Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 89 էջ 208–էջ 209 պարբ. 1
  • Պետրոսը ուրանում է Հիսուսին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պետրոսը ուրանում է Հիսուսին
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Քահանայապետ, որ մահվան դատապարտեց Հիսուսին
    2006 Դիտարան
  • Պետրոսն ուրանում է Հիսուսին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսին տանում են նախ Հաննայի, ապա Կայիափայի մոտ
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ղազարոսը հարություն է առնում
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 89 էջ 208–էջ 209 պարբ. 1
Պետրոսը Կայիափայի տան բակում հերքում է, որ ճանաչում է Հիսուսին

ԴԱՍ 89

Պետրոսը ուրանում է Հիսուսին

Վերնասենյակում Հիսուսը իր առաքյալներին ասել էր. «Այս գիշեր դուք բոլորդ կթողնեք ինձ»։ Իսկ Պետրոսը պատասխանել էր. «Ես չեմ թողնի։ Թեկուզ բոլորն էլ քեզ թողնեն, ես երբեք չեմ թողնի քեզ»։ Սակայն Հիսուսը նրան ասել էր. «Աքաղաղը դեռ չկանչած, դու երեք անգամ կասես, որ չես ճանաչում ինձ»։

Երբ զինվորները Հիսուսին տարան Կայիափայի տուն, առաքյալներից շատերը փախան, սակայն երկուսը ամբոխի հետևից գնացին։ Նրանցից մեկը Պետրոսն էր։ Նա մտավ Կայիափայի տան բակը և սկսեց կրակի առաջ տաքանալ։ Մի աղախին լույսի տակ տեսավ Պետրոսին ու ասաց. «Ես ճանաչում եմ քեզ։ Դու Հիսուսի հետ էիր»։

Բայց Պետրոսը պատասխանեց. «Ո՛չ, ես նրա հետ չէի։ Չեմ հասկանում, թե ինչ ես խոսում»։ Նա գնաց դեպի դարպասը։ Շուտով մեկ ուրիշ աղախին նկատեց նրան և այնտեղ եղողներին ասաց. «Այս մարդը Հիսուսի հետ էր»։ Պետրոսը պատասխանեց. «Ես նույնիսկ չեմ ճանաչում Հիսուսին»։ Քիչ անց մի մարդ ասաց. «Հաստատ դու էլ ես նրանցից մեկը։ Քո խոսելու ձևից երևում է, որ դու Գալիլեայից ես, ինչպես որ Հիսուսը»։ Սակայն Պետրոսը երդվեց ու ասաց. «Ես չեմ ճանաչում նրան»։

Հենց այդ պահին աքաղաղը կանչեց։ Պետրոսը տեսավ, որ Հիսուսը շրջվեց ու նայեց իրեն։ Նա հիշեց Հիսուսի խոսքերը և դուրս գնաց ու դառնապես լաց եղավ։

Այդ նույն ժամանակ Սինեդրիոնը հավաքվեց, որ Կայիափայի տանը դատի Հիսուսին։ Սինեդրիոնի անդամներն արդեն որոշել էին, որ սպանելու են Հիսուսին, և այժմ պատճառ էին փնտրում նրան մեղադրելու համար։ Բայց ոչ մի բան չէին գտնում նրա դեմ։ Ի վերջո, Կայիափան Հիսուսին ուղիղ հարցրեց. «Դո՞ւ ես Աստծու Որդին»։ Հիսուսը պատասխանեց՝ ես եմ։ Կայիափան ասաց. «Մեզ ուրիշ ապացույց պետք չէ։ Սա հայհոյանք է Աստծու դեմ»։ Դատարանը համաձայնեց և վճռեց. «Այս մարդը պետք է մահանա»։ Նրանք սկսեցին ապտակել Հիսուսին, թքել նրա վրա, աչքերը ծածկեցին ու նրան հարվածեցին՝ ասելով. «Եթե մարգարե ես, ասա, թե քեզ ով խփեց»։

Երբ լույսը բացվեց, Հիսուսին տարան Սինեդրիոնի դահլիճ և նորից հարցրին. «Դո՞ւ ես Աստծու Որդին»։ Նա պատասխանեց. «Դո՛ւք եք ասում, որ ես եմ»։ Հիսուսին մեղավոր ճանաչեցին Աստծուն հայհոյելու մեջ ու տարան հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսի պալատ։ Իսկ ի՞նչ եղավ հետո։ Արի տեսնենք։

«Ահա ժամը.... արդեն եկել է, երբ դուք կցրվեք՝ ամեն մեկդ իր տուն կգնա, ու ինձ մենակ կթողնեք։ Սակայն ես մենակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է» (Հովհաննես 16։32)։

Հարցեր։ Ի՞նչ եղավ Կայիափայի տան բակում։ Դատարանը ի՞նչ պատճառով Հիսուսին մահվան դատապարտեց։

Մատթեոս 26։31-35, 57-27։2; Մարկոս 14։27-31, 53-15։1; Ղուկաս 22։55-71; Հովհաննես 13։36-38; 18։15-18, 25-28

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը