ԵՐԳ 14
Գովաբանենք երկրի նոր Թագավորին
1. Աստծու Որդին նստեց գահին․
Երկինքն ուրախ ցնծում է։
Արքան իր վեհ գահի ներքո
Մարդկանց համախմբում է։
Թող կամքն Աստծու իրագործվի,
Երկրին մեծ օրհնություն բերի։
Գալիս է այդ օրը սքանչելի,
Լիահույս սրտով սպասում ենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Գո՛վք միակ Աստծուն մեր։ Գո՛վք նրա Որդուն էլ.
Մեր լիիրավ Տիրակալն է նա։
Այժմ միաձայն ու լի բերկրանքով
Գովերգ ենք ուղղում նրան։
2. Հիսուս Քրիստոսն է մեր Արքան.
Նրան սրտանց սիրում ենք։
Իշխան է նա խաղաղության.
Նրա ձայնին լսում ենք։
Որպես անմահ զորեղ Արքա՝
Անշունչ հողին նա կյանք կտա։
Այլևս ցավից չենք տառապի.
Այդ օրվան մենք փափագում ենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Գո՛վք միակ Աստծուն մեր։ Գո՛վք նրա Որդուն էլ.
Մեր լիիրավ Տիրակալն է նա։
Այժմ միաձայն ու լի բերկրանքով
Գովերգ ենք ուղղում նրան։
(Տես նաև Սաղ. 2։6; 45։1; Ես. 9։6; Հովհ. 6։40)։