Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 56 էջ 134–էջ 135 պարբ. 1
  • Հովսիան սիրում է Աստծու Օրենքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հովսիան սիրում է Աստծու Օրենքը
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Հովսիան լավ ընկերներ ուներ
    Սովորեցրեք ձեր երեխաներին
  • Խոնարհ Հովսիան արժանացավ Եհովայի բարեհաճությանը
    2000 Դիտարան
  • Իսրայելի վերջին աստվածավախ թագավորը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հովսիան արեց այն, ինչ ճիշտ էր
    2009 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 56 էջ 134–էջ 135 պարբ. 1
Սաֆանը Հովսիա թագավորի համար գիրք է կարդում

ԴԱՍ 56

Հովսիան սիրում է Աստծու Օրենքը

Հովսիան ութ տարեկան էր, երբ սկսեց թագավորել Հուդայում։ Այդ օրերում ժողովուրդը գուշակությամբ էր զբաղվում և կուռքեր էր պաշտում։ Երբ Հովսիան 16 տարեկան էր, սկսեց սովորել, թե ինչպես պետք է երկրպագել Եհովային։ 20 տարեկանում նա ողջ երկրում սկսեց վերացնել կուռքերն ու կոտրել զոհասեղանները։ Իսկ երբ Հովսիան դարձավ 26 տարեկան, քայլեր ձեռնարկեց, որ վերանորոգի Եհովայի տաճարը։

Տաճարում Քեղկիա քահանայապետը գտավ Եհովայի Օրենքի գիրքը։ Ամենայն հավանականությամբ, դա հենց Մովսեսի գրած գիրքն էր։ Թագավորի քարտուղար Սաֆանը գիրքը տարավ թագավորին և սկսեց բարձրաձայն կարդալ այն նրա առաջ։ Օրենքի գրքի խոսքերը լսելիս Հովսիան հասկացավ, որ ժողովուրդը երկար տարիներ անհնազանդ է եղել Եհովային։ Թագավորն ասաց Քեղկիային. «Եհովան շատ բարկացած է մեզ վրա։ Գնա ու խոսիր նրա հետ։ Եհովան կասի մեզ, թե ինչ պետք է անենք»։ Եհովան պատասխանեց Օլդա մարգարեուհու միջոցով և ասաց. «Հուդայի ժողովուրդը թողել է ինձ։ Նրանք կպատժվեն, բայց դա չի լինի Հովսիա թագավորի օրոք, քանի որ նա խոնարհություն դրսևորեց»։

Քեղկիան գտնում է Եհովայի Օրենքի գիրքը

Երբ Հովսիա թագավորը լսեց պատասխանը, գնաց տաճար և իր մոտ հավաքեց Հուդայի բոլոր բնակիչներին։ Հետո նա ողջ ազգի առաջ բարձրաձայն ընթերցեց Եհովայի Օրենքը։ Հովսիան ու ժողովուրդը խոստացան, որ ամբողջ սրտով կհնազանդվեն Եհովային։

Երկար տարիներ Հուդայի բնակիչները չէին տոնել Պասեքը։ Բայց երբ Հովսիան Օրենքում կարդաց այն մասին, որ Պասեքը հարկավոր է տոնել ամեն տարի, ժողովրդին ասաց. «Մենք կտոնե՛նք Եհովային նվիրված Պասեքը»։ Այնուհետև Հովսիան պատրաստվեց, որ շատ զոհեր մատուցի Եհովային, ու երգչախումբ կազմեց տաճարում։ Դրանից հետո Իսրայելը տոնեց Պասեքը, որից հետո յոթ օր նշեց Անթթխմոր հացերի տոնը։ Սամուելի օրերից ի վեր՝ իսրայելացիներն այդպիսի Պասեք չէին տոնել։ Հովսիան իսկապես սիրում էր Աստծու Օրենքը։ Իսկ դու հաճույքո՞վ ես սովորում Եհովայի մասին։

«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119։105)։

Հարցեր։ Ի՞նչ արեց Հովսիա թագավորը, երբ լսեց Աստծու Օրենքը։ Եհովան ի՞նչ էր զգում Հովսիայի հանդեպ։

2 Թագավորներ 21։26; 22։1-23։30; 2 Տարեգրություն 34։1-35։25

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը