Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yc դաս 2 էջ 6–7
  • Ռեբեկան ուզում էր ուրախացնել Եհովային

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ռեբեկան ուզում էր ուրախացնել Եհովային
  • Սովորեցրեք ձեր երեխաներին
  • Նմանատիպ նյութեր
  • Ռեբեկան ուզում էր արժանանալ Եհովայի հաճությանը
    2010 Դիտարան
  • «Կգնա՛մ»
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ռեբեկա. վճռական կին, որ վախենում էր Աստծուց
    2004 Դիտարան
  • Իսահակին հաջողվում է լավ կին գտնել
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Սովորեցրեք ձեր երեխաներին
yc դաս 2 էջ 6–7
Եղիեզերը, Ռեբեկան, ծառաները և տաս ուղտերը գնում են հեռավոր քանան

ԴԱՍ 2

Ռեբեկան ուզում էր ուրախացնել Եհովային

Ռեբեկան շատ էր սիրում Եհովային։ Նրա ամուսինը՝ Իսահակը, նույնպես սիրում էր Եհովային։ Իսկ ինչպե՞ս էր Ռեբեկան ծանոթացել Իսահակի հետ։ Ինչպե՞ս էր ցույց տվել, որ ուզում է ուրախացնել Եհովային։ Ե՛կ ավելի շատ բան իմանանք նրա մասին։

Իսահակի ծնողները Աբրահամն ու Սառան էին։ Նրանք ապրում էին Քանանի երկրում։ Այնտեղ մարդիկ չէին երկրպագում Եհովային։ Իսկ Աբրահամը ուզում էր, որ իր որդին ամուսնանար մի աղջկա հետ, որը երկրպագում էր Եհովային։ Ուստի Իսահակի համար կին գտնելու նպատակով Աբրահամը իր ծառային՝ հավանաբար Եղիեզերին, ուղարկեց Խառան, որտեղ ապրում էին իր հարազատներից մի քանիսը։

Ռեբեկան ջուր է լցնում Եղիեզերի ուղտերի համար, որ խմեն

Ռեբեկան սիրով ջուր տվեց ուղտերին

Եղիեզերը ճանապարհ ընկավ Աբրահամի մի քանի ծառաների հետ։ Դա շատ երկար ճամփորդություն էր։ Նրանք իրենց հետ վերցրել էին տասը ուղտ, որոնցով տանում էին ուտելիք և նվերներ։ Իսկ ինչպե՞ս էր Եղիեզերն իմանալու, թե ո՛ր աղջկան ընտրի Իսահակի համար։ Երբ Եղիեզերը և մյուս ծառաները հասան Խառան, նրանք կանգ առան մի ջրհորի մոտ։ Եղիեզերը գիտեր, որ կանայք շուտով գալու են՝ ջուր տանելու։ Նա աղոթեց Եհովային և ասաց. «Եթե ես խնդրեմ մի աղջկա, որ ինձ ջուր տա, և նա ջուր տա և՛ ինձ, և՛ իմ ուղտերին, կիմանամ, որ դա հենց այն աղջիկն է, որին դու ընտրել ես»։

Այդ ժամանակ Ռեբեկան եկավ ջրհորի մոտ։ Աստվածաշունչն ասում է, որ նա շատ գեղեցիկ էր։ Եղիեզերը Ռեբեկայից խմելու ջուր խնդրեց։ Աղջիկը սիրով կատարեց նրա խնդրանքը և ասաց. «Ջուր կբերեմ նաև քո ուղտերի համար»։ Գիտե՞ս, որ ծարավ ուղտերը սովորաբար շատ ջուր են խմում, այնպես որ Ռեբեկան պետք է շատ անգամ գնար ջրհորի մոտ ու ջուր հաներ։ Նկարում տեսնո՞ւմ ես, թե ինչ եռանդով է նա աշխատում։~ Եղիեզերը զարմացավ՝ տեսնելով, թե ինչպես Եհովան պատասխանեց իր աղոթքին։

Եղիեզերը Ռեբեկային շատ նվերներ տվեց։ Ռեբեկան Եղիեզերին և մյուս ծառաներին հրավիրեց իրենց տուն։ Եղիեզերը պատմեց նրա ընտանիքին, թե ինչու էր Աբրահամը իրեն ուղարկել այդտեղ, և թե ինչպես էր Եհովան պատասխանել իր աղոթքին։ Ռեբեկայի ընտանիքը ուրախությամբ համաձայնվեց, որ իրենց աղջիկն ամուսնանա Իսահակի հետ։

Ռեբեկան Եղիեզերի հետ գնաց Քանան և ամուսնացավ Իսահակի հետ

Ի՞նչ ես կարծում, Ռեբեկան ուզում էր ամուսնանալ Իսահակի հետ։~ Ռեբեկան գիտեր, որ Եհովան է Եղիեզերին ուղարկել։ Եվ երբ Ռեբեկայի ընտանիքը հարցրեց նրան, թե ուզում է գնալ Քանան և ամուսնանալ Իսահակի հետ, նա պատասխանեց. «Այո՛, ուզում եմ»։ Ապա Եղիեզերի հետ ճանապարհ ընկավ դեպի Քանան և ամուսնացավ Իսահակի հետ։

Քանի որ Ռեբեկան արեց այն, ինչ Եհովան էր ուզում, Եհովան օրհնեց նրան։ Շատ տարիներ անց նրա սերնդից ծնվեց Հիսուսը։ Եթե դու էլ, Ռեբեկայի նման, ուրախացնես Եհովային, նա քեզ էլ կօրհնի։

ԿԱՐԴԱ ՔՈ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ

  • Ծննդոց 12։4, 5; 24։1–58, 67

ՀԱՐՑԵՐ

  • Ո՞վ էր Ռեբեկան։

  • Ինչո՞ւ Աբրահամը չէր ուզում, որ Իսահակը քանանացի կին առներ։

  • Ինչպե՞ս Եղիեզերն իմացավ, որ Ռեբեկան էր այն աղջիկը, որը լավ կին կլիներ Իսահակի համար։

  • Ի՞նչ կարող ենք անել, որ նմանվենք Ռեբեկային։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը