհնազանդվեցին Եհովային, հեռացվեցին ժողովրդի միջից։

Անցավ տասներկու տարի։ Այդ ընթացքում Երուսաղեմի պարիսպը վերականգնվեց։ Եզրասը ժողովրդին հավաքեց հրապարակում, որ կարդա Աստծու Օրենքը։ Երբ նա բացեց գիրքը, ողջ ժողովուրդը ոտքի կանգնեց։ Հետո Եզրասը գովաբանեց Եհովային, և ամբողջ ժողովուրդը ձեռքերը վեր բարձրացրեց՝ ի նշան համաձայնության։ Եզրասը կարդում ու բացատրում էր Օրենքը, իսկ ժողովուրդը ուշադիր լսում էր։ Մարդիկ ընդունեցին, որ կրկին հեռացել էին Եհովայից, ու սկսեցին լաց լինել։ Հաջորդ օրը Եզրասը Օրենքից ավելի շատ բան կարդաց նրանց համար։ Ժողովուրդը իմացավ, որ շուտով պետք է նշի Տաղավարների տոնը։ Այդ պատճառով անմիջապես սկսեց պատրաստություններ տեսնել։

Յոթ օր ժողովուրդը նշեց այդ տոնը։ Մարդիկ ուրախանում էին և շնորհակալություն հայտնում Եհովային առատ բերքի համար։ Հեսուի օրերից ի վեր նրանք այդպես չէին նշել Տաղավարների տոնը։ Տոնից հետո ժողովուրդը հավաքվեց ու աղոթեց. «Ո՜վ Եհովա, դու փրկեցիր մեզ ստրկությունից, կերակրեցիր մեզ անապատում և տվեցիր այս գեղեցիկ երկիրը։ Բայց մենք նորից ու նորից չէինք հնազանդվում քեզ։ Դու ուղարկում էիր մարգարեների, որ զգուշացնեն մեզ, բայց մենք չէինք լսում նրանց։ Սակայն դու համբերատար էիր։ Դու պահեցիր Աբրահամին տված քո խոստումը։ Հիմա մենք խոստանում ենք, որ հնազանդ կլինենք քեզ»։ Իսրայելացիները գրեցին իրենց տված խոստումը, և իշխանները, ղևտացիներն ու քահանաները դրա վրա կնիք դրեցին։

«Աստծու խոսքը լսողներն ու կատարողներն են երջանիկ» (Ղուկաս 11։28)։

Հարցեր։ Եզրասն ի՞նչ սովորեցրեց Երուսաղեմում հավաքված իսրայելացիներին։ Ի՞նչ խոստացավ ժողովուրդը։

Եզրաս 7։1-28; 8։21-23, 31, 32; 9։1-10։19; Նեեմիա 8։1-18; 9։1-38

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը