Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w15 1/1 էջ 13
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2015 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Իշխանություն ստացած Քրիստոսը դատում է ոչխարներին և այծերին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հավատարմորեն աջակցիր Քրիստոսի եղբայրներին
    2015 Դիտարան
  • Կյանքը աստվածաշնչյան ժամանակներում. հովվի կյանքը
    2012 Դիտարան
  • Նա վարձատրում է բոլոր նրանց, ովքեր ծառայում են իրեն
    2012 Դիտարան
2015 Դիտարան
w15 1/1 էջ 13

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

Ի՞նչ է նշանակում Աստվածաշնչում օգտագործված «ներքինի» բառը

Ասորական հարթաքանդակ, որտեղ պատկերված է մի ներքինի

Ասորական հարթաքանդակի հատված, որտեղ պատկերված է մի ներքինի

«Ներքինի» բառը կարող է վերաբերել ամորձատված տղամարդու։ Աստվածաշնչյան ժամանակներում տղամարդկանց ամորձատում էին պատժելու նպատակով։ Այդպես էին վարվում նաև, երբ նրանց գերի էին վերցնում կամ ստրկացնում։ Արքունիքում որոշ վստահելի տղամարդիկ, ովքեր ամորձատված էին, վերահսկում էին կանանոցը, կամ՝ հարեմը։ Օրինակ՝ ներքինիներ Հեգեն ու Սաասգազը ծառայում էին որպես պարսից թագավոր Ասուերոսի (համարվում է, որ նա Քսերքսես I-ն է) կանանց ու հարճերի պահապան (Եսթեր 2։3,14)։

Սակայն Աստվածաշնչում ներքինի կոչվող ոչ բոլոր տղամարդիկ էին ամորձատված։ Որոշ աստվածաշնչագետներ ասում են, որ այդ բառը օգտագործվել է նաև ավելի լայն իմաստով և վերաբերել է թագավորի արքունիքում տարբեր պարտականություններ կատարող պաշտոնյայի։ Ակներևաբար, հենց այս իմաստով են ներքինի կոչվում Երեմիայի համագործակից Աբդիմելեքը և անանուն եթովպացին, որին քարոզեց Փիլիպոսը։ Աբդիմելեքը, ամենայն հավանականությամբ, բարձրաստիճան պաշտոնյա էր, քանի որ ելքումուտք ուներ Սեդեկիա թագավորի մոտ (Երեմիա 38։7, 8)։ Իսկ եթովպացու մասին խոսվում է որպես արքայական գանձապահի, որը «եկել էր Երուսաղեմ՝ Աստծուն երկրպագելու» (Գործեր 8։27)։

Ինչո՞ւ էին հնում ոչխարներին առանձնացնում այծերից

Հովիվը հոտի հետ

Գալիք դատաստանի մասին խոսելիս Հիսուսն ասաց. «Երբ մարդու Որդին գա իր փառքով.... մարդկանց կզատի իրարից, ինչպես հովիվն է ոչխարներին զատում այծերից» (Մատթեոս 25։31, 32)։ Ինչո՞ւ էին հովիվները այդ կենդանիներին առանձնացնում իրարից։

Սովորաբար ցերեկը ոչխարներին ու այծերին հավաքում էին մի հոտի մեջ և արածեցնում։ Իսկ գիշերը նրանց տանում էին փակ տեղեր՝ վայրի կենդանիներից, գողերից և ցրտից պաշտպանելու համար (Ծննդոց 30։32, 33; 31։38–40)։ Այդ ժամանակ ոչխարներին ու այծերին առանձին տեղերում էին պահում, որպեսզի այծերը, որոնք ավելի ագրեսիվ են, չվնասեն համեմատաբար թույլ և անպաշտպան ոչխարներին, հատկապես մաքիներին ու գառներին։ Բացի այդ, ինչպես նշվում է մի գրքում, հովիվները ոչխարներին առանձնացնում էին այծերից, երբ «կենդանիները ձագ էին ունենում, նաև երբ նրանց կթում կամ խուզում էին» (All Things in the Bible)։ Փաստորեն, Հիսուսի բերած օրինակները կապ ունեին այնպիսի սովորությունների և իրավիճակների հետ, որոնք ծանոթ էին հին Իսրայելում ապրող մարդկանց, քանի որ այնտեղ տարածված էր հովվի գործը»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը