Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 11/1 էջ 22
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Գիտեի՞ք արդյոք
    2010 Դիտարան
  • Փնտրիր ոսկուց շատ ավելի թանկ բան
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպես կարող եք ձեր Աստվածաշնչում գտնել համարները
    Այլ նյութեր
  • Դաս համար 3. Ինչպես որոշել իրադարձությունների կատարման ժամանակը
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
2008 Դիտարան
w08 11/1 էջ 22

Գիտեի՞ք արդյոք

Ո՞րն էր պատճառը, որ առաջին դարում հրեաները ցրված էին ամենուր

Երբ Հիսուսը իր ունկնդիրներին ասաց՝ «ուր որ ես եմ, դուք չեք կարող գալ», հրեաները հարցրին. «Այս մարդը ո՞ւր է մտադիր գնալ.... Մի՞թե մտադիր է գնալ այն հրեաների մոտ, որոնք ցրված են հույների մեջ» (Հովհաննես 7։32–36)։ Այս դեպքից շատ չանցած՝ քրիստոնյա միսիոներները սկսեցին քարոզել բարի լուրը այն հրեաներին, որոնք ապրում էին Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում (Գործեր 2։5–11; 9։2; 13։5, 13, 14; 14։1; 16։1–3; 17։1; 18։12, 19; 28։16, 17)։

Հրեաները ցրվեցին այն պատճառով, որ գերեվարվեցին նախ ասորեստանցիների կողմից մ.թ.ա. 740 թ.–ին, իսկ հետո բաբելոնացիների կողմից՝ մ.թ.ա. 607 թ.–ին։ Նրանց մեծ մասը գերությունից վերադարձավ Իսրայել (Եսայիա 10։21, 22)։ Իսկ մնացած հրեաները սփռվեցին աշխարհով մեկ։

Այդ պատճառով մ.թ.ա. հինգերորդ դարում Պարսկական կայսրության 127 գավառներում հրեական համայնքներ կային (Եսթեր 1։1; 3։8)։ Քանի որ հրեաները ջանում էին մարդկանց «նորահավատ դարձնել», շատերը գիտելիքներ ձեռք բերեցին Եհովայի և նրա Օրենքի մասին, որը նա տվել էր հրեաներին (Մատթեոս 23։15)։ Դա էր պատճառը, որ շատ երկրներից եկած հրեաներ ներկա էին մ.թ. 33 թ.–ին Երուսաղեմում անցկացվող Պենտեկոստեի տոնակատարությանը, որի ժամանակ էլ լսեցին Հիսուսի մասին բարի լուրը։ Եվ քանի որ հրեաները ցրված էին Հռոմեական կայսրության տարածքով մեկ, քրիստոնեությունը արագորեն տարածվեց։

Որքա՞ն ոսկի ուներ Սողոմոն թագավորը

Աստվածաշնչում գրված է, որ Տյուրոսի Քիրամ թագավորը չորս տոննա ոսկի է ուղարկել Սողոմոնին։ Սաբայի թագուհին նույնպես այդչափ ոսկի է տվել նրան, և վերջինիս նավերը ավելի քան 14 տոննա ոսկի են բերել Օֆիրից։ Այդ մասին կարդում ենք. «Մէկ տարուայ միջոցին Սողոմոնի համար եկած ոսկիի կշիռն էր վեց հարիւր վաթսունեւվեց տաղանդ ոսկի», կամ՝ ավելի քան 22 տոննա ոսկի (Գ Թագաւորաց 9։14, 28; 10։10, 14)։ Արդյո՞ք այդպես է եղել։ Որքա՞ն ոսկի ուներ թագավորը։

Աստվածաշնչագետների կողմից հաստատված հավաստի մի հին ձեռագրում նշվում է, որ Եգիպտոսի Թութմոս III թագավորը (մ.թ.ա. երկրորդ հազարամյակ) մոտ 12 տոննա ոսկի նվիրաբերեց Կառնակի Ամուն–ռա տաճարին։ Մ.թ.ա. ութերորդ դարի ընթացքում Ասորեստանի Թգլատպալասար III թագավորը ավելի քան 4 տոննա ոսկի ստացավ Տյուրոսից որպես տուրք, իսկ Սարգոն II–ը այդչափ ոսկի նվիրեց Բաբելոնի աստվածներին։ Մակեդոնիայի Ֆիլիպ II թագավորը (մ.թ.ա. 359–336) ամեն տարի Թրակիայի Պանջաումի հանքերից ավելի քան 25 տոննա ոսկի է ստացել։

Երբ Ֆիլիպի որդին՝ Ալեքսանդր Մակեդոնացին (մ.թ.ա. 336–323), գրավեց պարսկական Շոշ քաղաքը, նա մոտ 1 070 տոննա ոսկի բերեց այդտեղից և գրեթե 7 000 տոննա ոսկի էլ՝ ամբողջ Պարսկաստանից։ Ուստի երբ Աստվածաշնչի հաղորդագրությունը համեմատում ենք վերոհիշյալ արձանագրությունների հետ, տեսնում ենք, որ Սողոմոն թագավորի ունեցած ոսկու մասին տեղեկությունը չափազանցված չէ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը