Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yc դաս 7 էջ 16–17
  • Պատահե՞լ է, որ քեզ միայնակ զգաս ու վախենաս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատահե՞լ է, որ քեզ միայնակ զգաս ու վախենաս
  • Սովորեցրեք ձեր երեխաներին
  • Նմանատիպ նյութեր
  • Երբևէ ունեցե՞լ ես միայնության ու վախի զգացում
    2011 Դիտարան
  • Նա մխիթարություն գտավ իր Աստծու մոտ
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա մխիթարություն գտավ իր Աստծու մոտ
    2011 Դիտարան
  • Եհովան զորացնում է Եղիային
    Սովորում եմ Աստվածաշնչից
Ավելին
Սովորեցրեք ձեր երեխաներին
yc դաս 7 էջ 16–17
Միայնակ և վախեցած երեխա

ԴԱՍ 7

Պատահե՞լ է, որ քեզ միայնակ զգաս ու վախենաս

Նայիր նկարում պատկերված փոքրիկ տղային։ Նա միայնակ ու վախեցած է երևում, այդպես չէ՞։ Երբևէ քեզ այդպես զգացե՞լ ես։ Բոլորս էլ երբեմն ունենում ենք նման զգացումներ։ Աստվածաշնչում խոսվում է մի շարք մարդկանց մասին, ովքեր եղել են Եհովայի ընկերները և իրենց միայնակ են զգացել ու վախեցել են։ Նրանցից մեկը Եղիան էր։ Ե՛կ ավելին իմանանք նրա մասին։

Հեզաբել Թագուհին զայրացած բղավում է

Հեզաբելն ուզում էր սպանել Եղիային

Եղիան ապրել է Իսրայելում երկար տարիներ առաջ՝ նախքան Հիսուսի ծնվելը։ Իսրայելի թագավորը՝ Աքաաբը, չէր երկրպագում ճշմարիտ Աստված Եհովային։ Նա ու իր կին Հեզաբելը երկրպագում էին կեղծ աստված Բահաղին։ Իսրայելում ապրող շատ մարդիկ նույնպես սկսեցին երկրպագել Բահաղին։ Հեզաբել թագուհին շատ չար էր և ցանկանում էր սպանել Եհովայի բոլոր երկրպագուներին, այդ թվում նաև Եղիային։ Իսկ գիտե՞ս՝ ինչ արեց Եղիան։~

Նա փախավ անապատ ու թաքնվեց մի քարայրում։ Ինչո՞ւ նա փախավ։~ Այո՛, Եղիան վախենում էր։ Բայց նա վախենալու պատճառ չուներ, քանի որ գիտեր, որ Եհովան կարող է օգնել իրեն։ Եհովան մինչ այդ ցույց էր տվել իր զորությունը։ Մի անգամ նա պատասխանել էր Եղիայի աղոթքին՝ երկնքից կրակ ուղարկելով։ Այնպես որ Եհովան այդ պահին էլ կարող էր օգնել նրան։

Եհովան պատասխանում է Եղիայի աղոթքին երկնքից կրակ թափելով; Եղիան քարայրում; Եղիան ուրախանում է, երբ Եհովան քաջալերում է նրան

Ինչպե՞ս Եհովան օգնեց Եղիային

Երբ Եղիան քարայրում էր, Եհովան խոսեց նրա հետ ու ասաց. «Ինչո՞ւ ես եկել այստեղ»։ Եղիան պատասխանեց. «Քո երկրպագուներից միայն ես եմ մնացել։ Բոլորովին մենակ եմ ու վախենում եմ, որ ինձ կսպանեն»։ Եղիան մտածում էր, թե Եհովայի մյուս բոլոր երկրպագուներին սպանել են։ Սակայն Եհովան ասաց նրան. «7000 հոգի էլ կա, որ ծառայում է ինձ։ Քա՛ջ եղիր։ Ես դեռ ուրիշ գործեր եմ հանձնարարելու քեզ»։ Ի՞նչ ես կարծում, Եղիան ուրախացա՞վ, երբ լսեց դա։~

Ի՞նչ ես սովորում Եղիայի հետ պատահածից։~ Դու չպետք է քեզ միայնակ զգաս կամ վախենաս։ Դու ունես ընկերներ, ովքեր սիրում են Եհովային ու քեզ։ Բացի այդ, Եհովան մեծ զորություն ունի և միշտ պատրաստ է քեզ օգնելու։ Արդյոք չե՞ս ուրախանում, երբ հասկանում ես, որ մենակ չես։~

ԿԱՐԴԱ ՔՈ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ

  • 1 Թագավորներ 19։3–18

  • Սաղմոս 145։18

  • 1 Պետրոս 5։9

ՀԱՐՑԵՐ

  • Եղիայի օրերում շատե՞րն էին երկրպագում Եհովային։ Ո՞ւմ էին նրանք երկրպագում։

  • Ինչո՞ւ Եղիան փախավ անապատ ու թաքնվեց քարայրում։

  • Ի՞նչ ասաց Եհովան Եղիային։

  • Ի՞նչ ենք սովորում Եղիայի հետ պատահածից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը