Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 73 էջ 172–էջ 173 պարբ. 2
  • Հովհաննեսը պատրաստում է ճանապարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հովհաննեսը պատրաստում է ճանապարհը
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Հովհաննես Մկրտիչը պատրաստում է ճանապարհը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսը դառնում է Մեսիա
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Հովհաննեսը պատրաստում է ճանապարհը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Թուլացե՞լ էր արդյոք Հովհաննեսի հավատը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 73 էջ 172–էջ 173 պարբ. 2
Հովհաննես Մկրտիչը սովորեցնում է մարդկանց Հորդանան գետի ափին

ԴԱՍ 73

Հովհաննեսը պատրաստում է ճանապարհը

Երբ Զաքարիայի ու Եղիսաբեթի որդին՝ Հովհաննեսը, մեծացավ, դարձավ մարգարե։ Եհովան նրա միջոցով ժողովրդին հայտնում էր, որ Մեսիան շուտով գալու է։ Հովհաննեսը ոչ թե սովորեցնում էր ժողովարաններում կամ քաղաքներում, այլ քարոզում էր անապատում։ Մարդիկ Երուսաղեմից և ամբողջ Հրեաստանից գալիս էին նրա մոտ, որ սովորեին նրանից։ Նա սովորեցնում էր նրանց, որ Աստծուն հաճեցնելու համար այլևս չպետք է վատ բաներ անեն։ Հովհաննեսին լսելուց հետո շատերը զղջում էին իրենց մեղքերի համար, և նա նրանց մկրտում էր Հորդանան գետում։

Հովհաննեսը պարզ կյանքով էր ապրում։ Նա ուղտի մազից պատրաստված հագուստ էր հագնում և ուտում էր մորեխ ու վայրի մեղր։ Մարդկանց հետաքրքրում էր, թե ով է նա։ Նույնիսկ հպարտ փարիսեցիներն ու սադուկեցիներն էին գնում նրան տեսնելու։ Հովհաննեսը նրանց ասում էր. «Փոխե՛ք ձեր վարքը և զղջացե՛ք։ Մի՛ կարծեք, որ եթե Աբրահամի զավակներն եք, ուրեմն յուրահատուկ մարդիկ եք։ Դա չի նշանակում, որ դուք Աստծու զավակներն եք»։

Շատ հրեաներ գնացին Հովհաննեսի մոտ ու հարցրին նրան. «Ի՞նչ պետք է անենք, որ Աստծու հավանությունն ունենանք»։ Հովհաննեսը պատասխանեց. «Ով երկու հանդերձ ունի, թող մեկը տա չունեցողին»։ Գիտե՞ս, թե ինչու նա այդպիսի խոսքեր ասաց։ Նա ուզում էր իր աշակերտներին ցույց տալ, որ Աստծու հավանությունն ունենալու համար նրանք պետք է սիրեն մարդկանց։

Հովհաննեսը հարկահավաքներին ասաց. «Ազնի՛վ եղեք և ոչ մեկին մի՛ խաբեք»։ Իսկ զինվորներին ասաց. «Կաշառք մի՛ վերցրեք և սուտ մի՛ խոսեք»։

Հովհաննեսի մոտ եկան նաև քահանաներ ու ղևտացիներ և հարցրին. «Դու ո՞վ ես։ Բոլորը ուզում են իմանալ»։ Նա էլ պատասխանեց. «Ես մի ձայն եմ անապատում, որը ժողովրդին առաջնորդում է դեպի Եհովան, ինչպես որ մարգարեացել է Եսայիան»։

Մարդկանց դուր էր գալիս այն, ինչ Հովհաննեսը սովորեցնում էր։ Շատերը ուզում էին իմանալ, թե արդյոք նա է Մեսիան։ Բայց Հովհաննեսն ասում էր նրանց. «Ինձնից ավելի մեծն է գալիս։ Ես արժանի չեմ նույնիսկ նրա սանդալի կապերն արձակելու։ Ես ջրով եմ մկրտում, բայց նա սուրբ ոգով կմկրտի ձեզ»։

«Նա եկավ որպես վկա, որ վկայություն տա լույսի մասին, որպեսզի ամեն տեսակ մարդիկ իր միջոցով հավատան» (Հովհաննես 1։7)։

Հարցեր։ Եհովան ինչո՞ւ Հովհաննեսին ուղարկեց ժողովրդի մոտ։ Ինչպե՞ս ժողովուրդը արձագանքեց նրա պատգամին։

Մատթեոս 3։1-11; Մարկոս 1։1-8; Ղուկաս 3։1-18; Հովհաննես 1։19-28; Եսայիա 40։3

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը