Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Աստվածավախությունը օգուտներ է բերում
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունիս
    • Հին ժամանակներում մի անբարո կին, իր տան մուտքի մոտ կանգնած, մի մարդու ներս է հրավիրում։

      «Հիմար կնոջ» հրավերն ընդունելը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ (տես պարբերություն 7)

      7. Առակներ 9։13-18 համարների համաձայն՝ ի՞նչ է պատահում նրանց, ովքեր ընդունում են «հիմար կնոջ» հրավերը (տես նաև նկարը)։

      7 Տեսնենք, թե ինչ հրավեր է ուղղում «հիմար կինը» (կարդա Առակներ 9։13-18)։ Նա անամոթաբար հրավիրում է խոհեմ սիրտ չունեցողներին իր տուն մտնել և մասնակցել խնջույքի։ Ի՞նչ է պատահում այս հրավերն ընդունողներին։ Կարդում ենք. «Այդ կնոջ կողմից ներս կանչվածները գերեզմանի ցածր տեղերում են»։ Թերևս միտքդ եկավ «Առակներ» գրքում նշված մեկ այլ համեմատություն։ Այն զգուշացնում է մեզ, որ հեռու մնանք «օտար կնոջից» և «օտարական», այսինքն՝ անբարո կնոջից։ Կարդում ենք. «Նրա տունը մահվան մեջ է խորտակվում» (Առակ. 2։11-19)։ Իսկ Առակներ 5։3-10 համարներում նախազգուշացում է տրվում մեկ այլ «օտար կնոջ» մասին, ում «ոտքերը դեպի մահ են իջնում»։

  • Աստվածավախությունը օգուտներ է բերում
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունիս
    • 10 Սեռական անբարոյության դառը հետևանքներից են նաև ամոթը, թերարժեքության զգացումը, անցանկալի հղիությունները և քանդված ընտանիքները։ Անբարո մարդկանցից շատերը ոչ միայն հոգևորապես են մահանում, այլև ձեռք են բերում այնպիսի հիվանդություններ, որոնք վաղաժամ մահվան պատճառ են դառնում (Առակ. 7։23, 26)։ Առակներ 9-րդ գլուխը ավարտվում է հետևյալ խոսքերով. «Այդ կնոջ կողմից ներս կանչվածները գերեզմանի ցածր տեղերում են»։ Իրոք որ, իմաստուն է հրաժարվել հիմար կնոջ «տուն» մտնելուց և նրա խնջույքին մասնակցելուց։ Այդ դեպքում ինչո՞ւ են շատերը ընդունում նրա մոլորեցնող հրավերը, որը տանում է կործանման (Առակ. 9։13-18)։

  • Աստվածավախությունը օգուտներ է բերում
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունիս
    • Հին Իսրայելում մի կին մի ամուսնական զույգի հրավիրել է իր տուն՝ մասնակցելու սննդարար և համեղ ուտելիքներով ճաշկերույթի։

      «Ճշմարիտ իմաստության» հրավերն ընդունելը մեզ հավիտենական կյանքի կառաջնորդի (տես պարբերություն 17-18)

      17-18. Ի՞նչ օրհնություններ են այսօր վայելում նրանք, ովքեր ընդունում են «ճշմարիտ իմաստության» հրավերը, և ի՞նչ է նրանց սպասում ապագայում (տես նաև նկարը)։

      17 Այս երկու այլաբանական կանանց օրինակներով Եհովան ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք երջանիկ ապագայի հիմք դնել։ Նրանք, ովքեր ընդունում են աղմկոտ և «հիմար կնոջ» հրավերը, տարվում են անբարո հաճույքներով։ Նրանք ապրում են տվյալ պահով՝ առանց մտածելու ապագայի մասին։ Նրանց վերջը «գերեզմանի ցածր տեղերում է» (Առակ. 9։13, 17, 18)։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը