Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Աստվածաշնչի գիրք համար 37. Անգե
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
    • 3. Ո՞րն էր հրեաների հայրենիք վերադառնալու նպատակը, որի մասին նրանք մոռացել էին։

      3 Ինչո՞ւ էր Եհովան Անգեին մարգարե նշանակել։ Մ.թ.ա. 537-ին Կյուրոս թագավորը հրովարտակ էր արձակել՝ թույլ տալով հրեաներին վերադառնալ հայրենիք և վերակառուցել Եհովայի տունը։ Սակայն արդեն մ.թ.ա. 520-ն էր, իսկ տաճարի վերաշինումը ավարտին հասցնելու համար դեռ շատ գործ կար անելու։ Այդ բոլոր տարիներին հրեաները թույլ էին տվել, որ թշնամիների հակառակությունը, ինչպես նաև հենց իրենց անտարբերությունն ու նյութապաշտությունը խանգարեին իրականացնելու հայրենիք վերադառնալու նպատակը (Եզր. 1։1–4; 3։10–13; 4։1–24; Անգե 1։4)։

      4. Ի՞նչն էր խոչընդոտում տաճարի շինարարությանը, բայց ինչպե՞ս զարգացան դեպքերը, երբ Անգեն սկսեց մարգարեանալ։

      4 Ինչպես ցույց է տալիս արձանագրությունը, հազիվ էր տաճարի հիմքը դրվել (մ.թ.ա. 536թ.), երբ «երկրի ժողովուրդը [սկսեց] թուլացնել Հուդայի ժողովրդի ձեռքերը և հուսահատեցնել նրան, որ չկառուցի, և.... նրանք խորհրդականներ էին վարձում նրանց դեմ, որպեսզի խափանեն նրանց ծրագրերը» (Եզր. 4։4, 5)։ Այլազգիների հակառակությունը հանգեցրեց նրան, որ մ.թ.ա. 522-ին շինարարությունը պաշտոնապես արգելվեց։ Դարեհ Վշտասպի իշխանության երկրորդ տարում՝ մ.թ.ա. 520-ին, Անգեն սկսեց մարգարեանալ, ինչն էլ խրախուսեց հրեաներին սկսել տաճարի վերակառուցումը։ Լսելով այդ մասին՝ հարևան երկրների կառավարիչները նամակ ուղարկեցին Դարեհ թագավորին՝ խնդրելով նրան միջամտել։ Վերջինս, գտնելով Կյուրոսի արձակած հրամանագիրը, հաստատեց այն և ազատեց հրեաներին թշնամիների ճնշումներից։

  • Աստվածաշնչի գիրք համար 37. Անգե
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
    • 8. Եհովան ինչո՞ւ նյութապես չի օրհնում հրեաներին։

      8 Առաջին պատգամը (1։1–15)։ Այն ուղղված է կառավարիչ Զորաբաբելին և քահանայապետ Հեսուին, բայց ասվում է ժողովրդի ներկայությամբ։ Ժողովուրդն ասում է. «Ժամանակը չի եկել, ժամանակը չէ, որ Եհովայի տունը կառուցվի»։ Եհովան Անգեի միջոցով հարց է տալիս. «Իսկ ժամանա՞կն է, որ դուք բնակվեք փայտակերտ տներում, մինչ այս տունը ավերակների մեջ է» (1։2, 4)։ Նյութական առումով նրանք շատ են «ցանում», բայց շատ քիչ ուտելիք, խմելիք ու հագուստ են ստանում։ «Ուշադրություն դարձրեք ձեր ճանապարհներին»,— հորդորում է Եհովան (1։7)։ Ժամանակն է փայտանյութ բերել և կառուցել տունը, որ Եհովան փառավորվի։ Հրեաները լավ հոգ են տանում իրենց տների համար, մինչդեռ Եհովայի տունը ավերակների մեջ է։ Ուստի նա հետ է պահել երկնքի ցողը, երկրից բերքը և իր օրհնությունը մարդու ու նրա ձեռքի բոլոր գործերի վրայից։

      9. Ինչպե՞ս է Եհովան արթնացնում հրեաներին, որ գործի անցնեն։

      9 Նրանք հասկանում են պատգամի էությունը։ Անգեն զուր չի մարգարեացել։ Կառավարիչներն ու ժողովուրդը «լսում են իրենց Աստված Եհովայի ձայնին»։ Մարդավախությանը փոխարինում է Եհովայի հանդեպ վախը։ Եհովան իր պատգամաբեր Անգեի միջոցով հետևյալ հավաստիացումն է տալիս. «Ես ձեզ հետ եմ» (1։12, 13)։ Եհովան է արթնացրել կառավարչի ոգին, քահանայապետի ոգին և իր ժողովրդից մնացած մարդկանց ոգին։ Չնայած պարսից իշխանության կողմից դրված արգելքին՝ նրանք գործի են անցնում Անգեի մարգարեանալուց ընդամենը 23 օր հետո։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը