Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը
    2015 Դիտարան | ապրիլ 1
    • Մի մարդ գրադարանում Աստվածաշնչից ինչ-որ բան է ընթերցում

      ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԿՑԱՆԿԱՆԱ՞Ք ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

      Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը

      • Ո՞րն է կյանքի իմաստը։

      • Ինչո՞ւ են մարդիկ տառապում ու մահանում։

      • Ի՞նչ է լինելու ապագայում։

      • Աստված հոգ տանո՞ւմ է իմ մասին։

      Երբևէ խորհրդածե՞լ եք այս կամ նմանատիպ այլ հարցերի շուրջ։ Աշխարհի տարբեր մասերում ապրող շատ մարդիկ են մտածում կյանքի կարևոր հարցերի մասին։ Բայց հնարավո՞ր է արդյոք գտնել այդ հարցերի պատասխանները։

      Միլիոնավոր մարդիկ կպատասխանեն՝ այո՛, քանի որ նրանք Աստվածաշնչից գտել են իրենց հարցերի գոհացուցիչ պատասխանները։ Իսկ դուք ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Եթե այո, ապա այդ հարցում ձեզ կարող է օգնել Աստվածաշնչի ուսումնասիրության անվճար մի ծրագիր, որն առաջարկում են Եհովայիa վկաները։

      Բայց ոմանք խուսափում են Աստվածաշնչի ուսումնասիրությունից. նրանք հաճախ ասում են՝ «ես շատ զբաղված եմ», «Աստվածաշունչը դժվար է հասկանալ», «ես չեմ ուզում պատասխանատվություն վերցնել»։ Ոմանք էլ մեծ ցանկություն ունեն իմանալու, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Նկատի առնենք մի քանի մարդկանց օրինակներ։

      • «Ես հաճախել եմ կաթոլիկ և բողոքական եկեղեցիներ, սիկհական տաճար, բուդդայական մենաստան, նաև աստվածաբանություն եմ ուսումնասիրել համալսարանում։ Սակայն երկար ժամանակ չէի կարողանում գտնել ինձ հուզող շատ հարցերի պատասխանները։ Մի օր ինձ այցելեց Եհովայի վկաներից մեկը։ Ինձ անչափ տպավորեց այն, որ նա իմ հարցերին պատասխանում էր Աստվածաշնչով, ուստի ընդունեցի Աստվածաշնչի ուսումնասիրության առաջարկը» (Գիլ, Անգլիա)։

      • «Ինձ հետաքրքրում էին կյանքի վերաբերյալ բազմաթիվ կարևոր հարցեր, բայց իմ եկեղեցու հովվի տված պատասխանները չէին գոհացնում ինձ։ Սակայն Եհովայի վկաներից մեկը Աստվածաշնչի հիման վրա գոհացուցիչ պատասխաններ տվեց իմ հարցերին։ Եվ երբ նա հարցրեց, թե արդյոք կուզեի ավելին իմանալ, և առաջարկեց Աստվածաշնչի ուսումնասիրություն, ես մեծ ուրախությամբ ընդունեցի այդ առաջարկը» (Քոֆի, Բենին)։

      • «Ինձ շատ էր հետաքրքրում, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները։ Ես մտածում էի, թե մահացածները կարող են վնասել կենդանի մարդկանց։ Բայց նաև ուզում էի իմանալ, թե ինչ է դրա մասին ասում Աստվածաշունչը, ուստի սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել ընկերներիցս մեկի հետ, որը Վկա էր» (Ժոզե, Բրազիլիա)։

      • «Ես մի քանի անգամ փորձեցի կարդալ Աստվածաշունչը, բայց չկարողացա հասկանալ այն։ Հետո ինձ այցելեցին Եհովայի վկաները և բացատրեցին մի քանի աստվածաշնչյան մարգարեություն, ու ես ցանկացա ավելի շատ բան իմանալ Աստվածաշնչից» (Դենիզ, Մեքսիկա)։

      • «Հաճախ էի մտածում. «Աստված հոգ տանո՞ւմ է իմ մասին»։ Մի անգամ որոշեցի աղոթել այն Աստծուն, որի մասին գրված է Աստվածաշնչում։ Հաջորդ օրը Եհովայի վկաները թակեցին մեր տան դուռը և Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեցին։ Ես սիրով համաձայնվեցի» (Էնջու, Նեպալ)։

      Այս մարդկանց օրինակները հիշեցնում են Հիսուսի խոսքերը. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։ Այո՛, մարդիկ ի ծնե ունեն հոգևոր կարիքներ։ Այդ կարիքները կարող է բավարարել միայն Աստված, և նա դա անում է իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։

      Իսկ ինչպե՞ս է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Ի՞նչ օգուտներ կարող է բերել այն։ Այս հարցերի մասին կխոսենք հաջորդ հոդվածում։

      a Համաձայն Աստվածաշնչի՝ Եհովան Աստծու անունն է։

      ՀԱԿԻՐՃ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԱՍԻՆ

      Բացված Աստվածաշունչ
      • ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ շատերին հայտնի է «Բիբլիա» անվամբ։ Այն առաջացել է հունարեն բիբլիա բառից, որը նշանակում է «փոքր գրքեր»։

      • ԲԱՂԿԱՑԱԾ Է եբրայերենով գրված 39 գրքերից (որոշ հատվածներ՝ արամերենով) և հունարենով գրված 27 գրքերից։

      • ԳՐՎԵԼ է մոտ 40 մարդկանց կողմից, ավելի քան 1600 տարիների ընթացքում՝ մ.թ.ա. 1513-ից մինչև մոտ մ.թ. 98-ը։

      • ԼԵԶՈՒՆԵՐԸ՝ ամբողջությամբ կամ մասամբ թարգմանվել է ավելի քան 2500 լեզուներով։

      • ՏԱՐԱԾՎԵԼ Է միջին հաշվով 5 միլիարդ օրինակ։ Աշխարհի ամենատարածված գիրքն է։

  • Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագիր բոլորի համար
    2015 Դիտարան | ապրիլ 1
    • Աստվածաշնչի ուսումնասիրություն

      ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԿՑԱՆԿԱՆԱ՞Ք ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

      Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագիր բոլորի համար

      Եհովայի վկաները հայտնի են ամբողջ աշխարհում իրականացվող իրենց քարոզչական գործունեությամբ։ Իսկ գիտե՞ք արդյոք, որ նրանք ունեն Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագիր։

      Մի մարդ Աստվածաշունչ է ուսումնասիրում աշխատավայրում

      2014թ.-ին 240 երկրներում ավելի քան 8000000 Վկաներ ամեն ամիս անցկացրել են մոտ 9500000 Աստվածաշնչի ուսումնասիրություններ։a Ուսումնասիրողների այս թիվը ավելի մեծ է, քան մոտ 140 առանձին երկրների բնակչության թիվը։

      Կրթական այս աշխատանքը իրականացնելու համար Եհովայի վկաները ամեն տարի գրեթե 700 լեզուներով հրատարակում են մոտ 1,5 միլիարդ Աստվածաշնչեր, գրքեր, ամսագրեր և Աստվածաշնչի ուսումնասիրության այլ ձեռնարկներ։ Այս աննախադեպ հրատարակչական գործունեությունը հնարավորություն է տալիս մարդկանց ուսումնասիրելու Աստվածաշունչը իրենց նախընտրած լեզվով։

      «Դպրոցում չէի սիրում սովորել, բայց այս ուսումնասիրությունը շատ հետաքրքիր էր։ Այն, ինչ սովորում էի, ինձ մեծ մխիթարություն էր տալիս» (Կատլեգո, Հարավաֆրիկյան Հանրապետություն)։

      «Ուսումնասիրության այս ծրագրի շնորհիվ ստացա ինձ հետաքրքրող հարցերի, ինչպես նաև շատ ուրիշ հարցերի պատասխաններ» (Բերտա, Մեքսիկա)։

      «Աստվածաշնչի ուսումնասիրությունը անցկացվում էր իմ տանը և ինձ հարմար ժամանակ։ Դա հենց իմ ուզածն էր» (Էզիկիլ, Բրազիլիա)։

      «Ուսումնասիրությունները տևում էին 15–30 րոպե, երբեմն էլ՝ ավելի երկար՝ կախված նրանից, թե որքան ժամանակ կարող էի տրամադրել» (Վինիանա, Ավստրալիա)։

      «Ծրագիրն անվճար էր։ Ես ուղղակի ապշել էի» (Էյմի, Բենին)։

      «Ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրողը համբերատար էր ու սիրալիր։ Մենք շատ մտերմացանք» (Քարեն, Հյուսիսային Իռլանդիա)։

      «Շատ մարդիկ կան, որ ուսումնասիրում են Աստվածաշունչը, բայց Եհովայի վկա չեն դառնում» (Դենտոն, Անգլիա)։

      ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

      Ինչպե՞ս է կատարվում ուսումնասիրությունը

      Ուսումնասիրության համար ընտրվում են տարբեր աստվածաշնչյան թեմաներ և քննարկվում են այդ թեմաներին առնչվող սուրբգրային համարներ։ Օրինակ՝ Աստվածաշունչը պատասխանում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ ո՞վ է Աստված, ինչպիսի՞ն է նա, Աստված անուն ունի՞, որտե՞ղ է նա ապրում, կարո՞ղ ենք մոտենալ նրան։ Բայց ինչպե՞ս կարելի է Աստվածաշնչում գտնել այս հարցերի պատասխանները։

      Որպեսզի օգնենք մարդկանց գտնելու պատասխանները, սովորաբար օգտագործում ենք «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» 224-էջանոց գիրքը։b Այս գրքի օգնությամբ մարդիկ կարող են հասկանալ Աստվածաշնչի հիմնական ուսմունքները։ Գրքում ընդգրկված են տարբեր թեմաներ, օրինակ՝ Աստծու, Հիսուս Քրիստոսի, տառապանքի, հարության, աղոթքի մասին թեմաներ։

      Ե՞րբ և որտե՞ղ է անցկացվում ուսումնասիրությունը

      Ուսումնասիրությունը կարող է անցկացվել ձեզ հարմար վայրում և ձեզ հարմար ժամանակ։

      Որքա՞ն է տևում ուսումնասիրությունը

      Շատերը ամեն շաբաթ մոտ մեկ ժամ են տրամադրում Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Սակայն դուք ինքներդ կարող եք որոշել, թե որքան տևի ձեր ուսումնասիրությունը։ Օրինակ՝ ոմանք ուսումնասիրությանը տրամադրում են շաբաթական ընդամենը 10–15 րոպե։

      Որքա՞ն պետք է վճարեմ ամբողջ ծրագրի համար

      Ուսումնասիրության ծրագիրը և դրա համար նախատեսված բոլոր գրականություններն անվճար են։ Սա ներդաշնակ է այն պատվերին, որ Հիսուսը տվեց իր աշակերտներին. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթեոս 10։8)։

      Որքա՞ն է տևում ամբողջ ծրագիրը

      Ուսումնասիրության ծրագիրը կարող է տևել այնքան, որքան դուք կցանկանաք։ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում կա 19 գլուխ։ Դուք կարող եք ուսումնասիրել բոլոր թեմաները կամ ընտրել այն թեմաները, որոնք ձեզ կհետաքրքրեն։ Նաև կարող եք ամեն անգամ ուսումնասիրել այնքան ծավալի նյութ, որքան կցանկանաք։

      Պարտադի՞ր է, որ ես Եհովայի վկա դառնամ

      Ո՛չ։ Մարդիկ իրավունք ունեն որոշելու, թե ինչին հավատան, և մենք հարգում ենք այդ իրավունքը։ Սակայն ծանոթանալով Աստվածաշնչի հիմնական ուսմունքներին՝ անհատը կկարողանա հիմնավորված որոշում կայացնել։

      Որտե՞ղ կարող եմ ավելի շատ տեղեկություններ գտնել

      Եհովայի վկաների հավատալիքների և գործունեության մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել jw.org վեբ կայքում։

      Ինչպե՞ս կարող եմ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել

      • Ոմանք օնլայն հայտ են լրացնում, ոմանք նամակ են գրում, ոմանք էլ փորձում են կապ հաստատել տեղի վկաների հետ

        Լրացրեք հայտը www.pr418.com/hy-armn կայքում։

      • Գրեք այս ամսագրի 2-րդ էջում նշված որևէ հասցեով և հայտնեք ձեր ցանկության մասին։

      • Կապ հաստատեք ձեր տարածքում ապրող Եհովայի վկաների հետ։

      a Աստվածաշնչի ուսումնասիրությունը սովորաբար անցկացվում է մեկ անհատի կամ փոքր խմբի հետ։

      b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այս գիրքը տպագրվել է ավելի քան 230 միլիոն օրինակով և 260-ից ավելի լեզուներով։

      ՕԳՆՈՒՄ Է ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

      Բացված Աստվածաշունչ

      «Երբ կինս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, նրա մեջ մեծ փոփոխություններ նկատեցի։ Մեր ամուսնական կյանքը բարելավվեց։ Այդ ամենը տեսնելով՝ ցանկացա իմանալ, թե ինչ է նա սովորում, ուստի ես էլ սկսեցի ուսումնասիրել Աստվածաշունչը։ Այն, ինչ սովորեցի, օգնեց ինձ, որ ավելի լավ անձնավորություն դառնամ։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը ամրացրեց մեր ընտանիքը» (Էզիկիլ)։

      Էզիկիլ

      «Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ շատ փոփոխություններ եմ արել. այլևս չեմ օգտագործում թմրադեղեր, չեմ չարաշահում ալկոհոլը և կարողանում եմ զսպել բարկությունս։ Նաև հոգ եմ տանում, որ իմ տունը միշտ մաքուր ու կոկիկ լինի։ Հիմա ավելի շատ եմ գնահատում իմ ընտանիքը ու սիրում եմ անել այնպիսի բաներ, որոնք կուրախացնեն նրանց։ Այժմ ինձ իսկապես երջանիկ եմ զգում» (Քարեն)։

      Քարեն

      «Ոմանք քննադատում էին ինձ Աստվածաշունչ ուսումնասիրելու համար։ Բայց ամուսինս թիկունք էր կանգնում իմ որոշմանը։ Նա ասում էր. «Ինձ չի հետաքրքրում՝ ինչ են ասում մարդիկ։ Ինձ համար կարևորն այն է, որ քո մեջ լավ փոփոխություններ եմ տեսնում։ Այնպես որ շարունակիր ուսումնասիրությունդ»։ Այժմ իմ ու ամուսնուս փոխհարաբերություններն ավելի ջերմ են» (Վինիանա)։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը