Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 14 էջ 40–էջ 41 պարբ. 1
  • Ծառա, որը հնազանդվում է Աստծուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծառա, որը հնազանդվում է Աստծուն
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • «Ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը»
    2014 Դիտարան
  • Հովսեփի եղբայրներն ատում են նրան
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Եհովան օգնում է քեզ հաջողության հասնել
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հովսեփին բանտ են նետում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 14 էջ 40–էջ 41 պարբ. 1
Հովսեփը փախչում է Պետափրեսի կնոջից

ԴԱՍ 14

Ծառա, որը հնազանդվում է Աստծուն

Հովսեփը Հակոբի որդիներից մեկն էր։ Նրա մեծ եղբայրները տեսնում էին, որ իրենց հայրը նրան իրենցից ավելի շատ է սիրում։ Քո կարծիքով՝ ի՞նչ էին զգում նրանք։ Եղբայրները նախանձում և ատում էին Հովսեփին։ Եղավ այնպես, որ Հովսեփը ոչ սովորական երազներ տեսավ ու պատմեց իր եղբայրներին։ Այդ երազները լսելով՝ նրանք մտածեցին, որ մի օր խոնարհվելու են նրա առաջ։ Դրանից հետո նրանք ավելի շատ ատեցին Հովսեփին։

Հովսեփի եղբայրները նրան փոսն են գցում

Մի օր Հովսեփի եղբայրները Սյուքեմ քաղաքի մոտակայքում արածեցնում էին ոչխարներին։ Հակոբն ուղարկեց Հովսեփին, որ տեսնի, թե նրանք ինչպես են։ Եղբայրները հեռվից տեսան Հովսեփին և ասացին իրար. «Նայե՛ք, երազ տեսնողն է գալիս։ Եկեք սպանենք նրան»։ Նրանք բռնեցին Հովսեփին ու գցեցին մի խոր փոսի մեջ։ Բայց եղբայրներից մեկը՝ Հուդան, ասաց. «Մի՛ սպանեք նրան։ Եկեք նրան ստրկության վաճառենք»։ Ուստի նրանք 20 կտոր արծաթով Հովսեփին վաճառեցին մադիանացի վաճառականներին, որոնք գնում էին Եգիպտոս։

Հետո Հովսեփի եղբայրները նրա հագուստը թաթախեցին այծի արյան մեջ, ուղարկեցին իրենց հորը և ասացին. «Սա որդուդ հագուստը չէ՞»։ Հակոբը մտածեց, թե Հովսեփին մի գազան է հոշոտել։ Նա շատ վշտացավ։ Ոչ ոք չէր կարողանում մխիթարել նրան։

Հովսեփը բանտում է

Եգիպտոսում Հովսեփին ստրկության վաճառեցին. նրան գնեց Պետափրես անունով մի բարձրաստիճան պաշտոնյա։ Բայց Եհովան Հովսեփի հետ էր։ Պետափրեսը նկատեց, որ Հովսեփը լավ աշխատող է, և որ նրան կարելի է վստահել։ Շուտով Պետափրեսը Հովսեփին պատասխանատու նշանակեց իր ամբողջ ունեցվածքի համար։

Պետափրեսի կինը տեսավ, որ Հովսեփը ուժեղ և գեղեցիկ տղամարդ է։ Ամեն օր նա Հովսեփին ասում էր, որ պառկի իր հետ։ Ի՞նչ էր անում Հովսեփը։ Նա մերժում էր նրա առաջարկը և ասում. «Ո՛չ, դա սխալ է։ Իմ տերը վստահում է ինձ։ Դու նրա կինն ես։ Եթե ես պառկեմ քեզ հետ, Աստծու դեմ մեղք կգործեմ»։

Մի օր Պետափրեսի կինը փորձեց ստիպել Հովսեփին, որ պառկի իր հետ։ Նա բռնեց նրա հագուստից, բայց Հովսեփը փախավ։ Երբ Պետափրեսը տուն եկավ, կինն ասաց, թե Հովսեփը հարձակվել է իր վրա։ Դա սուտ էր։ Պետափրեսը շատ բարկացավ և Հովսեփին բանտ գցեց։ Սակայն Եհովան չմոռացավ նրան։

«Խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ճիշտ ժամանակին նա բարձրացնի ձեզ» (1 Պետրոս 5։6)։

Հարցեր։ Հովսեփի եղբայրները ինչպե՞ս վարվեցին նրա հետ։ Ինչո՞ւ Հովսեփը հայտնվեց բանտում։

Ծննդոց 37։1-36; 39։1-23; Գործեր 7։9

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը