Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 59 էջ 142–էջ 143 պարբ. 5
  • Չորս տղաներ, որոնք հնազանդվում են Եհովային

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Չորս տղաներ, որոնք հնազանդվում են Եհովային
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Չորս պատանիներ Բաբելոնում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հանանիա, Միսայել և Ազարիա
    Սովորիր Եհովայի ընկերներից։ Առաջադրանքներ
  • Ուշագրավ մտքեր «Դանիէլ» գրքից
    2007 Դիտարան
  • Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Դանիելի մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 59 էջ 142–էջ 143 պարբ. 5
Դանիելը, Հանանիան, Միսայելն ու Ազարիան հրաժարվում են թագավորական կերակուրներից

ԴԱՍ 59

Չորս տղաներ, որոնք հնազանդվում են Եհովային

Երբ Նաբուգոդոնոսորը Հուդայի իշխաններին տարավ Բաբելոն, իր պալատական Ասփանեզին կարգադրեց, որ հսկի նրանց։ Նաբուգոդոնոսորը Ասփանեզին ասաց, որ նրանց միջից ընտրի ամենաառողջ ու ամենախելացի պատանիներին։ Թագավորը հրամայեց երեք տարի կրթել նրանց։ Այդ կրթությունը կպատրաստեր պատանիներին, որ կարևոր պաշտոններ զբաղեցնեին Բաբելոնում։ Տղաները պետք է սովորեին գրել, կարդալ ու խոսել աքքադերենով՝ այն լեզվով, որով խոսում էին Բաբելոնում։ Բացի այդ՝ նրանք պետք է այնպիսի կերակուր ուտեին, ինչպիսին որ ուտում էին թագավորն ու նրա պալատականները։ Այդ տղաներից չորսի անուններն էին Դանիել, Հանանիա, Միսայել և Ազարիա։ Ասփանեզը նրանց նոր անուններ տվեց, որոնք տարածված էին Բաբելոնում՝ Բաղդասասար, Սեդրաք, Միսաք և Աբեդնագով։ Բայց մի՞թե նրանք այդպիսի կրթություն ստանալուց հետո այլևս չէին ծառայի Եհովային։

Այս չորս պատանիները վճռել էին հնազանդվել Եհովային։ Նրանք գիտեին, որ չպետք է ուտեն թագավորական կերակուրներից, որովհետև Եհովայի Օրենքն ասում էր, որ դրանցից մի քանիսը անմաքուր են։ Ուստի Ասփանեզին ասացին. «Խնդրում ենք, մի՛ ստիպիր մեզ, որ ուտենք թագավորական կերակուրներից»։ Ասփանեզը պատասխանեց. «Եթե չուտեք, ու թագավորը տեսնի, որ հիվանդ տեսք ունեք, կսպանի ինձ»։

Այդ ժամանակ Դանիելի գլխում մի միտք ծագեց։ Նա իրենց պահապանին ասաց. «Խնդրում եմ, տասը օր միայն բանջարեղեն և ջուր տուր մեզ։ Հետո համեմատիր մեր տեսքը այն տղաների տեսքի հետ, որոնք ուտում են թագավորական կերակուրները»։ Պահապանը համաձայնվեց։

Տասը օր հետո Դանիելն ու նրա երեք ընկերները ավելի առողջ տեսք ունեին, քան մյուս բոլոր տղաները։ Եհովային հաճելի էր, որ նրանք հնազանդվել էին իրեն։ Նա Դանիելին նույնիսկ իմաստություն տվեց, որ կարողանա հասկանալ տեսիլքներն ու երազները։

Երբ տղաների կրթություն ստանալու ժամանակը ավարտվեց, Ասփանեզը նրանց տարավ Նաբուգոդոնոսորի մոտ։ Թագավորը խոսեց նրանց հետ ու տեսավ, որ Դանիելը, Հանանիան, Միսայելը և Ազարիան մյուս բոլոր տղաներից ավելի խելացի ու հասկացող են։ Նա ընտրեց այդ չորսին, որ ծառայեն իր թագավորական պալատում։ Թագավորը հաճախ կարևոր հարցերի վերաբերյալ խորհուրդներ էր հարցնում նրանցից։ Եհովան այդ պատանիներին թագավորի բոլոր իմաստուններից ու մոգությամբ զբաղվող քրմերից ավելի իմաստուն էր դարձրել։

Թեև Դանիելը, Հանանիան, Միսայելը և Ազարիան օտար երկրում էին ապրում, սակայն նրանք միշտ հիշում էին, որ Եհովայի ժողովրդի մի մասն են։ Դու էլ միշտ կհիշե՞ս Եհովային, նույնիսկ եթե ծնողներդ կողքիդ չլինեն։

«Այնպես արա, որ ոչ ոք անլուրջ չվերաբերվի քեզ, ինչ է թե երիտասարդ ես. հավատարիմ մարդկանց համար լավ օրինակ եղիր քո խոսքով, վարքով, սիրով, հավատով և մաքրությամբ» (1 Տիմոթեոս 4։12)։

Հարցեր։ Ինչո՞ւ Դանիելն ու նրա երեք ընկերները հնազանդվեցին Եհովային։ Ինչպե՞ս Եհովան օգնեց նրանց։

Դանիել 1։1-21

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը