ԵՐԳ 3
Մեր հույսի և ուժի աղբյուր
1. Ո՛վ Եհովա, գանձ ես մեզ տվել՝
Ամուր ու թանկ մի հույս։
Մեր մռայլ կյանքում այն ջահ է՝
Պայծառ, անմար մի լույս։
Բայց հոգսի, վախի ուժգին քամին
Փոթորկում է մեր հոգին,
Ու թվում է, թե անզոր ենք,
Մթնել է մեր ուղին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու՝ աղբյուր մեր հույսի և անսպառ ուժի,
Քեզ հետ, Հա՛յր, չկա փակուղի։
Քեզ ենք մենք վստահում ու ապավինում,
Զորեղ ձեռքիդ տակ պաշտպանվում։
2. Ո՛վ մեր Հայր, օգնիր, որ նեղ պահին
Հիշենք քո սերն ուժգին,
Ամոքիչ, քնքուշ խոսքերդ,
Սփոփանքդ ջերմագին։
Եվ այդժամ սրտում մեր հուսահատ
Կվառվի կրկին կրակ,
Կհայտնենք վսեմ անունդ
Անվախ ու համարձակ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու՝ աղբյուր մեր հույսի և անսպառ ուժի,
Քեզ հետ, Հա՛յր, չկա փակուղի։
Քեզ ենք մենք վստահում ու ապավինում,
Զորեղ ձեռքիդ տակ պաշտպանվում։
(Տես նաև Սաղ. 72։13, 14; Առակ. 3։5, 6, 26; Երեմ. 17։7)։